Հունվարին ՊԵԿ-ը հայտնաբերել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու 36 դեպք

Հունվարի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հայտնաբերել է խախտումներ:

ՊԵԿ-ից հայտնել են, որ 7 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 1․198․238 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 5․000․000 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։

36 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 12․007․649 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 9․220․324 ՀՀ դրամ: Ցանկն՝ այստեղ։

29 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 64․000․000 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։

ajax-loader