Tag Archives: ռոբոտ

Զգույշ և անվտանգ ռոբոտ. տեխնոլոգիաները ձգտում մարդկայնության

Սուրեյի համալսարանի գիտնականները մշակել են նորարարական մեթոդ, որը թույլ է տալիս ռոբոտներին կանխատեսել, թե երբ առարկան կարող է դուրս պրծնել ձեռքից, և ակնթարթորեն հարմարեցնել իրենց շարժումները՝ այն պահելու համար, գրում է Interesting Engineering-ը։ Ավանդական համակարգերում ռոբոտները պարզապես ուժեղացնում են բռնելու ուժը, ինչը ոչ միշտ է արդյունավետ և կարող է վնասել փխրուն իրերը։ Նոր կենսանմանակող տեխնոլոգիան նմանակում է մարդկային արձագանքը. համակարգը ...

Կարդալ ավելին »

Amazon-ում ռոբոտների թիվը հավասարվում է մարդկանց

Աշխարհի խոշորագույն առցանց մանրածախ վաճառող Amazon-ը մոտենում է պատմական կարևոր իրադարձության. նրա պահեստներում և պատվերների կատարման կենտրոններում ռոբոտների թիվը շուտով կհավասարվի աշխատակիցների թվին: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը 2025 թվականի հունիսի 30-ին հրապարակված հոդվածում: Ավտոմատացումը ոչ միայն բարձրացնում է ընկերության արտադրողականությունը, այլև նվազեցնում է ծախսերը՝ թույլ տալով Amazon-ին մնալ շուկայի առաջատարը: Պատմում ենք, թե ինչպես են ռոբոտները վերափոխում ...

Կարդալ ավելին »

AI. ռոբոտ ատամնաբույժն առաջին անգամ բուժել է մարդու ատամները

Բոստոնյան Perceptive ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին ռոբոտ ատամնաբույժը, որն արհեստական բանականության (ԱԲ) հսկողության ներքո կարողացել է ինքնուրույն պրոցեդուրա կատարել կենդանի մարդու ատամների վրա։ Perceptive-ի ստեղծած ռոբոտը պսակը տեղադրելու նպատակով ատամի լցոնման սովորական պրոցեդուրան երկու ժամի փոխարեն անում է ընդամենը 15 րոպեում, գրում է New Atlas-ը։ Առաջարկվող լուծումը դեռևս չի հաստատվել կլինիկական օգտագործման համար, ուստի ռոբոտ ատամնաբույժները դեռ չեն հայտնվի բժիշկների զինանոցում։ Այնուամենայնիվ, ...

Կարդալ ավելին »

Մարդանման ռոբոտներ՝ Mercedes-Benz-ի գործարաններում

Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողի գործարաններում մարդանման ռոբոտներ կհայտնվեն, որոնք մշակել է ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում տեղակայված Apptronik ընկերությունը: Ակնկալվում է, որ ռոբոտները կօգնեն աշխատողներին և արտադրության գործընթացին վերաբերող մի շարք առաջադրանքներ կկատարեն: Ինչպես տեղեկացնում է Robbreport.com-ը, փորձնական ծրագրի շրջանակում Apptronik-ի մարդանման ռոբոտները կօգտագործվեն «ֆիզիկական ուժ պահանջող ձեռքի ցածրորակ աշխատանքն» ավտոմատացնելու համար։ Այս երկոտանի ռոբոտներից մեկը՝ Apollo-ն, ունի 173 սմ հասակ, կշռում է մոտ 72 կգ ...

Կարդալ ավելին »

«Անիվ-ոտքերով» ռոբոտը կապահովի արտադրությունների անվտանգությունը

Շվեյցարական Ascento ընկերությունը ներկայացրել է Ascento Guard անվտանգության ռոբոտը, որն ունի տարբերվող դիզայն՝ «անիվ-ոտքերով» և գրեթե մարդակերպ «դեմքով»։ Ռոբոտը նախագծված է հսկելու մեծ բաց տարածքներ, որոնք ուղղված են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են արտադրությունը, տվյալների կենտրոնները, դեղագործական արտադրությունը և պահեստները: Ascento Guard-ի եզակի բանաձևը թույլ է տալիս ճշգրիտ տեղաշարժվել տարբեր մակերեսների վրա: Ռոբոտը հագեցած է հսկողության համար ջերմային և ինֆրակարմիր տեսախցիկներով ...

Կարդալ ավելին »

Ի՞նչ եք համենում․ Քեմբրիջի կիբեռխոհարար ռոբոտը ձեզ համար աղցան կպատրաստի

Քեմբրիջի համալսարանի գիտնականները ստեղծել են ռոբոտ-խոհարար, որը բաղադրատոմսեր է սովորում՝ դիտելով տարբեր ուտեստներ պատրաստելու վերաբերյալ տեսանյութեր: Ուսումնասիրության վերաբերյալ համապատասխան հոդվածը հրապարակվել է IEEE Access գիտական ​​ամսագրում։ Ռոբոտի ծրագիրը հիմնված է այսպես կոչված նմանակման մեքենայական ուսուցման մեթոդի վրա։ Սարքը նայում է, թե ինչ է անում մարդը տեսանյութում, իսկ հետո փորձում է վերարտադրել տեսածը։ Գիտնականները բացատրել են, որ, որպես կանոն, նույն սխեմայով իրենց խոհարարական ...

Կարդալ ավելին »
ajax-loader