Մի քանի աղբյուրից հաշվարկված եւ փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով եւ հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլեւս չի լինի: Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումը կիրականացվի առցանց եղանակով։ Այսինքն, ավտոմատ համակարգի միջոցով Կենտրոնական բանկը ՊԵԿ-ին կտրամադրի ֆիզիկական անձին պատկանող մեկ վավեր հաշվեհամար (անկախ արժույթից), որին ...
Կարդալ ավելին »Tag Archives: ՊԵԿ
Խոշոր խափանում`Vivaro-ում (Սոֆթ Կոնստրակտ). ընկերությունը կիբերհարձակմա՞ն է ենթարկվել
Նախորդ տարի ՊԵԿ-ի կողմից 45 միլիոն դրամի չափով տուգանված «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունում օրերս համակարգչային խոշոր խափանում էր առաջացել։ «Առաջին լրատվական»-ը փորձել է պարզել՝ ի՞նչ խափանում է եղել «Սոֆթ կոնստակտ» ընկերությունում, ի՞նչ հետևանքներ են դրանք ունեցել Ընկերության աշխատանքի, ֆինանսական միջոցների վրա, արդյոք Ընկերությունը ֆինանսական կորուստներ է կրել, ունենալով տարածաշրջանում առաջատար ՏՏ և կիբեր անվտանգության ապահովման թիմ՝ ինչպե՞ս է հնարավոր եղել լայնածավալ ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը մշակում է նախագիծ, որով արտագնա աշխատանքի մեկնողներն օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի ՀՀ-ում
ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի Հայաստանում, եթե եկամտի ստացման երկրում վճարել են եկամտային հարկ: Այս մասին հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեից՝ մեկնաբանելով արտագնա աշխատանքի մեկնողների հարկման վերաբերյալ շրջանառվող տարբեր շահարկումները: ՊԵԿ-ը հայտարարում է, որ մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ՝ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի տարածքից դուրս՝ աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) ...
Կարդալ ավելին »ՊԵԿ քննարկումներ՝ այլ երկրներում ՀՀ ռեզիդենտ անձանց հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ՀՀ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ստացված եկամուտների հարկման թեմայի վերաբերյալ հանրային քննարկումները, տեղեկացնում է, որ գործող օրենսդրական կարգավորումների փոփոխությունների շուրջ պատրաստ է նախաձեռնել քննարկումներ։ «Դրանց արդյունքում հնարավոր է նախատեսվեն գործող կարգավորումներից առանձնահատկություններ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած որոշ տեսակի եկամուտների հարկման մասով: Նման քննարկումներ արդեն վարվում են քաղաքականություն մշակող մարմնի հետ»,- ...
Կարդալ ավելին »ՊԵԿ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքեր են բացահայտվել․ Հակակոռուպցիոն կոմիտե
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր բացահայտելու մասին։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ՊԵԿ նախկին աշխատակցի կողմից ապօրինի ...
Կարդալ ավելին »ՊԵԿ. hիշեցում՝ եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին
ՊԵԿ-ը հրապարակել է հիշեցում՝ եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիների համար։ Հարկ է նկատի ունենալ, որ հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում եկամտային հարկի վերադարձից օգտվող վարկառուին փոխհատուցվում է հիփոթեքային վարկի համար վճարված տոկոսների գումարները։ Ընդ որում, կախված հիփոթեքային վարկի մարման եղանակի ընտրությունից, հիմնականում, վարկառուն սկզբնական շրջանում մարում է ավելի մեծ չափով ...
Կարդալ ավելին »Փորձ է արվել տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված 211 կգ քաշով ավտոպահեստամասեր. ՊԵԿ
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի շաբաթվա պատկերը. 5 դեպքով փորձել են տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված և չհայտարարագրված 3200 տուփ ծխախոտ. Փորձ է արվել տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված 211 կգ քաշով ավտոպահեստամասեր. Մաքսային ծառայողները բացահայտել են սխալ հայտարարագրման դեպք. Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ և այլ աքսեսուարներ. Սխալ հայտարարագրված ապրանքների տեղափոխումը ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը ներկայացնում է, թե ինչ է սոցիալական ծախսը եւ ինչպես օգտվել փոխհատուցումից
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող Հայաստանի քաղաքացի ֆիզիկական անձը եկամտային հարկի գումարից կարող է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում՝ ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերից։ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնող ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձը սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող է օգտվել, եթե ձեռք է բերել առողջության ապահովագրական փաթեթ՝ Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից կամ ուսման համար կատարել ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը կանխել է 7633 կգ չհայտարարագրված հագուստի ներմուծումը
ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողների իրականացրած ուսումնասիրության արդյունքում, հսկողություն է սահմանվել Հայաստանի Հանրապետությունում հաշվառված երեք բեռնատար տրանսպորտային միջոցների նկատմամբ: «ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պահանջների համաձայն՝ օրերս Բագրատաշեն մաքսային կետ-բաժին ժամանած բեռնատարների նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով՝ տրանսպորտային միջոցներն ուղարկվել են խորը զննման անգար։ Պարզվել է, որ տարանցման հայտարարագրերում բեռների վերաբերյալ տեղեկատվությունը ճշգրիտ չէ։ Տրանսպորտային միջոցներից մեկում մաքսային ծառայողները հայտնաբերել ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը՝ «Մաքսային տարանցում» ընթացակարգով ձևակերպված ապրանքների կարգավիճակի վերաբերյալ
ՊԵԿ-ը հայտնում է, որ առ այսօր ԵԱՏՄ տարածքից ՀՀ տարածք տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տարանցման հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկությունների բացահայտման դեպքերով հարուցված վարչական վարույթների ընթացքում, եթե չի ապացուցվել խնդրո առարկա ապրանքների՝ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով տեղափոխվելու ընթացքում բեռնաթափման, փոխաբեռնման, այլ բեռնային գործողությունների ենթարկված լինելու կամ մաքսային ապահովման միջոցները վնասված լինելու փաստը, ապա կոմիտեի կողմից կիրառվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ