Tag Archives: Սփյուռք

Սփյուռքի 298 կրթօջախի տրամադրվել է ավելի քան 31 հազար դասագիրք․ ԿԳՄՍ նախարար

Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց սփյուռքի կրթամշակութային հաստատություններին աջակցելու ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Նախարարը նշեց, որ դասագրքերի տրամադրումը կարևոր բաղադրիչ է սփյուռքի հայ համայնքների կրթական հաստատությունների համար։  «2024 թվականին 298 կրթական հաստատությունների տրամադրել ենք ավելի քան 31 հազար դասագիրք, այդ թվում՝ Վրաստանի դպրոցներին, որտեղ իրականացվում է հայերեն ուսուցում։ Այս ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը ֆրանսահայերի հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները

Փարիզում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։  Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առկա մարտահրավերները, հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, «Իրական Հայաստան» ռազմավարության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաոլորտ համագործակցության խորացման հնարավորությունները, անդրադարձել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին և տարածաշրջանային անվտանգության հարցերին։ Վարչապետ ...

Կարդալ ավելին »

Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սարո Խոդավերդիին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սարո Խոդավերդիին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»,- ասված է որոշման մեջ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Վահրամ Ճուղուրյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի ...

Կարդալ ավելին »

Սփյուռքի ասիմետրիկ ուժն ընդդեմ Արցախի պաշարման

Շատ է խոսվում այն մասին, որ սփյուռքը պասիվ է Արցախի պաշարման խնդիրը միջազգային ասպարեզում բարձրաձայնելու հարցում: Ընդ որում, այստեղ չափման միավոր դիտարկվում են հանրահավաքները, բողոքի ակցիաները, և անգամ շրջանառվում են մտքեր, թե հարկ է ժամանակավորապես շրջափակել արտերկրում Ադրբեջանի դեսպանատները: Ի՞նչ կտա այդ հանգամանքը, լարվածությունից բացի, թերևս՝ ոչինչ: Իսկ, օրինակ, եթե շրջափակվեն միջազգային կառույցների գրասենյակները, որոնք պարտավոր են իրենց բնույթից ելնելով ...

Կարդալ ավելին »

Սփյուռքը պետք է ավելի ակտիվ ներգրավվի նորարարական լուծումներով Հայաստան կերտելու գործում․ փարիզյան համաժողովի մասնակիցներ

«ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի և ՀԲԸՄ (AGBU) նախաձեռնությամբ Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում տեղի է ունեցել համաժողով՝ «Հայաստանը խաչմերուկում. խաղաղություն և բարեկեցություն Եվրոպայի հարևանությամբ» թեմայով։ Համաժողովը միավորել էր քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական և քաղաքացիական հասարակության առաջադեմ ներկայացուցիչներին՝ քննարկելու խաղաղության կառուցմանն ու կայուն զարգացմանն առնչվող կարևոր հարցեր։ «ԱՊՐԻ Արմենիա»-ի նախագահ Լարա Սեդրակյանը բացման խոսում ներկայացրել է համաժողովի հիմնական թեզերը, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ...

Կարդալ ավելին »

Սփյուռքից 20 երիտասարդ կդառնա Հայաստանի դեսպան իր համայնքում

Մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի նոր փուլը, որտեղ տարբեր երկրներից 20 սփյուռքահայ երիտասարդներ հնարավորություն կստանան երկշաբաթյա դասընթաց անցնել Հայաստանում, որից հետո յուրաքանչյուր մասնակից ծրագրով նախատեսված աշխատանքներ կիրականացնի իր համայնքում: «Սփյուռքի երիտարդ դեսպան» ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը նշեց, որ ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում ...

Կարդալ ավելին »
ajax-loader