Tag Archives: աշխարհ

Kaseprsky․ աշխարհում նկատվում է համակարգչայրին գրոհների նվազման միտում

«Կասպերսկի» ընկերության լուծումները 2023-ի առաջին եռամսյակում կանխել են բանկային հաշիվներից դրամական միջոցներ գողանալու համար նախատեսված մեկ կամ մի քանի վնասաբեր ծրագրերի գործարկումը 106 863 եզակի օգտատերերի համակարգիչներում այն դեպքում, երբ 2022-ի հունվար-մարտին դրանք հայտնաբերվել են 107 848 եզակի օգտատերերի համակարգիչներում։ Եթե ընթացիկ տարվա առաջին եռամսյակում վնասաբեր ֆինանսական ծրագրերի գրոհներին ամենաշատը ենթարկվել են Թուրքմենստանի (օգտատերերի 4,7%), Աֆղանստանի (4,6%) և Պարագվայի (2,8%) ...

Կարդալ ավելին »

Փախստականների և տեղահանվածների թիվն աշխարհում գերազանցել է 108 միլիոնը

Աշխարհում պատերազմների, բռնությունների և մարդու իրավունքների խախտումների պատճառով իրենց տները լքած փախստականների և տեղահանվածների թիվը 2022 թ. վերջին հասել է 108,4 միլիոնի: Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, 108,4 միլիոնը ռեկորդային բարձր թիվ է։ 19.1 միլիոնով աճը նույնպես տարվա ընթացքում փախստականների և տեղահանվածների թվի աճի ամենաբարձր ցուցանիշն է։ Ընդգծվում է, որ 108,4 միլիոն մարդուց 35.3 միլիոնը փախստականներ են, որոնք լքել են ...

Կարդալ ավելին »

Միջազգային գիտաժողովն ամբողջ աշխարհից Երևանում է հավաքել աստղագետների և աստղաֆիզիկոսների

 Երևանում հունիսի 12-ին մեկնարկել է Յակով Զելդովիչի անվան 5-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված աստղաֆիզիկայի և հարակից բնագավառների արդի ձեռքբերումներին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին։ Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը։ Գիտաժողովին մասնակցում են ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչներ, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, շուրջ 100 գիտնականներ Իտալիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ...

Կարդալ ավելին »

Արհեստական բանականությունը կփոխի աշխատատեղերի 25%-ն աշխարհում՝ բոլոր ոլորտներում

Առաջիկա հինգ տարիների ընթացքում արհեստական ​բանականության հետևանքով փոփոխության կենթարկվի աշխատատեղերի գրեթե մեկ քառորդը։ Այս փոփոխություններին կնպաստեն նաև թվայնացումը, անցումը մաքուր էներգիային և մատակարարման շղթաների վերաբաշխումը, այս մասին ասվում է Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցում։ Համաշխարհային բանկի փորձագետները ենթադրում են, որ մարդկանց կողմից կատարվող աշխատանքում արհեստական ​բանականության ներդրումը սկզբում կհանգեցնի աշխատանքի շուկայի խաթարմանը։ Այնուամենայնիվ, առաջիկա հինգ տարիներին նոր տեխնոլոգիաների մեծ մասի ազդեցությունն ...

Կարդալ ավելին »

Երկրաբաններն աշխատում են աշխարհը դարձնել ավելի ապահով և կայուն վայր․ փոխնախարար

Երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը ԳԱԱ-ում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ, կարևորեց երկրաբանի մասնագիտությունը՝ ընդգծելով, որ երկրաբաններն աշխատում են աշխարհը դարձնել ավելի ապահով և կայուն վայր, ստեղծում տեղանքի և երկրաբանական քարտեզներ՝ օգնելով խուսափել բնական աղետներից և ստեղծելով ավելի լավ միջավայր մեր կյանքի համար։ Իր ելույթում փոխնախարարը, մասնավորապես, ասաց․ «Հարգելի գործընկերներ, երկրաբաններ և երկրաբանության ոլորտի հարգելի ...

Կարդալ ավելին »

Այլ աշխարհ տանող դարպաս․ Սաուդյան Արաբիայի թագաժառանգի մեգանախագիծը

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմադ բեն Սալմանը պաշտոնապես ներկայացրել է «Մուքաբ» կոչվող մեգանախագծի պլանը, որը տեղակայված է Էր-Ռիադի կենտրոնում, գրում է Hypebeast-ը։ Սա 400 մ բարձրությամբ, 400 մ լայնությամբ եւ 400 մ երկարությամբ խորանարդի տեսքով կառույց է։ Այն բավականաչափ մեծ է՝ Նյու Յորքի Էմփայր Սթեյթ Բիլդինգից 20 անգամ մեծ: Էքստերիերը հատվող եռանկյունների շերտավոր նախշ է, իսկ ինտերիերը կներկայացնի «այլ աշխարհ ...

Կարդալ ավելին »

Աշխարհի 10 ամենախորը հանքերը

Աշխարհի ամենախորը հանքերը Աշխարհի ամենախորը հանքավայրերի առաջատար երկիրը Հարավային Աֆրիկան ​​է․  Յոհանեսբուրգից ոչ հեռու գտնվում են աշխարհի ամենամեծ ոսկու հանքերը, որոնք տարեկան արտադրում են թանկարժեք մետաղի համաշխարհային արտադրության ավելի քան 50%-ը: Ներկայացնում ենք մոլորակի խորը համքերի թոփ 10-ը։ 1․ «Կոմսոմոլսկայա» հանքավայր․ Ռուսաստան, 1100մ «Կոմսոմոլսկայա» հանքավայրը Ռուսաստանում ամենախորն է՝ հանքարդյունաբերական և երկրաբանական բարդ պայմաններով։ Հիմնադրվել է 1944 թ.-ին, երբ ԽՍՀՄ-ն ավելի ...

Կարդալ ավելին »
ajax-loader