Tag Archives: Փաշինյան

2024-ից համայնքներին տրվող դոտացիաներն աճում են․ Փաշինյան

Կառավարության կողմից համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն աճում են 2024թ. հունվարի 1-ից։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նաև համապատասխան տեսանյութ։ «Նվազումը միայն Երեւանի եւ Ծաղկաձորի դեպքում է, որտեղ սեփական եկամուտների պոտենցիալն էականորեն մեծ է: Անկախ սրանից, մենք կոնկրետ ծրագրերով համաչափ աջակցում ենք նաեւ Երեւանին ու Ծաղկաձորին, այդ թվում՝ սեփական եկամուտների աճն ապահովելու հարցում»,- գրել է ...

Կարդալ ավելին »

Քաղաքացին տուգանքի մատերիա՞լ է, թե՞ տուգանքի մատերիալ չէ․ հարցը լուծելու համար ներդրեցինք բալային համակարգ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանապարհային երթևեկության կարգավորման նպատակով ներդրված բալային համակարգով կարգապահությունն ավելացնելու մեխանիզմ է ստեղծվում։Փաշինյանն այս մասին ասաց Կառավարության նիստին, անդրադառնալով  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդը, եթե 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը, ապա ամբողջ տուգանքը կհամարվի վճարված, ինչպես նաև ...

Կարդալ ավելին »

Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական շփումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։Այդ մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:«ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ։ Քննարվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձեւաչափով«։

Կարդալ ավելին »

Ոչ թե մարդու տարիքը պետք է լինի ուղենիշը, այլ նրա աշխատունակությունը և որակավորումը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության ժողովրդագրության ռազմավարությունը պետք է միտված լինի պատշաճ որակավորում ունեցող կենսաթոշակային տարիքի անձանց գործընթացների մեջ պահելուն։ ՀՀ կառավարության նիստին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երեկ քննարկում էինք Հայաստանի Հանրապետության ժողովրդագրության ռազմավարությունը և քննարկում էինք նաև, որ մեր ռազմավարությունները պետք է միտված լինեն պատշաճ որակավորում ունեցող կենսաթոշակային տարիքի անձանց գործընթացների մեջ պահելուն։ Օրինակ՝ տարիքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող գիտնականները կարող ...

Կարդալ ավելին »

2025-ից բնակարանի գնի վերջին 5 %-ը շինկազմակերպությունը կստանա այն գնորդին հանձնելուց հետո. Փաշինյան

2025-ի հունվարի 1-ից գործելու է կարգավորում, որ նոր ձեռք բերվող բնակարանների գնի վերջին 5 տոկոսը շինարարական կազմակերպությունները կստանան բնակարանը արդեն փաստացի գնորդին հանձնելուց հետո, որպեսզի բնակարան ձեռք բերած անձը սեփական աչքերով տեսնի եւ շոշափի եւ արձանագրվի, որ բնակարանի շինարարությունը տեղի է ունեցել պայմանագրի եւ շահառուի ողջամիտ ակնկալիքներին համապատասխան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հաջորդ ...

Կարդալ ավելին »

Տպավորված եմ ՀՀ պաշտպանության ոլորտի բարեփոխումներով․Վրաստանի պաշտպանության նախարարը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները շարունակում են դինամիկ կերպով զարգանալ և հավելել, որ տարբեր ոլորտներում արձանագրվում է համագործակցության ընդլայնում: Նիկոլ Փաշինյանի խոսքով` դա ՀՀ կառավարության համար ունի մեծ կարևորություն և առաջնահերթություն: Ջուանշեր Բուրչուլաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ...

Կարդալ ավելին »

Համաձայնեցված են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները. Փաշինյան

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են,  խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական կլինի, եթե հայկական և ադրբեջանական կողմերը հավատարիմ մնան այդ սկզբունքներին: Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: «Ըստ էության, պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության երեք հիմնական ...

Կարդալ ավելին »

Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման մասով առաջընթաց ունենք. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ առաջընթաց է տեսնում Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման առումով։ Վարչապետն այս մասին խոսել է Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:   «2018 թվականի նկատմամբ 2024-ին մեր կապիտալ ծախսերն աճում են 310 տոկոսով կամ 537 մլրդ դրամով: Մեր պլանների մեջ է մտնում նաև 2024-ին ունենալ առնվազն 500 կմ հիմնանորոգված կամ ...

Կարդալ ավելին »

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները

Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:    Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական համագործակցության օրակարգին, այդ թվում՝ երկկողմ տնտեսական կապերին, առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Կարդալ ավելին »

Ամեն ինչ պետք է անենք, որ ԼՂ բնակիչներն իրենց տներում անվտանգ ապրելու հնարավորություն ունենան. Փաշինյան

Հայաստանի կառավարության նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ, ամեն ինչ կանեն, որ Լեռնային Ղարաբաղի հայրենակիցներն իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրադրությանը: Պարզաբանելով ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ ԼՂ հայրենակիցների Հայաստան հնարավոր տեղափոխման հետ կապված՝ վարչապետն ասաց. «Մենք գնահատում ենք, որ սա կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ ...

Կարդալ ավելին »
ajax-loader