Tag Archives: ՄԱԿ

Ինչ է պահանջում Հայաստանը. Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում ընթերցել է ՀՀ-ի 10 պնդումները

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր ընթացել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատավարական լսումները։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է Ադրբեջանին ուղղված Հայաստանի ամփոփիչ տասը պնդումները։ Կիրակոսյանը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի միջանկյալ միջոցի դիմումի հիման վրա Հայաստանը խնդրում է, որպեսզի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը կիրառի հետևյալ միջանկյալ միջոցները՝ նախքան տվյալ գործի հետ կապված որոշման կայացումը: Միջանկյալ ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ն ընդունել է Ժնևում ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավարին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է հանդիպումներ ունենալ միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։ Այդ մասին տեղեկացնում են ՄԻՊ-ից աշխատակազմից: Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Պաշտպանն ընդունել է Ժնևում ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ղեկավար և ներկայացուցիչ Մոհան Ռամեշ Ռաջասինգամի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում են եղել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պարտականությունները ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը մտադիր է թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետներին մուտք գործել Լեռնային Ղարաբաղի տարածք

դրբեջանի նախագահի օգնական և աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Ադրբեջանը մտադիր է թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբին մուտք գործել Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այդ մասին Հաջիևը ասել է կանադական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ադրբեջանը մտադիր է մի քանի օրվա ընթացքում թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբին մուտք գործել տարածք՝ լրատվամիջոցների հասանելիության հնարավորությամբ»,-ասել է նա։

Կարդալ ավելին »

Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին ծանուցել է ԼՂ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքների մասին

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը ծանուցել է Արդարադատության միջազգային դատարանին երեկ և այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առկա հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորստի ռիսկի մասին։  Այդ մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից: Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ...

Կարդալ ավելին »

Արցախի հարցով Ֆրանսիան ՄԱԿ-ի բանաձևի նախագիծ կներկայացնի. Le Figaro

Ֆրանսիան պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բանաձևի նախագիծ ներկայացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով սովամահության եզրին կանգնած Արցախի 120 000 բնակիչներին օգնություն տրամադրելու մասին։ Այդ մասին հայտնում է Le Figaro-ն։ Հոդվածում հայտնում են, որ Փարիզը և Ֆրանսիայի խոշոր շրջանները հումանիտար բեռներ կուղարկեն Հայաստան։

Կարդալ ավելին »

Վարչապետն ամփոփեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի նիստի արդյունքները

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը առանձնացրեց հետևյալ արդյունքները․ «Առաջին՝ միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը։ Իհարկե, Հայաստանի հանրությանը կարող է տարօրինակ թվալ, որ սա արձանագրում եմ որպես ՄԱԿ անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն 9-րդ օրն է՝ կանգնած է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխել փորձող բեռնատարների շարասյունը։ Բեռնատարները կանգնած են Լաչինի միջանցքի սկզբնամասում, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Հայաստանի կառավարության ուղարկած 19 բեռնատարներին օգոստոսի 2-ին միացել են նաև «Գրանդ Քենդի» ընկերության երկու բեռնատարները՝ բեռնված քաղցրավենիքով։ ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանի բնակչությունը հասել է 1,3 միլիարդի՝ անկախ ՄԱԿ-ի կանխատեսումներից

Հնդկաստանի բնակչության թվաքանակը հուլիսի 1-ի դրությամբ, կառավարության մոտավոր գնահատմամբ, կազմել է 1,392 միլիարդ: Փաստորեն, չի իրականացել այն կանխատեսումը, որ հուլիսին Հնդկաստանի բնակչության թիվը կգերազանցի Չինաստանի բնակչության թիվը։ Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի ներքին գործերի պետական նախարար Նիտյանանդ Ռայը։ «Այսպիսով, 1,392 միլիարդ թվաքանակը ոչ միայն ցածր է Հնդկաստանի համար ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով վարչության բնակչության հիմնադրամի` հուլիսի համար կանխատեսումից (խմբ․՝ 1,429 ...

Կարդալ ավելին »

«Հումանիտար բեռն առանց ժամանակ կորցնելու հասցնել Արցախի ժողովրդին»․ ցուցարարները նամակ են փոխանցել ՄԱԿ-ին

Ալյուրի պարկեր, ձեթ, շաքարավազ, աղ, սուրճ, քաղցրավենիք, նպարեղեն, հիգիենայի պարագաներ, առաջին բուժօգնության դեղորայք. «Բացում» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպիչներն ու մասնակիցները Արցախ ուղարկելու համար արդեն մի քանի օր է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հումանիտար օգնություն են հավաքում։ Նախաձեռնության կազմակերպիչները Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին ուղղված նամակ են կազմել ու փոխանցել գրասենյակ։ Նամակում մասնավորապես նշված է, որ հաշվի առնելով ՄԱԿ կանոնադրության նպատակները, ...

Կարդալ ավելին »

Պարենային ապրանքների գնային ինդեքսը շարունակում է նվազել․ ՄԱԿ

Բոլոր հիմնական հացահատիկային մշակաբույսերի միջազգային գնանշումները նվազել են, սակայն տեղական սննդամթերքի բարձր գներն իրական սպառնալիք են խոցելի երկրների համար ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հաղորդել է, որ հունիսին պարենային ապրանքների միջազգային գների հենանիշային ինդեքսը կրկին վարընթաց է գրանցել, որտեղ առաջատարը հիմնական հացահատիկային մշակաբույսերն են եւ բուսական յուղերի մեծ մասը։ ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների միջազգային ...

Կարդալ ավելին »
ajax-loader