ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի չունենալ: Այդ մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկված աղբյուրների։ Նրանց խոսքով՝ իրավիճակը ներկայում շատ անորոշ է, և բանակցությունների հաջորդ փուլը կարող է ընդհանրապես տեղի չունենալ։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, հղում անելով բարձրաստիճան իրանցի պաշտոնյայի, դա պայմանավորված է ԱՄՆ-ի անհետևողականությամբ։ CNN-ի զրուցակիցը դատապարտել է ԱՄՆ-ի նոր առաջարկը՝ հայտարարելով, որ ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԱՄՆ
Հայաստան է այցելել ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի փոխքարտուղարի տեղակալը
Հայաստան է այցելել ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջազգային միջուկային քաղաքականության և համագործակցության հարցերով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությունը; Այդ մասին տեղեկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից: Պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Կարդալ ավելին »ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացումը․ WSJ
Սպիտակ տունը գերատեսչություններին հանձնարարել է դադարեցնել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը։ Հանձնարարականներն անցյալ շաբաթ ուղարկել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։ Այդ մասին հաղորդում է The Wall Street (WSJ) պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրների։ Հրապարակման մեջ նշվում է, որ հրահանգը փոխանցվել է Ազգային անվտանգության խորհրդի, Ֆինանսների նախարարության և Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ըստ պարբերականի՝ իրանական նավթի և սառեցված իրանական ակտիվների նկատմամբ ԱՄՆ-ի ...
Կարդալ ավելին »Չինաստանից ԱՄՆ արտահանումը կտրուկ նվազել է
Չինաստանի արտահանումը դեպի ԱՄՆ ապրիլին նվազել է 21%-ով՝ առևտրային պատերազմի խորացման ֆոնին։ Մասնավորապես, սմարթֆոնների, այդ թվում՝ Apple-ի սարքերի մատակարարումները, անկել են 72%-ով՝ հասնելով 700 միլիոն դոլարից պակաս ցուցանիշի, ինչը նվազագույնն է՝ 2011 թվականից ի վեր։ Չինաստան-ԱՄՆ առևտրային հարաբերությունների անկումը սկսվել էր մարտին, այսինքն՝ մինչ ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ներմուծման մաքսատուրքերի սահմանումը։ Այսպես, Պեկինը կրճատել է մսի ներմուծումն ԱՄՆ-ից ...
Կարդալ ավելին »Բիթքոյնը պատմական առավելագույն արժեքի է հասել ԱՄՆ-ում Stablecoin-ի օրենքին սպասելիս
ԱՄՆ-ում Stablecoin-ի մասին օրենքի ընդունման սպասումների խորապատկերում Bitcoin-ի փոխարժեքը մայիսի 21-ին տեղի ունեցած բորսայական առևտրի ընթացքում թարմացրել է պատմական առավելագույն ցուցանիշը: Այդ մասին հայտնել է Интерфакс գործակալությունը։ Երևանի ժամանակով 19:50-ին Bitcoin-ի փոխարժեքն աճել է 1.8 տոկոսով՝ հասնելով 108.949 հազար դոլարի։ Առևտրի ընթացքում այն հասել է անգամ 109.497 հազար դոլարի, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է պատմության մեջ: Նախորդ ռեկորդն արձանագրվել էր ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը նվազեցնում է հարկերը
ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի հարկերի նվազեցման մասին օրինագիծը, որը մի քանի օր քննարկվում էր՝ ծախսերի կրճատման վերաբերյալ տարաձայնությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Սա առաջիկա տասնամյակում կարող է հանգեցնել պետական պարտքի աճի՝ 36.2 տրիլիոն դոլարից մինչև 50 տրիլիոն դոլար: Moody’s-ի գնահատմամբ՝ մինչև 2035 թվականը պարտքը կհասնի ՀՆԱ-ի 134%-ի։ Վերլուծաբանները զգուշացնում են` երկարաժամկետ հեռանկարում սա կարող է ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան հրաշքով ողջ է մնացել 15-րդ հարկից ընկնելուց հետո
ԱՄՆ Մերիլենդի նահանգի Մոնտգոմերիի շրջանում բազմաբնակարան շենքի 15-րդ հարկի բաց պատշգամբից երկու տարեկան երեխան ընկել է թփի վրա և հրաշքով ողջ մնացել։ Այդ մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ոստիկանությունը։ Երեխան ընկել է թփերի մեջ և վնասվածքներ ստացել։ Նա հոսպիտալացվել է, սակայն նրա վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Փրկարարները նշել են, որ տղային փրկել է այն հանգամանքը, որ պատշգամբի ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը և Չինաստանը 115%-ով նվազեցրել են միմյանց մաքսատուրքերը
ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ հասել են համաձայնության՝ 90 օրով միմյանց նկատմամբ սահմանված պատժամիջոցները 115%-ով նվազեցնելու մասին, մինչ առևտրային տարաձայնությունները վերացնելու ուղղությամբ բանակցությունները կշարունակվեն։ Այդ մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտարարել է, որ Վաշինգտոնը համաձայնել է գործող 145% մաքսատուրքերը նվազեցնել մինչև 30%։ Պեկինն իր հերթին մաքսատուրքերը նվազեցրել է նույն չափով՝ 115%-ով, ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ից ներմուծված առաքանիից հայտնաբերվել է 970 գրամ «մարիխուանա» թմրամիջոց
ետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ու Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները «ՕՆԷՔՍ» ընկերության ժամանակավոր պահպանման պահեստի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: ՊԵԿ-ից հայտնում են, որ բացի անձնական օգտագործման իրերից և հագուստից, հայտնաբերվել է նաև ընդհանուր 970 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը ձգտում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ունենալ.
ԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման բոլոր հնարավորությունները։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլթցը։ «Բոլոր տարբերակները դիտարկվում են։ «Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը] միանգամայն լուրջ է տրամադրված այս հարցում»,- ասել է Ուոլթցը New York Post-ի հարցազրույցում՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորության մասին հայտարարությունները։ Նախագահի օգնականը հույս է հայտնել, որ Թրամփի առաջիկա այցը Սաուդյան Արաբիա, Կատար եւ ԱՄԷ մայիսին կօգնի առաջ շարժվել տարածաշրջանում մի շարք հակամարտությունների դադարեցման հարցում։ Միացյալ Նահանգները ներկայում պայքարում է հութիների դեմ՝ Կարմիր ծովում նավարկության ազատության համար, եւ աշխատում է Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, նշել է Ուոլթցը։ Ապրիլի 26-ին Օմանի միջնորդությամբ Մասկատում տեղի ունեցավ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ անուղղակի բանակցությունների երրորդ փուլը՝ ուղղված Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորմանը։ Կողմերի միջեւ խորհրդակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Հռոմում։ Հաջորդ բանակցությունները տեղի կունենան նորից Իտալիայի մայրաքաղաքում մայիսի 3-ին: Բարձր մակարդակի քաղաքական բանակցություններին զուգահեռ Օմանի մայրաքաղաքում անցկացվել են տեխնիկական խորհրդակցություններ փորձագետների հետ՝ քննարկելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի մանրամասները:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ