Tag Archives: մաքսակետ

Բագրատաշեն պետական սահմանի անցման կետում կանխվել է 29 միլիոն 510 հզ ՌԴ ռուբլու ապօրինի արտահանման փորձը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  Արևելյան մաքսատուն-վարչության  Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի  ծառայողները և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները, ստանալով տեղեկատվություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Բագրատաշեն սահմանապահ վերահսկողության բաժնի աշխատակիցներից, բացահայտել են կանխիկ դրամական միջոցների ապօրինի տեղափոխման դեպք: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Բագրատաշեն պետական սահմանի անցման կետում կանխվել է 29 միլիոն 510 հզ ...

Կարդալ ավելին »

«Մարգարա» նոր մաքսակետը վերազինվում է ռենտգենյան զննող սարքերով

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում որոշեց 1,4 մլրդ դրամ հատկացնել Մեղրիի սահմանային անցակետի կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ «Մարգարա» նոր մաքսակետը ռենտգենյան զննող և ֆիզիկական անձանց խորը զննման սարքավորումներով վերազինելու համար: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Մեղրիի սահմանային նոր անցակետի կառուցման նպատակով «Tana Energy Management» (շինարարական աշխատանքների)  և «Roughton» (ինժեներական աշխատանքների) կազմակերպությունների հետ կնքվել է պայմանագրեր համապատասխանաբար` 22,194,650.4 եվրոյի ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի պաշտոնյաներ ձերբակալվել են կաշառք ստանալու մեղադրանքով

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի գլխավոր մաքսային տեսուչները «Ինտերտրանս» ՍՊ ընկերության կողմից ներմուծված ապրանքները համապատասխան ստուգման չենթարկելու և խախտումը չարձանագրելու համար կաշառք են ստացել: Ինչպես տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեից, մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել են Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» մաքսակետի շինարարական աշխատանքները

«Մարգարա» մաքսակետի 1-ին փուլի շինարարական և մոնտաժային աշխատանքները մեկնարկել են։ Այդ մասին նշված է Կառավարության համապատասխան որոշման մեջ։ «Մաքսակետի կառուցման կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին մաքսակետի կառուցման 1-ին փուլի շինարարական և մոնտաժային աշխատանքների իրականացման համար արդեն վճարվել է 140.4 մլն. դրամ։ Մաքսակետի կառուցման 2-րդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերը ենթարկվել են պարզեցված փորձաքննության և ստացել դրական եզրակացություն։ Պայմանագրով սահմանված գումարի մնացած մասը՝ 110.2 մլն ...

Կարդալ ավելին »

Մեղրիի մաքսակետում իրականացվող ընթացիկ աշխատանքների վերաբերյալ․ պարզաբանում

Մայիսի 3–ին ԱԺ-ում Մեղրի մաքսակետի սանիտարական պայմանների պահպանման և անցակետի աշխատանքի վերաբերյալ բարձրացված խնդիրների առնչությամբ Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ Մեղրիի մաքսակետը գործում է շուրջօրյա ռեժիմով և առանց ընդմիջումների: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Կոմիտեն ընդգծում է, որ մաքսակետում մաքսային մարմիներից բացի, գործունեություն են ծավալում այլ կառույցներ և մասնավոր կազմակերպություններ ևս: ...

Կարդալ ավելին »

ՀՀ մաքսակետերում ձևակերպումների ժամանակը 40-60%-ով կրճատվել է

Միեւնույն տրանսպորտային միջոցով տարբեր առաքողներից տարբեր ստացողների անունով փոխադրվող ապրանքները ՀՀ սահմանային մաքսային մարմնից ՀՀ ներքին մաքսային մարմին տեղափոխելու համար այժմ լրացվում է մեկ տարանցման հայտարարագիր։ ՊԵԿ-ից հայտնել են, որ որոշման պահանջները ուժի մեջ մտնելուց հետո սահմանային մաքսակետերում էապես կրճատվել է ապրանքների մաքսային ձեւակերպումների վրա ծախսվող ժամանակը, ինչի արդյունքում նվազել են նաեւ հերթերը։ Այսպես, Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում, հավաքական ...

Կարդալ ավելին »
ajax-loader