ԱՄՆ իշխանությունները 7 միլիոն դոլար կվերադարձնեն կեղծ կրիպտոարժույթների պլատֆորմների զոհերին։ Վիրջինիայի Արևելյան շրջանի ԱՄՆ դատախազության տվյալներով՝ հանցագործները վստահելի հարաբերություններ են կառուցել օգտատերերի հետ, այնուհետև նրանց ուղղորդել են կեղծ կայքեր: Ավանդադրումից հետո միջոցներն անցել են կեղևային ընկերությունների ավելի քան 75 բանկային հաշիվներով, այնուհետև ուղարկվել արտասահման՝ քողարկված որպես ներքին փոխանցումներ: Կայքերը զոհերին խոստանում էին բարձր եկամուտներ իրենց ենթադրյալ ներդրումներից: Սակայն միջոցները հանելու փորձ կատարելիս խարդախները պահանջել ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԱՄՆ
Հնդկաստանը քննարկում է 23 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ ներմուծվող մաքսատուրքերի նվազեցումը
նդկաստանի կառավարությունը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների կեսից ավելիի մաքսատուրքերի վերանայման հնարավորությունը՝ նոր առևտրային գործարքի շուրջ բանակցությունների շրջանակում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։ Ըստ Հնդկաստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների՝ իշխանությունները պատրաստ են զգալիորեն նվազեցնել կամ ամբողջությամբ վերացնել տարեկան ավելի քան 23 միլիարդ դոլար ընդհանուր գումարի ներմուծման մաքսատուրքերը: Սա Հնդկաստանի կողմից ԱՄՆ-ից գնված բոլոր ապրանքների մոտավորապես 55%-ն ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ն ապրիլի 2-ին ներմուծման մաքսատուրքեր կսահմանի
Վաշինգտոնը դեռ նախատեսում է հայելային մաքսատուրքեր մտցնել, որոնք հավասար կլինեն այն մաքսատուրքերին, որոնք այլ երկրները գանձում են ամերիկյան ապրանքների ներմուծման ժամանակ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մաքսատուրքերը փոխադարձ են լինելու։ Սա նշանակում է, որ եթե մեզանից գանձում են, ապա մենք գանձում ենք իրենցից, դա այնքան պարզ է: Բազմաթիվ միլիարդավոր դոլարներ արդեն հասել են մեզ, ...
Կարդալ ավելին »People․ ԱՄՆ-ում բռնել են հսկա ոսկե ձուկ
ԱՄՆ Ձկան պաշարների եւ վայրի բնության ծառայության (USFWS) աշխատակիցները Փենսիլվանիայի ջրամբարներից մեկում հսկայական ոսկե ձուկ են բռնել։ Այս մասին USFWS-ը հայտնել է Facebook սոցիալական ցանցում։ Ձուկը հայտնաբերվել է Փրեսք այլ պետական այգում։ Իր չափերի պատճառով այն ստացել է «մեգալոդոն» անունը։ Ծառայության աշխատակիցները նշել են, որ ինչ-որ մեկը կարող էր ձկանը բաց թողնել ջրամբար։ Սակայն նման գործողությունները վնաս են պատճառում տեղի էկոհամակարգին, նշել են փորձագետները։ «Ոսկե ձկնիկներն աճում են վայրի բնության մեջ, որտեղ նրանք կարող են լճերն ու ջրամբարները վերածել ցեխապուրի, ուտելիք գողանալ տեղի ձկներից եւ փչացնել ջրի որակը: <…> Եթե չեք կարողանում ձուկը պահել ձեզ մոտ, վերաբնակեցրեք նրան: Պարզապես մի թողեք նրան ազատության մեջ»,- նշվել է հաղորդագրությունում:
Կարդալ ավելին »Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ-ում TikTok-ը գնելու հայտ է ներկայացրել
TikTok-ի ամերիկյան հատվածը ձեռք բերելու գործընթացին է միացել հայազգի Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը: Համացանցի առաջամարտիկը կարծում է՝ օգտատերերը պետք է տնօրինեն իրենց տվյալները, իսկ ստեղծողները պետք է տիրապետեն իրենց լսարանին: «Հաճախականությունը հնարավորություն կտա այս սկզբունքներն իրականություն դարձնել: Եվ առանցքում ունենալով թափանցիկություն և հաշվետվողականություն, այս նոր TikTok-ը ոչ միայն ավելի արդար կլինի, այլ ավելի հրաշալի: Ես իմ կարիերան անցկացրել եմ ապագայի ...
Կարդալ ավելին »Զելենսկին ասել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետո ստորագրել օգտակար հանածոների շուրջ համաձայնագիրը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ-ի հետ կնքել հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը, որի ստորագրումը հետաձգվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած թեժ վիճաբանությունից հետո։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ «Հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը պատրաստ է։ Այն պատրաստ չէր, կային մի քանի տարբերակներ, բայց վերջնական տարբերակը պատրաստ է, և նախարարները կարող են այն ստորագրել…. Մեր ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ին սնանկություն է սպառնում, եթե չլուծվի բյուջեի դեֆիցիտի հարցը. Մասկ
ԱՄՆ-ին սնանկացում է սպասվում, եթե երկրի ղեկավարությունը չկարողանա լուծել բյուջեի դեֆիցիտի խնդիրը։ Նման կարծիք է հայտնել Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը (DOGE)։ «Եթե դեֆիցիտի խնդիրը չլուծենք, առողջապահական օգնության փող չի լինի, սոցապահովության համար փող չի լինի։ Այս հարցը պետք է լուծվի։ Ամերիկան կսնանկանա, եթե մենք դա չանենք»,- ասել է նա Fox News-ի հարցազրույցում, որի երկրորդ մասը եթեր է արձակվել է չորեքշաբթի։ Ավելի վաղ Մասկը զգուշացրել էր, որ եթե ԱՄՆ-ը չդադարի ծախսել բյուջեի փողերը «հարբած նավաստիների» պես, երկիրը կսնանկանա։
Կարդալ ավելին »Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններն Էր Ռիադում վերսկսվել են
Ռիադում ՌԴ եւ ԱՄՆ պատվիրակությունները 15 րոպե դադարից հետո վերսկսել են բանակցությունները։ Հանդիպումը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի պալատներից մեկում՝ Դիրիայի Ալբասատին համալիրում, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։ Մոսկվան բանակցություններում ներկայացնում են Լավրովը եւ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Վաշինգտոնը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլթցը եւ Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, կողմերը նախատեսում են քննարկել Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների ողջ համալիրի վերականգնման հարցը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների գագաթաժողովի եւ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ հնարավոր բանակցությունների նախապատրաստումը։
Կարդալ ավելին »ԱՄՆ-ում հեղեղումների զոհերի թիվը հասել է 14-իհեղեղումԱՄՆ-ում հեղեղումների զոհերի թիվը հասել է 14-ի
Ջորջիա, Քենտուկի եւ Արեւմտյան Վիրջինիա նահանգներում հորդառատ անձրեւների հետեւանքով առնվազն 14 մարդ զոհվել է հեղեղումներից։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը։ Առնվազն 12 մարդ զոհվել է Քենտուկիում տեղի ունեցած աղետի հետեւանքով, եւս երկուսը մահացել են Ջորջիայում եւ Արեւմտյան Վիրջինիայում։ Միեւնույն ժամանակ, Արեւմտյան Վիրջինիայի նահանգապետ Պատրիկ Մորիսին ասել է, որ մի քանի մարդ շարունակում է անհետ կորած մնալ՝ չնշելով նրանց ստույգ թիվը։ Օդերեւութաբանների տվյալներով՝ հանգստյան օրերին Քենտուկիում ավելի քան 14 միլիմետր տեղումներ են տեղացել երկու օրից էլ քիչ ժամանակում, ինչը գերազանցում է ամսական նորմը։ Արդյունքում՝ տարածաշրջանում, ինչպես նաեւ հարեւան նահանգներում եւ Ջորջիայում գետեր են վարարել։ Օդերեւութաբանները զգուշացրել են, որ թեեւ տեղումներն արդեն դադարել են, սակայն որոշ շրջաններում գետերում ջրի մակարդակը կշարունակի բարձրանալ առաջիկա օրերին։ Հեղեղումները հանգեցրել են էլեկտրաէներգիայի անջատումների Քենտուկիում, Արեւմտյան Վիրջինիայում, Փենսիլվանիայում եւ Մերիլենդում, տուժել է գրեթե 80 հազար սպառող։
Կարդալ ավելին »ԱՄՆ-ում կրճատել են հիվանդությունների կանխարգելման կենտրոնի հարյուրավոր աշխատակիցների. NBC
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարգադրել է աշխատանքից հեռացնել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) հարյուրավոր աշխատակիցների։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։ «Թրամփի վարչակազմը շաբաթ օրն աշխատանքից ազատել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների հարյուրավոր աշխատակիցների, այդ թվում՝ հանրային առողջության առանցքային պաշտոնների համար պատասխանատու աշխատակիցների»,- նշվելէ հաղորդագրությունում: Ազատվածների թվում են մոտ երկու տասնյակ աշխատողներ, որոնք կազմում են Լաբորատոր ծառայությունը, որը պատասխանատու է համաճարակներին նախապատրաստման համար: Աշխատակիցների խոսքով՝ որպես աշխատանքից ազատման պատճառ նշվում է աշխատանքի ցածր արտադրողականությունը։ Հունվարին The New York Times թերթը գրել էր, որ Թրամփը կարող է աշխատանքից հեռացնել ավելի քան 50 հազար պետական աշխատակցի։ Հրամանագիրը կարող է հանգեցնել «դաշնային աշխատուժի զանգվածային վերակազմավորման»:
Կարդալ ավելին »