Tag Archives: հայ-ադրբեջանական

ԵՄ առաքելության ղեկավարը և Ավստրիայի դեսպանը դիտարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայ ադրբեջանական սահմանին պարեկության ընթացքում ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպան Թոմաս Մյուլմանին։ Այդ մասին նշված է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։ «Չնայած եղանակային պայմաններին՝ առաքելությունը շարունակում է տեղանքի պարեկություն»,- ասված է գրառման մեջ։ #EUMA Head of Mission Markus Ritter hosted Ambassador of Austria to Armenia, Thomas Mühlmann on patrol. Regardless of the weather conditions, the Mission continues its patrolling activities on the ground.@AustriaInGe @BMI_OE @EU_Armenia pic.twitter.com/paz08QpgeX— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) January ...

Կարդալ ավելին »

Մոսկվան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում եռակողմ աշխատանքը վերսկսելու անհրաժեշտություն է տեսնում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ռուսական կողմն ընդգծել է այդ ուղղությամբ եռակողմ աշխատանքի շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը՝ հիմնված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մի շարք պայմանավորվածությունների վրա։

Կարդալ ավելին »

Արմեն Գրիգորյանն ու Լուի Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 8-ին հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ: ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և անդրադարձել վերջին շրջանում տեղի ունեցած բանակցություններին ու դրանց շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Արմեն Գրիգորյանը մեկ անգամ ևս վերահաստատել է հայկական ...

Կարդալ ավելին »

Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը hոկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին առնչվող և անվտանգային այլ հարցեր:

Կարդալ ավելին »

Թեհրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման․ Իրանի ԳՇ պետ

Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր ներդրումն ունենալ կովկասյան տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում: Ինչպես տեղեկացնում է mehrnews-ը, գեներալ Բաղերին այս հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը:     Իրանի ԶՈՒ ԳՇ պետը նշել է, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են տարածաշրջանի անվտանգության վրա և ընդգծել, որ այս տարածաշրջանում ...

Կարդալ ավելին »

ՀԱՊԿ-ը կարող է վերադառնալ հայ-ադրբեջանական սահմանին զորք տեղակայելու քննարկմանը

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը․ Կազմակերպությունը սպասում է Երևանի արձագանքին։ Այդ մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «ՀԱՊԿ-ի անդամ պետությունները երբեք չեն հրաժարվել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից և բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ գտնելու կոնկրետ լուծումներ, որոնք թույլ կտան մեր հայ ընկերներին ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետը և ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետը ողջունել է Լեո Դոքերթիի այցը Հայաստան և կարևորել Միացյալ Թագավորության հետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունն ու զարգացումը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ հարաբերություններն ունեն առաջընթացի մեծ ներուժ: Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի ...

Կարդալ ավելին »
ajax-loader