Tag Archives: Զանգեզուր

«Զանգեզուր»  հատուկ պահպանվող տարածքում առաջին անգամ ֆիքսվել են մայր ընձառյուծը և ձագը

Հրաշալի լուր. մայր ընձառյուծն ու նրա մեծացած ձագը կրկին արձանագրվել են ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից։ Մեկնարկած տարվա ընթացքում ՇՄՆ «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) համատեղ մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում առաջին անգամ հաջողվել է ֆիքսել մայր ընձառյուծին և ձագին։

Կարդալ ավելին »

Զանգեզուրի կոմբինատի պարապուրդի հարցը նրա արհմիության և ղեկավարության տիրույթում է. Գևորգ Պապոյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարապուրդի հարցը արհմիությունների ու կոմբինատի ղեկավարության խնդիրն է։ Այդ մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ Նրա գնահատմամբ՝ երկրի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ինստիտուցիոնալ լուծումների փոխարեն ամեն ինչ մտցվում է կառավարության դաշտ։ Նա վստահություն է հայտնել, որ ամբողջ աշխարհում աշխատավարձի եւ աշխատանքային պայմանների հարցերը լուծվում են ուժեղ արհմիությունների միջոցով ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ից 107 միլիարդ դրամ է մուտք գործել պետբյուջե 11 ամսում

2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտք է գործել 107 միլիարդ դրամ։ Այդ մասին կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ այս գումարը ներառում է ինչպես կոմբինատի կողմից վճարված հարկերը, որոնք կազմել են 73 միլիարդ 800 միլիոն դրամ, այնպես էլ 33 միլիարդ 249 միլիոն դրամ շահաբաժինը, որը պետական բյուջե է ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը մտադիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթով դուրս գալ IPO

Հայաստանի կառավարությունը նախատեսում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթը (բաժնետոմսերի 21,875% կամ կոմբինատի 1/5 բաժնեմաս) դուրս բերել բորսա (անցկացնել IPO): Նման ծրագրերով կիսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դեկտեմբերի 19-ին կառավարության նիստում։ Փաշինյանը նշել է, որ անցած շաբաթ ԶՊՄԿ-ը պետական բյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ՝ որպես ՀՀ կառավարության շահաբաժին: “Այս իրադարձությունն արժե ընդգծել, քանի որ նման բան ...

Կարդալ ավելին »

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում արձանագրվել է ընձառյուծ

ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակում իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ ԶԿՀ «Արևիք» ազգային պարկում կրկին արձանագրվել է ընձառյուծ։ Այդ մասին սոցցանցում տեղեկացնում է ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը։ Ընձառյուծի համար ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկը հանդիսանում է մշտական ապրելավայր և կենսամիջավայր, ինչը փաստում է կարճ ժամանակահատվածում վերջինիս հաճախակի գրանցումը՝ փետրվար, ...

Կարդալ ավելին »

Տոնական մեծ համերգ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մարզադաշտում

Հուլիսի 14-ին, ժամը 19։00-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մարզադաշտում տեղի կունենա տոնական մեծ համերգ՝ նվիրված ԶՊՄԿ 70-ամյանկի, Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնի առիթներով։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյբուքյան էջը։ Ելույթ կունենան «Հայաթ փրոջեքթը», Լադանիվան, Արամ MP3-ին և այլ հայտնի երգիչներ։ Կգործի նաև Կապան-Քաջարան-Կապան անվճար տրանսպորտ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերության ռազմավարության ընդունումը դրական է, բայց ուշացած․ Վարդան Ջհանյան

ՀՀ կառավարությունը 2023թ. մայիսի 11-ի որոշմամբ հաստատեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների պլանը՝ մինչեւ 2035 թվականը: Ռազմավարության ընդունման, ներառված դրույթների, բացթողումների և հասարակական կազմակերպությունների դժգոհությունների մասին Banks.am-ը զրուցել է Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հետ: -Պարոն Ջհանյան, սա Հայաստանի առաջին ռազմավարությունն է, որ վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտին։ ...

Կարդալ ավելին »

Այսօր խփենք վաղվա գոլը․ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը միացել է Ամերիաբանկի նախաձեռնությանը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միացել է Ամերիաբանկի նախաձեռնությանը։ Նման հայտարարություն է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում ԶՊՄԿ-ն։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․ «Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը գալիս է Հայաստան ու բացում իր դռները Հայաստանի մարզերի պատանիների առջև: 160 պատանի հնարավորություն կունենա մարզվելու աշխարհի լավագույն ֆուտբոլային ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում։ Սյունիքից ճամբարին կմասնակցի 17 պատանի»։

Կարդալ ավելին »

Տրակտորի մեջ ավելի շատ եմ լինում, քան տանը. Վալտեր Համբարձումյանի 40 տարվա փորձը ԶՊՄԿ-ում․ ejc

ԶՊՄԿ -ի տրակտորիստ-օպերատոր Վալտեր Համբարձումյանը կյանքի մի զգալի մասն անց է կացրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Նրա՝ արդեն չորս տասնամյակ ԶՊՄԿ-ում անցկացրած փորձին է անդրադարձել ejc․am-ը։ «Չգիտեի տրակտորը ինչ բան է։ 26 տարեկանում եկա կոմբինատ՝ էլեկտրիկ աշխատելու համար, որովհետեւ վկայական ունեի, հանքի ինժեներ Մաքսիմ Հակոբյանը հարցրեց՝ կարո՞ղ եմ տրակտոր քշել։ Պատասխանեցի՝ մարդիկ կոսմոս են թռնում-իջնում»,- հիշում է մոտ 40 տարի Զանգեզուրի ...

Կարդալ ավելին »
ajax-loader