Tag Archives: դպրոց
Մեծ Բրիտանիան դպրոցում հեռախոսների օգտագործման լիակատար արգելք է սահմանում
Մեծ Բրիտանիայի դպրոցների ղեկավարությունը բջջային հեռախոսների օգտագործման լիակատար արգելք է սահմանում: Այդ մասին հաղորդում է The Times հրատարակությունը: Ուսուցիչները նոր լիազորություններ կստանան արգելքը գործի դնելու համար, այդ թվում՝ աշակերտների պայուսակները խուզարկելու թույլտվություն, որի նպատակն է բարձրացնել կարգապահությունն ուսումնական հաստատություններում: «Բջջային հեռախոսներն Անգլիայի դպրոցներում կարգելվեն այն ուղեցույցին համապատասխան, որն այսօր թողարկվել է դպրոցների տնօրենների համար՝ փորձելով նվազագույնի հասցնել անկարգությունները և բարելավել վարքը ...
Կարդալ ավելին »2024-ից դպրոցների շրջանավարտներին գերազանցության մեդալ չի շնորհվի
2024 թվականից հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհման գործընթաց այլևս նախատեսված չէ: Այդ մասին նշված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: ««Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում» կատարված փոփոխությունների համաձայն՝ այս տարվանից ...
Կարդալ ավելին »Ներքին Գետաշենի թիվ 1 դպրոցի աշակերտը 2 տարում չեմպիոնական չորս գոտի է նվաճել
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ, «Կարատե դո» ֆեդերացիայի սան Վարդան Աբրահամյանը 2023 թվականին չեմպիոնական չորս գոտի է նվաճել կարատե մարզաձևի միջազգային մրցաշարում։ Ինչպես տեղեկացանք Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Սյուզաննա Գալոյանից՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին, ՀՀ Անկախության տոնի առթիվ անցկացված միջազգային մեծ մրցաշարում Վարդանն իր ծննդյան օրը նշել է հաղթանակով` ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքի դպրոցներում անցկացվում է «Գեղարքունյաց ձմեռ-2024» միջոցառումը
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի որոշմամբ՝ փետրվարի 1-ից Գեղարքունիքի մարզի համայնքներում և հանրակրթական դպրոցներում կազմակերպվում և անցկացվում է «Գեղարքունյաց ձմեռ-2024» մարզամշակութային միջոցառումը։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից՝ միջոցառումն անցկացվում է ամեն տարի՝ բնակչության առօրյայում առողջ ապրելակերպի արմատավորման, համայնքներում ձմեռային մարզաձևերի և ազգային խաղերի մասսայականացման նպատակով։ Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցներում և բնակավայրերում արդեն իսկ անցկացվել են միջոցառումները։ Ըստ կանոնակարգի՝ ...
Կարդալ ավելին »Վարդենիսում դիրքեր պահող տավուշցի երկրապահներն այցելել են սահմանային գյուղերի դպրոցներ
Բանակի տոնին՝ հունվարի 28-ին, Տավուշի մարզի ԵԿՄ կառույցի նախագահ, հրամանատար Յուրա Հարությունյանը մարտական ընկերների հետ այցելեց Վարդենիսի շրջանի Տրետուք և Կուտական գյուղերի դպրոցներ։ Ուսուցիչների և աշակերտների հետ հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում․ զրույցի թեման հայոց բանակն էր, ԶՈՒ մարտունակությունն ու զինվորների ոգին։ Յուրա Հարությունյանը շնորհակալագրեր փոխանցեց սահմանային գյուղերի մանկավարժներին և սաներին՝ նշելով, որ զինծառայողները շատ ավելի ամուր են կանգնում դիրքերում և ...
Կարդալ ավելին »Կստեղծվեն նոր ավագ դպրոցներ․ ԿԳՄՍՆ նախագիծը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Արվեստի և սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցների ստեղծման հայեցակարգերը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունում չկան արվեստի և սպայական կրթության ծրագրերով տարբեր ուղղություններով մասնագիտացված ավագ դպրոցներ, առաջարկվում է ստեղծել արվեստի և սպայական կրթության ծրագրեր իրականացնող ավագ դպրոցներ՝ արդիական կրթական ծրագրերով, նորակառույց ենթակառուցվածքներով, գերժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած ...
Կարդալ ավելին »Ասիական զարգացման բանկը ՀՀ-ին լրացուցիչ 66,1 մլն եվրո վարկ կտա 46 դպրոց կառուցելու համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծին: 66,1 մլն եվրո արժողությամբ այս վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023-ի նոյեմբերի 27-ին: «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր»-ն իրականացվում է ՀՀ և ԱԶԲ միջև 2015թ․հոկտեմբերի 19-ին կնքված վարկային համաձայնագրի հիման վրա: Ծրագիրը սկսվել է 2016թ․ և նախատեսված ...
Կարդալ ավելին »Ավարտվել են 30 դպրոցի, 51 նախակրթարանի, 114 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները
2023 թվականին ավարտվել է 30 դպրոցի կառուցման շինարարությունը: Կառուցված բոլոր դպրոցներն ապահովվել են գույքով: Շինարարական աշխատանքներ դեռևս ընթանում են 39 դպրոցում: Այդ մասին դեկտեմբերի 22-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ 2024 թվականին մեկնարկելու է ևս 168 դպրոցի շինարարություն: «Կառուցվել և հիմնանորոգվել է 24 մարզադահլիճ. ևս 5 մարզադահլիճի շինարարություն գտնվում է ավարտական փուլում: 29 մարզադահլիճի համար ձեռք է ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17000 աշակերտ արդեն ներգրավվել է ՀՀ դպրոցներում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 17000 աշակերտ արդեն ներգրավվել է ՀՀ դպրոցներում: ՀՀ մարզերի դպրոցներ է գործուղվել ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 200 ուսուցիչ: Այդ մասին դեկտեմբերի 22-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության հարցին՝ նախարարի տեղակալը նշեց, որ այդ նպատակով կայքում գործարկվել է առանձին հարթակ, որտեղ ուսուցիչները կարող են լրացնել իրենց անձնական տվյալներն ու գրանցվել ...
Կարդալ ավելին »