Tag Archives: հարկային

ՊԵԿ-ն ամփոփել է հարկային ստուգումների արդյունքները

ՊԵԿ-ն ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին իրականացրել է 4900 ՀԴՄ ստուգում, որը 20%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին: Արձանագրվել է շուրջ 1900 խախտում, որը 31%-ով  ավել է 2023-ի առաջին եռամսյակի համեմատ։ Սստուգումների արդյունքում տնտեսվարողներին առաջադրված պատասխանատվության միջոցը կազմել է շուրջ 690 միլիոն դրամ: «Նախորդ տարին համարեցինք վարչարարության բարելավման տարի։ Այս տարին սկսել ենք նույն ոգով, պատկերը ցույց է տալիս, ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հարկային եկամուտները 6 տարում աճել են ավելի քան 90 տոկոսով

Հայաստանն անցած տարի ապահովել է 2 տրիլիոն 222 միլիարդ դրամի բյուջետային եկամուտներ, ինչը 2017 թվականի համեմատ աճել է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով։ Այդ մասին կառավարության հերթական նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի քննարկմանը։ «Այսինքն, 2017 թվականի նկատմամբ բյուջեի հարկային եկամուտներն ավելացրել ենք 92 տոկոսով։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ ...

Կարդալ ավելին »

Փոփոխություններ՝ հարկային և մաքսային ծառայողների թափուր պաշտոնների զբաղեցման պահանջներում

Հայաստանում փոփոխություններ են կատարվում հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման պահանջներում: «Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը: «Հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այն պարագայում, երբ չեն լինի պատրաստում անցած և հավաստագիր ստացած թեկնածուներ, այդ պաշտոնները կարող ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ․ սեպտեմբերին արձանագրվել է հարկային խախտումով ապրանքների մատակարարման 32 դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) սեպտեմբերին 32 դեպքով արձանագրել է առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 8.531.382 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 36.963.318 ՀՀ դրամ։ ՊԵԿ-ից հայտնել են, որ 12 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 19․040․000 ՀՀ ...

Կարդալ ավելին »

2024-ի բյուջեում հարկային եկամուտները կաճեն 15,4 տոկոսով, կապիտալ ծախսերը՝ 22 տոկոսով. նախարար

2024 թ. ՀՀ կառավարությունը թիրախավորում է ապահովելու 7 տոկոսանոց տնտեսական աճ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։ «2024-ին կանխատեսվում է հարկեր/ՀՆԱ  ցուցանիշի բարելավում շուրջ 0,75 տոկոսային կետով, ինչի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրլն 566 մլրդ դրամ, որը 2023 թ. ճշտված բյուջեի հարկային եկամուտներից ավելի ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ի հարկային ոլորտի աշխատանքները՝ 1-ին կիսամյակում

2023թ. հունվար-հունիս ամիսներին հարկային մարմնի կողմից իրականացվել է ավելի քան 15.9 հազար ստուգում եւ ուսումնասիրություն՝ 16.8 %-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակաշրջանից: Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ առաջադրվել է շուրջ 19.5 մլրդ դրամի լրացուցիչ պարտավորություն՝ 27 %-ով ավելի 2022 թ. համադրելի ցուցանիշից: Վերլուծական եւ ընթացիկ հսկողական աշխատանքների արդյունքում կատարվել են շուրջ 14.0 մլրդ դրամի հարկային պարտավորությունների նախնական հաշվարկներ: ...

Կարդալ ավելին »

Պուտինը մասնակի դադարեցրել է հարկային համաձայնագրերը ոչ բարեկամ երկրների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը մասնակի դադարեցնում հարկային համաձայնագրերը ոչ բարեկամ պետությունների հետ։ Փաստաթղթից հետեւում է, որ դադարեցվում է կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրերի այն դրույթները, որոնք վերաբերում են եկամուտներին ու գույքին: Պուտինը հրամանագրում հիշատակվում են դրույթներ Լեհաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հարավային Կորեայի, Շվեդիայի, Լյուքսեմբուրգի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի, Իռլանդիայի, Սլովակիայի, Ալբանիայի, Բելգիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Կանադայի, ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը 2023-ի հունվար-մայիս ամիսներին ապահովել է 912,2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՊԵԿ-ի կողմից ապահովվել է 912.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 150.4 մլրդ դրամով կամ 19.7%-ով:  2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 151.9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 62.1 մլրդ դրամով կամ 69.1%-ով: 

Կարդալ ավելին »
ajax-loader