Tag Archives: աջակցություն

ԵՄ-ն 11 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։ «Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացին»,- ասաց Հարությունյանը։  Նախարարի տեղակալը հայտնեց, որ ԵՄ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը երկրորդ փուլի շրջանակներում բյուջետային աջակցությունը կտրամադրվի 9 միլիոն եվրոյի ...

Կարդալ ավելին »

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները ֆինանսական աջակցություն կստանա նաև հոկտեմբերին

54 անհետ կորած զինծառայողի ընտանիք 32 400 000 դրամ ֆինանսական աջակցության տրամադրումը երկարաձգվեց մինչև 2023 թ. հոկտեմբեր։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում։ Ըստ ՀՀ կառավարության հիմնավորման` որոշման ընդունումը պայմանավորված է անհետ կորած զինծառա¬յողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունա¬կակա¬նությունն ապահովելու անհրա¬ժեշ¬տությամբ։ «ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ ...

Կարդալ ավելին »

Սփյուռքի ասիմետրիկ ուժն ընդդեմ Արցախի պաշարման

Շատ է խոսվում այն մասին, որ սփյուռքը պասիվ է Արցախի պաշարման խնդիրը միջազգային ասպարեզում բարձրաձայնելու հարցում: Ընդ որում, այստեղ չափման միավոր դիտարկվում են հանրահավաքները, բողոքի ակցիաները, և անգամ շրջանառվում են մտքեր, թե հարկ է ժամանակավորապես շրջափակել արտերկրում Ադրբեջանի դեսպանատները: Ի՞նչ կտա այդ հանգամանքը, լարվածությունից բացի, թերևս՝ ոչինչ: Իսկ, օրինակ, եթե շրջափակվեն միջազգային կառույցների գրասենյակները, որոնք պարտավոր են իրենց բնույթից ելնելով ...

Կարդալ ավելին »

Անհետ կորածների, գերեվարվածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան դրամական աջակցություն

Կառավարության հուլիսի 6-ի նիստում որոշում ընդունվեց, որով անհետ կորածի (ինչպես նաև գերեվարված) զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով: Դիմում կարող են ներկայացնել մինչև 2023 թվականի օգոստոսի 10-ը: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական ...

Կարդալ ավելին »

10 մլրդ դրամ աջակցություն Չինաստանից՝ ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար

Հանրային հեռուստաընկերությունում այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Չինաստանի առևտրի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության բյուրոյի Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի տնօրեն Ճան Մինգվուն, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ստորագրեցին հայ-չինական պայմանագիր, որով նախատեսվում է ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում՝ հեռուստաընկերության 8-րդ հեռուստաստուդիայի կառուցման նպատակով: Այն լինելու է անկախության շրջանում հեռուստատեսության ...

Կարդալ ավելին »

Քաղաքացիները կարող են մշակել իրենց հողատարածքը՝ պետության աջակցությամբ

«Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» զբաղվածության պետական ծրագրից արդեն իսկ օգտվում է ավելի քան 1000 քաղաքացի․ վերջիններս կարող են մշակել իրենց հողատարածքը՝ պետության աջակցությամբ․ տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից։ «Միջոցառման շահառու կարող են դառնալ այն քաղաքացիները, որոնք աշխատաշուկայում անմրցունակ գործազուրկ անձինք են և ունեն մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող (կամ սեփականատեր են, կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող)։ ...

Կարդալ ավելին »
ajax-loader