Tag Archives: ավագանու ընտրություն

Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Երևանի ավագանու ընտրության հետ կապված 22 հաղորդման և ահազանգի

Գլխավոր դատախազությունում գործող Աշխատանքային խումբն ամփոփել է Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունների քվեարկության օրը՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում կատարված առերևույթ ընտրական հանցանքների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների, մշտադիտարկման միջոցով առանձնացված ԶԼՄ հրապարակումների քննարկման և դրանց ընթացքավորման աշխատանքների արդյունքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, նշված ժամանակահատվածում,  մասնավորապես, ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրության ենթարկված ընդհանուր 22 հաղորդման և ահազանգի, ...

Կարդալ ավելին »

Քաղաքական ուժերի ծախսած գումարը Երևանի ավագանու ընտրություններին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսին թվերը հրապարակեց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը: Ըստ տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է 269 միլիոն 247 հազար 240 դրամ, որից ծախսել է 263 միլիոն 192 հազար 519 դրամը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացրել է 91 միլիոն ...

Կարդալ ավելին »

Երևանի ավագանու ընտրությանն անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝ անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ։ Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։ Ներկայացնում ենք Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից․ «Հանրային ձայն» կուսակցություն-9,68% «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-32․57% «Արդար Հայաստան» կուսակցություն-1.12% «Հաղթանակ» ...

Կարդալ ավելին »

Երևանի ավագանու 2023-ի ընտրությանն արձանագրվել է ամենացածր ցուցանիշը․ ԿԸՀ նախագահ

Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունները մասնակցության ամենացածր ցուցանիշն են արձանագրել։ Այդ մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Ընտրությունների մասնակցության այս ցուցանիշը, թերևս, Երևանի համար ամենացածրն է։ Ես չեմ հիշում Երևանի ավագանու ընտրություններում նման ցածր ցուցանիշ։ Կարող եմ ասել, որ վերջին ընտրությունների մասնակցության դինամիկան գնացել է դեպի նվազման։ Ավելին, սա ընտրողների որոշումն ...

Կարդալ ավելին »

Երևանի ավագանու ընտրության համար կտրամադրվի 275 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում որոշեց 2023 թ. սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ներքին գործերի նախարարությանը հատկացնել 275 մլն դրամ։ «Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար ՀՀ ՆԳՆ–ն չունի ֆինանսական մնացորդային միջոցներ և անհրաժեշտ է ՀՀ պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացնել ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները»,– ...

Կարդալ ավելին »

Մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկում է այսօր՝ օգոստոսի 23-ին։ Քարոզարշավը կշարունակվի մինչև սեպտեմբերի 15-ը, իսկ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցված քաղաքական ուժերի մեծ մասն արդեն իսկ ներկայացրել են քարոզարշավի առաջին օրվա իրենց ծրագրերը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է) քարոզարշավը կսկսի Երևանի Նուբարաշեն վարչական շրջանից։ Բնակիչների հետ կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը կմեկնարկի ժամը 17։00-ին, ...

Կարդալ ավելին »

Տիգրան Արզաքանցյանի ղեկավարած կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրությանը

 «ՈՒժը հայրենյաց» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Այդ մասին հայտարարություն է տարածել կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը:  «Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ  ՈՒժը հայրենյաց կուսակցությունը բաց է համագործակցության համար ցանկացած հայրենանվեր քաղաքական ուժի և հասարակական կառույցի հետ, որը պատրաստ  է լծվել պետության կերտման գործին»,- ասված է հայտարարության մեջ:

Կարդալ ավելին »

Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին

Ըստ օրենքիԵրևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Հերթական ընտրությունների կարգավորումը շատ հստակ է։ Ընտրությունները նախատեսվում են սեպտեմբերի 10-20-ն ընկած միջակայքում, և, եթե օրացույցը նայենք, այդ տասնօրյակում մեկ կիրակի է»,– ասել է Հովակիմյանը։ ԿԸՀ նախագահն ընդգծել է, որ ընտրության օրը նշանակելու է կառավարությունը՝ առաջնորդվելով ընտրական օրենսգրքով, ...

Կարդալ ավելին »
ajax-loader