Tag Archives: ԿԳՄՍ

Հայաստանում ավելի քան 140 հազար երիտասարդ չի սովորում որևէ կրթական ծրագրով․ ԿԳՄՍ նախարար

Համաձայն վերջին մարդահամարի տվյալների՝ Հայաստանում ավելի քան 140 հազար երիտասարդ չի սովորում որևէ կրթական ծրագրով։ Ազգային ժողովում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումների շուրջ քննարկման ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Համաձայն վերջին մարդահամարի տվյալների՝ 15-ից 19 տարեկան երիտասարդների 20,6 տոկոսը չի սովորում որևէ կրթական ծրագրով։ Վիճակն առավել մտահոգիչ է 20-ից 24 տարեկան ...

Կարդալ ավելին »

3830 ուսուցիչ կամավոր ատեստավորվել է և ունի բարձրացված դրույքաչափ․ ԿԳՄՍ փոխնախարար

Կամավոր ատեստավորման վերաբերյալ ուսուցիչների կողմից բարձրաձայնված  ամենակարևոր խնդիրներից մեկը դրա տևողությունն է․ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարցի լուծումը քննարկել է Գնահատման և թեստավորման կենտրոնի հետ։ Այդ մասին հայտնեց ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։  «Շատ ուսուցիչներ բարձրաձայնում են այն հարցը, որ կարող էին թեստը լուծել ամբողջությամբ, եթե ժամանակն իրենց բավարարեր։ Մենք Գնահատման ու թեստավորման կենտրոնի ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ փոխնախարարը՝ դպրոցաշինության ծրագրերի ընթացքի մասին

Հայաստանի կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը կառուցվելիք 300 դպրոցների նույնականացման և քարտեզագրման համար լայնածավալ աշխատանքներ են իրականացվել: Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: «Քանի որ դպրոցների մեծ մասը կառուցվել է 1960-80-ական թվականներին, դրանց շենքային պայմանները շատ վատ վիճակում են, բայց, այնուամենայնիվ, պիտի կարողանայինք առանձնացնել  այն դպրոցները, որոնք հենց այս փուլով էին ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է այն բուհերի ցանկը, որոնց վճարովի համակարգում ընդգրկված ԼՂ սովորողներին տրվելու է ուսման վարձի փոխհատուցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է այն ուսումնական հաստատությունների ցանկը, որոնց վճարովի համակարգում մինչև 2023թ․ սեպտեմբերի 19-ն ընդգրկված ԼՂ սովորողներին տրվելու է ուսման վարձի փոխհատուցում։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ուսման վարձի փոխհատուցում տրամադրվելու է 2023-24 ուսումնական տարվա համար․ 1) 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով, անկախ նախորդ ուսումնական տարվա արդյունքում ձևավորված միջին որակական ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի շուրջ դժգոհություններին

 «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի  շուրջ   ակադեմիական շրջանակի և հանրության շրջանում բարձրացված արձագանքից  ելնելով՝  ԿԳՄՍ նախարարը նախաձեռնել է հանդիպում գրքի հեղինակի և բոլոր հետաքրքրված անձանց մասնակցությամբ: Բոլոր բարձրացված հարցերը փոխանցվել են հեղինակին, ով այժմ աշխատում է բոլոր հարցերի շուրջ: Այդ մասին դեկտեմբերի 22-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով դասագրքի շուրջ առկա դժգոհություններին: Նա նշեց, ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարությունը մինչև 2027-ը 30 հուշարձան կվերականգնի

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է մինչև 2027 թվականը երեսուն մշակութային հուշարձան վերականգնել: Այդ մասին նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:«Ոլորտի գերակայությունն է պետական խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների ճարտարապետական նախագծերի պատրաստումը, հուշարձանների ամրակայումը, նորոգումը: Մեծ ուշադրություն ենք դարձնելու բերդերին, ամրոցներին, քանի որ դրանք հատկապես ամրակայման ու վերականգնման կարիք ունեն»,-ասաց նա և հավելեց՝ հուշարձանների վերականգնմանը ...

Կարդալ ավելին »

320 մասնավոր մանկապարտեզներն ու զարգացման կենտրոնները մինչև տարեվերջ պետք է դիմեն ԿԳՄՍ լիցենզիայի համար

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությամբ սահմանվել է, որ պարտադիր լիցենզավորման են ենթակա ոչ միայն նախադպրոցական այլընտրանքային (բացառությամբ՝ փորձարարական), այլև նախադպրոցական ծառայությունների ծրագրերը: Նախադպրոցական կրթական ծրագրերն ու ծառայությունները պետք է մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը գործունեության լիցենզիա ստանան: «Ցանկացած կառույցում, որտեղ երեխայի հետ աշխատանք է իրականացվում, պետք է տեղյակ լինենք՝ ինչ ծրագրով, պայմաններով է իրականացվում, ովքեր են այդտեղ աշխատող մարդիկ: Սա ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարը կարևորել է բուհերում և դպրոցներում պարսկերեն դասավանդողների վերապատրաստման ծրագիրը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությամբ կնպաստի հայ-իրանական հարաբերությունների շարունակական ...

Կարդալ ավելին »

Արցախում դասագրքերի ներկրման հարցը դեռ անորոշ է. ԿԳՄՍ փոխնախարար

Մենք ունենալու ենք նախորդ տարվա ծրագիրը եւ, պարզապես, ելնելով իրավիճակից, որոշ դպրոցներում պետք է ցուցաբերենք լոկալ մոտեցումներ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հարցազրույցի ժամանակ ասել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը: «Ելնելով տեղանքից, դպրոցից, տեղափոխության հետ կապված խնդիրներից՝ որոշ բաներ փոխվելու են, միանշանակ: Դասագրքերի, գրենական պիտույքների խնդիրներ դեռ կան: Պայուսակների հարցում խնդրի լուծումն իր վրա է վերցրել «Հայ ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարությունը կքննարկի Տիրինկատար հնավայրին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայր: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, այնտեղ աշխատանքային խումբը ծանոթացել է  10-րդ տարին իրականացվող վիշապաքարերի պեղումների ընթացքին, ուսումնասիրվել են հուշարձանների և նախատեսվող պահպանական գոտիների սահմանները։Համայնքի ներկայացուցիչների ներկայացմամբ՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader