Tag Archives: վարչապետ

Սեպտեմբերի 3-ին Չինաստանում կայանալիք լայնամասշտաբ զորահանդեսին կմասնակցի նաև Հայաստանի վարչապետը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հրավերով 26 օտարերկրյա ղեկավարներ կմասնակցեն Պեկինում կայանալիք հիշատակի միջոցառումներին՝ նվիրված ճապոնացի զավթիչների դեմ չին ժողովրդի դիմադրության և համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարի օգնական Հուն Լեյը, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։ Սեպտեմբերի 3-ին Չինաստանը լայնամասշտաբ զորահանդես կանցկացնի՝ նշանավորելով ճապոնացի զավթիչների դեմ չին ժողովրդի դիմադրության և համաշխարհային հակաֆաշիստական ...

Կարդալ ավելին »

Եվս մեկ՝ ավելի քան 20 հազար հանդիսատեսով համերգ Հայաստանում․ վարչապետը՝ Արտաշատի Ֆեստիվառի մասին

Եւս մեկ ավելի քան 20 հազար հանդիսատեսով համերգ Հայաստանում։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իսկ թե ինչ է սպասվում առջեւում՝ կարդացեք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառման մեջ»,-գրել է Փաշինյանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հրապարակելով Արտաշատի Ֆեստիվառից լուսանկար, գրել է․ «Արտաշատն է՝ երեկվա Ֆեստիվառին, ավելի քան 20 հազար հանդիսատեսով։ Բոլորին սպասելու ենք սեպտեմբերի 13–ին Հրազդանում և սեպտեմբերի 21-ին՝ ...

Կարդալ ավելին »

Պատրաստվում ենք Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքել․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ֆրանսիայի հետ կա ծրագիր, որի վրա դեռ աշխատում ենք և հույս ունեմ, որ մոտ ապագայում ամեն ինչ կհամաձայնեցնենք։ Նա պարզաբանել է, որ խոսքը ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին է։ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ փաստաթուղթը կստորագրվի։ Կառավարության ղեկավարը հավելել է, որ արդեն իսկ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը շարժել է ԱՄՆ-ի հետ Հայաստանի համագործակցության ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի հետ բոլոր բանակցություններում շոշափվում է հայ գերիների հարցը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ Երևանի ու Բաքվի միջև չկա այնպիսի խոսակցություն և բանակցություն, որի ընթացքում չի շոշափվում Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ Այդ մասին Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով օրեր առաջ մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե Հայաստանի վարչապետը հրաժարվել է գերիների հարցով դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։  Վարչապետի հավաստմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա որևէ բանակցություն, ...

Կարդալ ավելին »

Սլովակիայի վարչապետը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած պատվիրակությունը մայիսի 27-ին այցելել է  Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ: Ինչպես տեղեկանում ենք էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից և լուսանկարներից, Սլովակիայի վարչապետը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի ...

Կարդալ ավելին »

Ապօրինի գույքի բռնագանձմամբ վերադարձվել է մոտ 210 մլրդ դրամի գույք և դրամական միջոցներ. վարչապետ

Պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի և դրամական միջոցների ծավալը հասել է շուրջ 210 միլիարդ դրամի, ինչը համարժեք է 530 միլիոն ԱՄՆ դոլարի։ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձման համակարգն անշրջելի իրողություն է։ Այն գործում է ապօրինի գույքի բռնագանձման, պետական և համայնքային շահերի պաշտպանության քրեական ...

Կարդալ ավելին »

Հեղափոխությունից հետո մինչև 2024-ը պետբյուջե մուտք է եղել լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար․ վարչապետ

Հայաստանում 2018 թվականից ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև 2024 թվականը պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4.2 միլիարդ դոլար։  Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2021-2026 թթ. կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է ընդգծել, որ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը նախորդող տարիներին նույնպես Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ...

Կարդալ ավելին »

Գրենլանդիայի վարչապետն ասել է, որ կղզին իրենցն է և չի վաճառվում

Գրենլանդիայի վարչապետ Մյութե Բուրուպ Էգեդեն հայտարարել է, որ Գրենլանդիան իրենցն է, և այն չեն կարող վերցնել կամ գնել։ Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում։   «Գրենլանդիան մերն է։ Մենք չենք ցանկանում լինել ո՛չ ամերիկացիներ, ո՛չ դանիացիներ, մենք գրենլանդացիներ ենք: Ամերիկացիները և նրանց ղեկավարը պետք է հասկանան դա։ Մենք չենք վաճառվում, և մեզ չի կարելի հենց այդպես վերցնել։ Մեր ...

Կարդալ ավելին »

Քայլ առ քայլ պետք է հրաժարվենք աշխատունակ մարդուն որևէ աջակցություն տրամադրել․ վարչապետ

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրին աղքատության գնահատման և զբաղվածության ռազմավարական փոփոխությունների վերաբերյալ նոր մոտեցումները։ Փաշինյանը կարևորվեց աղքատության հաղթահարման հիմնական ուղին՝ աշխատանքը։ «Աղքատության գնահատման համակարգում մեր ռազմավարությունը հետևյալն է, որ աշխատունակ մարդուն քայլ առ քայլ պետք է հրաժարվենք ընդհանրապես որևէ աջակցություն տրամադրել։ Բայց մյուս կողմից էլ սահմանափակում ունեցող մարդկանց պարագայում պետք ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան․ տեղեկացնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով: Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով:

Կարդալ ավելին »
ajax-loader