Հայաստանում 2024թ. հավաքագրված ԱԱՀ ընդհանուր ծավալը նվազել է 1.5 տոկոսով՝ կազմելով 755.9 մլրդ դրամ։ Այս մասին հունիսի 9-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ, հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Ընդ որում՝ ներմուծվող ապրանքներից հավաքագրումները կրճատվել են 15,8 տոկոսով կամ 81,8 մլրդ դրամով։ «Միեւնույն ժամանակ, տեղական ապրանքներից հավաքագրումներն ավելացել են 28,2 տոկոսով կամ 70,4 մլրդ դրամով»,- տեղեկացրել է Հակոբյանը։
Կարդալ ավելին »Tag Archives: ԱԱՀ
ՊԵԿ-ը 2025-ից կգործարկի ԱԱՀ վերադարձի ավտոմատ համակարգ
Հայաստանի հարկային իշխանությունները գնում են արտահանողներին ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձի պարզեցմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Աշոտ Մուրադյանը՝ խորհրդարանի տարածաշրջանային հարցերի եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստում: Նրա հավաստմամբ՝ նախատեսվում է ներդնել ավտոմատ վերադարձի ինստիտուտ, որը հիմնված կլինի կոմիտեի ռիսկերի կառավարման համակարգի վերլուծության վրա։ Մուրադյանը նշել է, որ, եթե ընկերությունները եւ կոնկրետ գործարքները, որոնց գծով (բիզնեսը) ...
Կարդալ ավելին »ՊԵԿ․ էլեկտրոնային ծառայություն մատուցողները վճարել են 2 մլրդ 670 մլն ԱԱՀ
2023 թվականի ընթացքում Հայաստանում ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից հայտարարագրվել է ավելի քան 2 մլրդ 673 մլն դրամ եւ պետական բյուջե վճարվել է ավելի քան 2 մլրդ 670 մլն դրամ ԱԱՀ։ ՊԵԿ-ից հայտնել են, որ 2022 թվականին հայտարարագրվել է ավելի քան 1 մլրդ 608 մլն դրամ եւ վճարվել՝ ավելի քան 1 մլրդ 623 մլն դրամ ԱԱՀ։ ...
Կարդալ ավելին »Եվս 1 տարի հնարավոր կլինի առանց ԱԱՀ-ի ներմուծել էլեկտրական մեքենաներ
Հայաստան էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ ներմուծելու և օտարելու համար սահմանված արտոնյալ պայմանները կգործեն ևս մեկ տարի, արտոնության ժամկետը երկարաձգվում է մինչև 2025-ի հունվարի 1-ը: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը: «Նախագծի ընդունումը պայմանավորված է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը ավելացված արժեքի հարկից ազատելու մասով գործող օրենսդրական ...
Կարդալ ավելին »Բացահայտվել է հատուկ սխեմայի միջոցով պետական բյուջեից ԱԱՀ-ի գումարներ հափշտակելու դեպք
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հայտնել է հատուկ սխեմայի միջոցով պետական բյուջեից ավելացված արժեքի հարկի գումարներ հափշտակելու դեպք բացահայտելու մասին։ Այդ մասին Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել։«Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել, այն մասին, որ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրական մտադրության` պետական գրանցում է ստացել մի կազմակերպություն, որի նպատակն է եղել արհեստականորեն ստեղծել ավելացված ...
Կարդալ ավելին »Էլեկտրական մեքենաների ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի մինչև 2025 թիվը
Հայաստանում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար ավելացված արժեքի հարկի գծով գործող արտոնությունը նախատեսվում է երկարաձգել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ «Գործող օրենքով նշված տրանսպորտային միջոցներն ազատված են ավելացված արժեքի հարկ վճարումից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։ Նախագծով նախատեսվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով»,- ...
Կարդալ ավելին »ԱԱՀ-ի հետվերադարձի գործընթացում լինում են խարդախություններ, կան կալանավորվածներ. վարչապետ
Ավելացված արժեքի հարկի հետվերադարձի գործընթացում տեղի են ունենում խարդախություններ, այս առիթով կան քրեական գործեր, նույնիսկ կալանավորված անձինք, մեծ չափերի գումար արդեն վերականգնվել է պետական բյուջե: ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը շատ ողջունելի համարեց ավելացված արժեքի հարկի վերադարձի գործընթացը՝ դա համարելով մեծ առաջընթաց տնտեսավարողների հետ փոխհարաբերություններում: Ըստ պատգմավորի՝ դա էապես խթանում է տնտեսավարողների մոտ շրջանառու ...
Կարդալ ավելին »