Չինական սթարթափ DeepSeek-ի ստեղծած AI-չատ բոտի նկատմամբ մոլեգին հետաքրքրությունը երկուշաբթի ցնցեց բաժնետիրական շուկաները և բանավեճեր առաջացրեց ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև տնտեսական ու աշխարհքաղաքական մրցակցության մասին՝ AI (Արհեստական բանականություն) տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։ DeepSeek-ի AI-ասիստենտը երկուշաբթի դարձել է Apple-ի iPhone-ի հավելվածների խանութում ամենաշատ ներբեռնվող անվճար հավելվածը, ինչը հանգեցրել է տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի անկմանը։ Արդյո՞ք չինական մշակողների արագ առաջընթացը կարող է լրջորեն փոխել ...
Կարդալ ավելին »Tag Archives: Չինական
Չինական հեռախոսները կարող են ավելի մեծ սպառնալիք լինել ԱՄՆ ազգային անվտանգության համար, քան TikTok-ը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Չինաստանում հավաքված հեռախոսներն ու համակարգիչները կարող են ավելի մեծ վտանգ ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը, քան TikTok հավելվածը։ Այդ մասին նա հայտնել է երդմնակալությունից հետո Fox News-ին տված իր առաջին հարցազրույցում։ «Բայց դա կարելի է ասել Չինաստանում արտադրված ամեն ինչի մասին»,- ասել է նա՝ ի պատասխան այն տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքի, որ TikTok-ն իբր կարող է անվտանգության վտանգ ներկայացնել: «Տեսեք, մեր հեռախոսները արտադրված են Չինաստանում։ Մեծ մասամբ։ Մենք այնքան շատ իրեր ունենք, որոնք պատրաստված են Չինաստանում: Ուրեմն ինչո՞ւ չեն խոսում այդ մասին: Արդյո՞ք Չինաստանի համար կարեւոր է լրտեսել երիտասարդներին, խելագար տեսանյութեր դիտող երեխաներին»,- շարունակել է Թրամփը: «Բայց նրանք պատրաստում են ձեր հեռախոսները, եւ նրանք պատրաստում են ձեր համակարգիչները, եւ նրանք պատրաստում են շատ այլ բաներ: ...
Կարդալ ավելին »Չինական մեծ պարիսպն օգտագործվում է ԱԹՍ-ներով արագ առաքման համար
Անօդաչու թռչող սարքերը օգտագործվում են Չինական Մեծ պատի վրա շտապ օգնության և փոքր ապրանքների շտապ առաքման համար: Այս մասին հայտնում է People’s Daily թերթը: Զբոսաշրջիկների ուշադրությունը գեղատեսիլ վայրերի վրա գրավելու և արտակարգ իրավիճակներում օգնություն ցուցաբերելու հնարավորությունը ընդլայնելու համար Meituan անօդաչու սարքերը բացել են Պեկինի առաջին անօդաչու թռչող սարքերի երթուղին Չինական Մեծ պարսպի վրայով: Անօդաչու ծառայությունն ապահովում է զբոսաշրջիկներին զովացուցիչ ըմպելիքների ...
Կարդալ ավելին »Չինական ավիաընկերությունն առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր Ուրումչի-Երևան երթուղով
Առաջին անգամ Երևանից գործարկվելու են ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք: Այդ մասին նշված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության տարածած հաղորդագրության մեջ: «Չինական China Southern Airlines ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ից առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք: Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին»,- ասված է հաղորդագրության մեջ: Չվերթի վերաբերյալ մանրամասներ է հայտնել ...
Կարդալ ավելին »Չինական բանկերը սանկցիաներ են կիրառում Ռուսաստանի դեմ
Չինաստանի պետական բանկերը խստացնում են ռուսաստանցի հաճախորդների ֆինանսավորման սահմանափակումները այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն խոստացավ երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանին օգնող կազմակերպությունների նկատմամբ: Ըստ Bloomberg-ի տվյալների, չինական առնվազն երկու բանկ վերջերս իրենց ռուսական բիզնեսի ստուգում է անցկացրել՝ կենտրոնանալով անդրսահմանային գործարքների վրա: Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ չինական բանկերը կխզեն կապերը պատժամիջոցների ցանկում հայտնված հաճախորդների հետ եւ կդադարեցնեն ֆինանսական ծառայություններ մատուցել ռուսական ռազմական արդյունաբերությանը՝ ...
Կարդալ ավելին »Չինական Alibaba-ն 2 մլրդ դոլարի ներդրում կանի Թուրքիայում
Ինտերնետային տիրությում վաճառք իրականացնող Չինական «Alibaba group» ընկերությունը առաջիկայում պլանավորում է խոշոր ներդրում կատարել Թուրքիայում: Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի, սեպտեմբերի 16-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է ընկերության նախագահ Մայքլ Էվանսը: «Ապագայում պլանավորում ենք 2 մլրդ դոլար արժողությամբ ներդրում կատարել»: Սակայն ներդրումների համար հստակ ժամանակահատված այդպես էլ չի նշվել: Ըստ Էվանսի՝ «Alibaba group»-ը արդեն իսկ ...
Կարդալ ավելին »Չինական ընկերությունը քննարկել է ՀՀ-ում շինարարությանը մասնակցելու հնարավորությունը
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է «CITIC Construction» ընկերության փոխնախագահ Յան Ցզյանցյանի հետ։ Այդ մասին հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ընկերության մասնակցության հնարավորությունը ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվող միջոցառումներում, մասնավորապես՝ ճանապարհաշինության, բնակարանաշինության և ջրամբարաշինության ուղղություններով։
Կարդալ ավելին »