Հայաստանում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճը պայմանավորված է Քրեական օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ, որի համաձայն՝ քրեական գործեր են հարուցվում նաև հանկարծամահության դեպքերով։ Կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն արձանագրումներին, որ Հայաստանում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 90 տոկոսով աճել է։ «Պետք է ասեմ, որ 90 տոկոսանոց աճը պայմանավորված է օրենսդրության մեջ փոփոխության հետ։ Ներկայումս ...
Կարդալ ավելին »Tag Archives: Վարչապետ
Վարչապետի աշխատակազմին 31,9 մլն դրամ հատկացվեց՝ տարածքների բարելավման նպատակով
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում որոշեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 31,9 մլն դրամ հատկացնել 2024-ի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում» միջոցառմանը՝ միջոցառման իրականացման նպատակով: Նշվում է, որ մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար վարչապետի աշխատակազմը 4 մետաղորսիչ է գնել, որոնցից յուրաքանչյուրն արժե 2 մլն 650 հազար դրամ, ընդհանուր առմամբ՝ ...
Կարդալ ավելին »Վարչապետը շնորհավորել է ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին` Նոր տարվա առթիվ: Ինչպես տեղեկանում ենք կառավարության տարածած հաղորդագրությունից, ուղերձում ասվում է. «Հայաստանի ասորական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով: Հաբ-Նիսանը սիրո, բերկրանքի ու պտղաբերության տոն է, որը խորհրդանշում է նաև բնության վերածնունդը: Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը, ինքնատիպ ավանդույթներով հարստացնում և ուրույն ...
Կարդալ ավելին »Վարչապետը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ: Այդ մասին տեղեկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Ֆեյսբուք» -ի էջում կատարված հրապարակումից: Ավելի վաղ գրառում էր կատարել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ: ՀՀ վարչապետը մարտի 12-ին տված իր մամուլի ասուլիսի ընթացքում չի բացառել, որ Ադրբեջանի հետ ...
Կարդալ ավելին »Վարչապետը չի բացառում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման փուլին ՀՀ-ն և Ադրբեջանը հրաժարվեն միջպետական գանգատներից
Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ընթացքում քննարկվել է և քննարկվում է միջազգային ատյաններում երկուստեք միջպետական գանգատներից հրաժարվելու հարցը։ Ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի օրակարգում կա՞ միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց։ «Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է և քննարկվում է։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ, ըստ էության, խաղաղության ...
Կարդալ ավելին »Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանիին: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կրթության ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերի և դրան հետագա շարունակականության ապահովման կարևորությունը: Անտոնելլա Բասանին ևս գոհունակություն ...
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Հունաստան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով մեկնել է Հունաստան: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ:
Կարդալ ավելին »Վարչապետին է ներկայացվել ՊՎԾ հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հունվարի 31-ին քննարկվել է Պետական վերահսկողական ծառայության՝ 2023 թվականի գործունեության հաշվետվությունը: ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել 2023 թվականին պետաիրավական, տնտեսական, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, սոցիալական, գնումների գործընթացների, ստուգումների իրականացման, ռիսկերի գնահատման և վերլուծության, ինչպես նաև իրավական ...
Կարդալ ավելին »Վարչապետը հանդիպել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են խորհրդի գործունեությանը, ծրագրերին և Հանրային հեռարձակողների խնդիրներին վերաբերող հարցեր:
Կարդալ ավելին »Վարչապետին է ներկայացվել Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվետվությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ քննարկելու կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը։ Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Հանգամանալից զեկուցվել է 2023 թ. կատարված օտարումների և ներդրումային պարտավորությունների մասին։ Նշվել է, որ նախորդ տարում պետական գույքի օտարման ...
Կարդալ ավելին »