Tag Archives: ԶՊՄԿ

Փաշինյան. սկսած 2022-ից՝ ՀՀ-ն մոտ 113 միլիոն դոլար է ստացել ԶՊՄԿ–ից՝ որպես շահաբաժին

Հայաստանի Հանրապետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) ունեցած իր 21,87% տոկոս բաժնեմասի դիմաց ստացել է շուրջ 44 միլիարդ 406 միլիոն դրամ (113 միլիոն դոլար) շահաբաժին: Այդ մասին հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սոցցանցում։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2024 թվականի արդյունքներով այս շաբաթ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ–ում ունեցած իր 21,87% ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն նիացել է CaseKey ուսանողական մրցույթի աջակիցների պատվավոր ցանկին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը այս տարի միացել է CaseKey ուսանողական մրցույթի աջակիցների պատվավոր ցանկին։ CaseKey-ն մայիսից- նոյեմբեր շարունակվող միջազգային ուսանողական մրցույթ է, որին մասնակցում են հայաստանյան բուհերի ավելի քան 200 ուսանող, ինչպես նաև միջազգային մասնակիցներ։ ԶՊՄԿ-ի զարգացման ծրագրերում կրթական նախաձեռնությունները ուրույն, կարևոր տեղ ունեն։ Հանքարդյունաբերությունը՝ հակառակ տարածված միֆերի, ամենագիտահեն ճյուղերից է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ներկայացված է ավելի քան 400 մասնագիտություն, ավելի ...

Կարդալ ավելին »

«Առողջության օր-2025»․ երկօրյա միջոցառումներ՝ ԶՊՄԿ-ում

ԶՊՄԿ-ում անցկացվել են «Առողջության օր-2025» երկօրյա միջոցառումներ, հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը: Ընդհանրական միավորներով երեք մրցանակային տեղերը զբաղեցրել են` Պոչամբարային տնտեսության «Խուստուփ» թիմը Անվտանգության դեպարտամենտի «Զանգեզուր» թիմը Հարստացուցիչ Ֆաբրիկայի «Գարեգին Նժդեհ» թիմը: «Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին, շնորհակալություն հայտնում ակտիվության և միասնականության համար: Հաղթողներն արժանացել են հավաստագրերի և դրամական պարգևների, սպասում ենք հաջորդ միջոցառմանը նույն ոգով և բարձր տրամադրությամբ»,- նշված ՝ ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն նոր նախագիծ է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի հետ

ԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia»  կրթական ծրագրի հետ` Սյունիքի մարզում կրթության մատչելիության և վերջնարդյունքների բարելավման նպատակով: Այսօր Սյունիքի մարզպետարանում կնքվեց  համագործակցության եռակողմ պայմանագիր: Այս գործընկերության շրջանակում ԶՊՄԿ-ն զգալի ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու Սյունիքի մարզում «Դասավանդի՛ր, Հայաստանի» ծրագրերի  գործունեության իրականացմանը և  ճանաչվում է որպես «Դասավանդի՛ր, Հայաստանի» պաշտոնական տարածաշրջանային հովանավոր Սյունիքի մարզում՝ 2025–2026 ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունահանող տեխնիկան շուրջօրյա անվտանգ գործում է բաց հանքում․ ԶՊՄԿ-ի աշխատանքը

Քաջարանի բաց հանքավայրում աշխատանքն ընթանում է շուրջօրյա ռեժիմով։ Նման տեղեկություն է տարածել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը՝ հրապարակելով լուսանկարներ։ Նշվում է, որ հսկա ինքնաթափերը և հանքարդյունահանող տեխնիկան կոորդինացված գործում են՝ ապահովելով բարձր արդյունավետություն և անվտանգություն։

Կարդալ ավելին »

Ինչու ԶՊՄԿ-ն չի հայտնվել 1000 խոշոր հարկատուների ցանկում․ ՊԵԿ նախագահի պարզաբանումը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը պարզաբանեց, թե ինչու այս տարվա առաջին եռամսյակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չի հայտնվել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում:  Հակոբյանը թեմային անդրադարձավ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին:   Պատգամավորը նկատեց, որ սա բացառիկ դեպք է, որ կոմբինատը ընդգրկված չէ 1000 ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի և ԵՊՀ-ի միջև կնքվեց գործակցության հուշագիր

ԵՊՀ-ի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ ընդլայնելու կողմերի միջև գործակցային կապերը։ Հուշագրի շրջանակում կիրականացվեն երկրաբանական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական և մի շարք այլ հետազոտություններ, այդ թվում՝ հանքարդյունաբերության ազդեցության գնահատում: Հուշագիրը հնարավորություն է ընձեռում կազմակերպելու նաև ԵՊՀ ուսանողների մասնագիտական պրակտիկաները ԶՊՄԿ արտադրությունում և լաբորատորիաներում։ Գործակցության շրջանակում ակնկալվում է մասնագետների փոխանակում, այն է՝ հյուր դասախոսությունների շրջանակում ԶՊՄԿ մասնագետները կընդգրկվեն ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն առաջինը Հայաստանում կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ հաշվետվություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP-17) կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ միջազգային հաշվետվվվություն՝ TNFD: Այս մասին հաղորդել է ԶՊՄԿ-ի Կայուն զարգացման գծով տնօրեն  Արմեն Ստեփանյանը: Նշելով, որ ԶՊՄԿ-ն առաջինն է լինելու Հայաստանում, որ նման հաշվետվություն կներկայացնի, նա նշել է, որ, ամենայն հավանականությամբ, նաեւ՝ միակը: Ստեփանյանի խոսքով, ընդհանուր առմամբ, Հայաստանի բիզնեսը չունի կենսաբազմազանության կառավարման հաջողված ...

Կարդալ ավելին »

Ուսումնավարժանք արդյունաբերական ձեռնարկություններում՝ ԶՊՄԿ-ի պոչատար խողովակաշարում

Մարզային փրկարարական վարչությունն արդյունաբերական ձեռնարկությունների հետ տարվա ընթացքում պարտադիր ուսումնական վարժանքներ է իրականացնում: Պայմանական վթարն այս անգամ ԶՊՄԿ-ի պոչատար խողովակաշարում էր: Ուսումնավարժանքին ներգրավված էին մի քանի խմբեր:

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ քիմիական լաբորատորիան՝ Կապանի աշակերտների հետաքրքրության կենտրոնում

Կապանի թիվ 7 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներն ուսուցիչների հետ այցելել էին ԶՊՄԿ քիմիական լաբորատորիա, տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Մասնագետների ուղեկցությամբ նրանք ծանոթացել են ԶՊՄԿ ստորաբաժանման գործառույթներին, ժամանակակից սարքավորումներին, քիմիական պրոցեսների ականատեսն ու մասնակիցը լինելու հնարավորություն ունեցել: Այցն աշակերտների համար բացահայտել է հանքարդյունաբերության բազմաշերտությունն ու գիտահեն ներուժը:

Կարդալ ավելին »
ajax-loader