մենում ԱՄՆ դեսպանատությունը հայտարարել է, որ հութիներն «առևանգել են Eternity C նավի անձնակազմի ողջ մնացած անդամներին» և կոչ է արել նրանց անհապաղ ազատ արձակել։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ «Հութիները շարունակում են ապացուցել, որ ԱՄՆ-ն ճիշտ էր՝ իրենց դասակարգելով որպես ահաբեկչական կազմակերպություն», – նշվել է դեսպանության հաղորդագրության մեջ։ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Eternity C նավը հուլիսի 7-ին հարձակման է ենթարկվել ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԱՄՆ
Անհամբեր սպասում ենք ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը. ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ՝ ակնկալելով խորացնել Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերությունը։ Այս մասին ասված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում։ «Մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Անհամբեր սպասում ենք ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը և գալիք տարիներին ավելի ամուր կապերի ձևավորմանը։ Այս հատուկ օրը մեր ...
Կարդալ ավելին »Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձից, նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանին և Միացյալ Նահանգներին ...
Կարդալ ավելին »Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատասխանատու է իսրայելական հարվածների համար
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հասցված իսրայելական հարվածների համար պատասխանատվությունն ընկած է այդ թվում Միացյալ Նահանգների վրա։ Այդ մասին նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ «Իրանի դեմ սիոնիստական ռեժիմի կողմից ագրեսիայի նման գործողությունները չէին կարող տեղի ունենալ առանց Միացյալ Նահանգների համակարգման և թույլտվության։ Հետևաբար, ԱՄՆ-ի կառավարությունը, որպես ռեժիմի գլխավոր հովանավոր, նույնպես պատասխանատվություն կկրի սիոնիստական ռեժիմի ...
Կարդալ ավելին »Այսօրվանից արգելված է 12 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով արգելվում է 12 երկրների քաղաքացիների մուտքն Ամերկայի Միացյալ Նահանգներ: Այդ մասին հայտնում է Reuters–ը: Թրամփը նշել է, որ այս քայլն անհրաժեշտ է օտարերկրյա ահաբեկիչներից և անվտանգային այլ սպառնալիքներից պաշտպանվելու համար։ Այդ երկրներն են Աֆղանստանը, Մյանման, Չադը, Կոնգոն, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Հայիթին, Իրանը, Լիբիան, Սոմալին, Սուդանը և Եմենը։ Մասամբ կարգելվի նաև 7 այլ ...
Կարդալ ավելին »Սպիտակ տունը հայտարարել է Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմավարական հետաքրքրության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը «լավ և արդյունավետ զրույց» են ունեցել, երկու երկրները հետաքրքրված են միմյանց շուկաներով: Այդ մասին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Դա լավ, արդյունավետ զրույց էր։ Նա (խմբ.՝ Թրամփը) միշտ բարձր է գնահատել Չինաստանի նախագահի հետ ունեցած հարգալից վերաբերմունքը», – ասել է Լևիթը։ Ինչպես նշել ...
Կարդալ ավելին »ԱՄՆ դատավորն արգելափակել է Հարվարդի օտարերկրյա ուսանողների մուտքի՝ Թրամփի սահմանած արգելքը
Բոստոնի դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Հարվարդի համալսարանում սովորելու կամ փոխանակման ծրագրերին մասնակցելու ցանկություն ունեցող օտարերկրյա քաղաքացիների ԱՄՆ մուտքն արգելելու վերաբերյալ։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ Դատավոր Էլիսոն Բարոուզը կասեցրել է Թրամփի հռչակագրի ուժի մեջ մտնելը՝ մինչև հարցի վերաբերյալ հետագա դատավարությունը։ Դատավորի որոշման համաձայն՝ Թրամփի հրահանգը, որն արգելում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ առաջիկա ...
Կարդալ ավելին »Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վեցերորդ փուլը հարցականի տակ է. CNN
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի չունենալ: Այդ մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկված աղբյուրների։ Նրանց խոսքով՝ իրավիճակը ներկայում շատ անորոշ է, և բանակցությունների հաջորդ փուլը կարող է ընդհանրապես տեղի չունենալ։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, հղում անելով բարձրաստիճան իրանցի պաշտոնյայի, դա պայմանավորված է ԱՄՆ-ի անհետևողականությամբ։ CNN-ի զրուցակիցը դատապարտել է ԱՄՆ-ի նոր առաջարկը՝ հայտարարելով, որ ...
Կարդալ ավելին »Հայաստան է այցելել ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի փոխքարտուղարի տեղակալը
Հայաստան է այցելել ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջազգային միջուկային քաղաքականության և համագործակցության հարցերով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությունը; Այդ մասին տեղեկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից: Պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Կարդալ ավելին »ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացումը․ WSJ
Սպիտակ տունը գերատեսչություններին հանձնարարել է դադարեցնել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը։ Հանձնարարականներն անցյալ շաբաթ ուղարկել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։ Այդ մասին հաղորդում է The Wall Street (WSJ) պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրների։ Հրապարակման մեջ նշվում է, որ հրահանգը փոխանցվել է Ազգային անվտանգության խորհրդի, Ֆինանսների նախարարության և Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ըստ պարբերականի՝ իրանական նավթի և սառեցված իրանական ակտիվների նկատմամբ ԱՄՆ-ի ...
Կարդալ ավելին »