Tag Archives: հուշադրամ

«Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ»․ ԿԲ-ն շրջանառում է արծաթե հուշադրամ

2024 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը: Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ (1874–1947 թթ.)՝ ֆրանսահայ անվանի գեղանկարիչ, փորագրանկարիչ, գծանկարիչ և նկարազարդող: Ծնվել է Վիեննայում: Սովորել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանում, այնուհետև Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1893 թ. մեկնել է Փարիզ, հաճախել է Ժյուլիանի գեղարվեստի ակադեմիան։ 1896 թ-ից գեղանկարչական աշխատանքներով («Մուրացկանը», «Փողոցի մի անկյուն», «Շնչահեղձը») մասնակցել ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը 2024 թվականի մայիսի 20-ին շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը: Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ (1924–2018 թթ.)՝ ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, կինոդերասան, գրող և հասարակական գործիչ: Ծնվել է Փարիզում, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների ընտանիքում: Մանկուց մեծ հետաքրքրություն է ունեցել արվեստի հանդեպ: Պրոֆեսիոնալ ստեղծագործական ուղին սկսել է 1940-ական թվականներին: Համընդհանուր ճանաչման ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել երկու նոր հուշադրամ

ՀՀ կենտրոնական բանկը մարտի 25-ին շրջանառության մեջ է դնում «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» եւ «Պարույր Սեւակի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամները:Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամի դիմերեսին պատկերված են Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դրվագ եւ Կոմիտասի անվան պանթեոնում Փարաջանովի արձանը (քանդակագործ՝ Ա. Շիրազ, 1999 թ.): Ոսկե հուշադրամի դարձերեսին պատկերված են Փարաջանովի դիմապատկերը, դրվագներ նրա «Խեցիով ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2023 թվականի օգոստոսի 23-ին շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը: Այդ մասին Կենտրոնական բանկը տեղեկացրել է տարածած հաղորդագրության միջոցով: Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և ՀՀ կենտրոնական բանկի պատկերանիշը` գիլյոշի պատկերի ֆոնին: Դարձերեսին ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշն է, որտեղ դրամի գրանշանն է, «30 ՏԱՐԻ» գրառումը և ոճավորված ՀՀ դրոշը՝ գիլյոշի պատկերի ֆոնին: Էսքիզների հեղինակը ...

Կարդալ ավելին »

Շրջանառության մեջ են դրվում նոր հուշադրամներ․ Կենտրոնական բանկ

2023 թվականի հունիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ», «Հակոբ Հակոբյանի ծննդյան 100-ամյակ» և «Արարատ-73-ի ոսկե դուբլի 50-ամյակ» արծաթե հուշադրամները: Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված հուշադրամ 1910-ականներից ի վեր առանձին հայ անհատներ աշխարհի տարբեր երկրներում հայկական ֆիլմեր նկարահանելու փորձեր են արել։ 1923 թ. ապրիլի 16-ին Խորհրդային Հայաստանի կառավարությունը հիմնեց Պետկինոն (հետագայում՝ «Հայկինո», «Հայֆիլմ»)։ Այսպիսով ...

Կարդալ ավելին »
ajax-loader