Tag Archives: դեսպան

Իսպանիայի դեսպանն այցելել է Սյունիքի սահմանամերձ շրջաններ

Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսը այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության Կապանի օպերատիվ տեղակայման վայր։ X-ի իր միկրոբլոգում այդ մասին հայտնել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մամուլի ծառայությունը։  «ԵՄ դիտորդական առաքելությունը ուրախ էր Հայաստանում Իսպանիայի դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանն ընդունել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության Կապանի օպերատիվ տեղակայման վայրում։ Մեր դիտորդները պատվիրակությանը ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Իրանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այդ մասին տեղեկանում ենք Ռուստամ Բադասյանի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից: «Օրերս հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Ողջունելով նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ կարևորել եմ հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, հատկապես, երկու երկրների մաքսային ...

Կարդալ ավելին »

Աննա Աղաջանյանը նշանակվել է Շվեդիայում, Ալեքսանդր Արզումանյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան

Հայաստանի նախագահի հրամանագրերով Աննա Աղաջանյանը հետ է կանչվել Բելգիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից և նշանակվել է Շվեդիայում Հայաստանի դեսպան։ Նախագահի այլ հրամանագրերով Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Շվեդիայում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան, իսկ Սամվել Մկրտչյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Կարդալ ավելին »

ԱԺ նախագահն ու Լեհաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանի անվտանգության մարտահրավերները

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկիին: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանի նորամուտը Հայաստան՝ մաղթելով արգասաբեր գործունեություն: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանների ակտիվ փոխգործակցությունը: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նախորդ ամսին Լեհաստան կատարած իր պաշտոնական այցին՝ այն գնահատելով արդյունավետ ...

Կարդալ ավելին »

Ամուլսարի ծրագիրն ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում․ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության իրականացրած աշխատանքներին։ «Ամուլսարի ծրագիրը ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում, եւ մենք հպարտ ենք, որ դրանով այստեղ ներդրվում են հանքարդյունահանման արեւմտյան ստանդարտները։ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ ամերիկյան ընկերությունների եւ ներդրողների կողմից հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավվելու հնարավորություններին»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։  

Կարդալ ավելին »

Ճանաչողական այցով Գյումրիում էր Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին

Ճանաչողական այցով օգոստոսի 22-ին Գյումրիում էր ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Շիրակի մարզպետարանում ունեցած հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը   նախ շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ նախաձեռնություններում, ապա ներկայացրել Շիրակի մարզի հնարավորությունները, ներուժն ու անդրադարձել հիմնախնդիրներին ու առաջիկա անելիքներին․ «Որքան էլ դժվար ճանապարհ է անցել մեր մարզը՝ պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի ...

Կարդալ ավելին »

Կանադայի ԱԳ նախարարը սեպտեմբերին կժամանի Հայաստան՝ մասնակցելու դեսպանատան բացմանը

այ դատի Կանադայի հանձնախումբը Մոնրեալի հայկական կենտրոնում հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տիրող օրհասական իրավիճակը և բնակչության ապահովությանն ու անվտանգությանը սպառնացող շրջափակման խնդիրը։ Հայ դատի հանձնախմբի կողմից վերստին շեշտվել է Արցախի ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը, այն ընդգծմամբ, ...

Կարդալ ավելին »

Տարածքային կառավարման նախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։  Ինչպես տեղեկացանք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։ Երկուստեք կարևորվել է հայ-իրանական ջերմ, բարեկամական հարաբերությունները և այն խորացնելու անհրաժեշտությունը։ «Ուրախալի է փաստել, որ մեր ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը սովամահության է մատնել ԼՂ բնակչությանը և խոսում է ինտեգրացիայի մասին․ Սյունիքի մարզպետը՝ դեսպաններին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, որոնք այցելել էին Կոռնիձոր, ուր կանգնած են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնատարները, ներկայացրեց իրավիճակը, Լեռնային Ղարաբաղում օր օրի սրվող հումանիտար ճգնաժամն ու այդ ամենին Ադրբեջանի ոչ ադեկվատ արձագանքը: Մարզպետը նախ շնորհակալություն հայտնեց դիվանագետներին, որ եկել են տեղում ծանոթանալու իրավիճակին, ապա անձամբ ցույց տվեց, թե որ հատվածում է գտնվում Հակարիի ...

Կարդալ ավելին »
ajax-loader