Իրանը Իսրայելի դաշնակիցների միջոցով զգուշացրել է Թել Ավիվին, որ եթե չդադարեցնի հարվածները Գազայի հատվածին, «վաղը ուշ կլինի»: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել Է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:«Մենք տեղեկացրել ենք սիոնիստական կազմավորմանը (նկատի ունի Իսրայելը -ծանոթ. ՏԱՍՍ) իր դաշնակիցների միջոցով, որ եթե Գազայի հատվածում նրա հանցագործությունները չդադարեն, վաղը ուշ կլինի»,- հայտարերել է Աբդոլլահիանն Al Jazeera-ին։Ինչպես նշել ...
Կարդալ ավելին »Tag Archives: Իսրայել
Իսրայելը մեծ թվով երկրների թույլ է տվել գնել իր սպառազինությունները
Իսրայելը մեծ թվով երկրների թույլ է տվել գնել իր պաշտպանական արտադրանքը՝ Եվրոպայում եւ ՆԱՏՕ-ում ծախսերի աճի եւ Ուկրաինայում պատերազմի ֆոնին, իսկ տարածաշրջանային համաձայնագրերը ԱՄՆ միջնորդությամբ հանգեցրել են գործարքների թվի ավելացման, գրել է Bloomberg-ը։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ մոտ 61 երկիր իսրայելական արտադրության սպառազինություններ եւ զինամթերքներ գնելու թույլտվություն է ստացել (2020թ. այդ երկրների թիվը 42 էր)։ 56 միավոր դրոնների ձեռքբերման թույլտվություն է ...
Կարդալ ավելին »Իսրայելից բժիշկներ են ժամանել Հայաստան՝ օգնելու ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունից տուժածներին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայցով Իսրայելի Պետության առողջապահության նախարարությունը երկու բժիշկ է ուղարկել Երևան՝ աջակցելու սեպտեմբերի 25–ին Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանում Իսրայելի դեսպան Ժոել Լիոնը: Հայաստանում Իսրայելի դեսպանությունից հայտնում են, որ բժիշկներից Յարոմ Շոհամը Իսրայելի «Սորոկա» բժշկական կենտրոնի այրվածքաբանության բաժնի վարիչն է, իսկ Ադի Մաիսել Լոթանը Իսրայելի «Շաարե Զեդեք» ...
Կարդալ ավելին »Իսրայելում ցույցերը շարունակվում են, բժիշկները գործադուլ են հայտարարել
Իսրայելի Քնեսեթում դատական բարեփոխումների շրջանակներում առաջին օրինագծի ընդունումից հետո բողոքի ակցիաներն ավելի մեծ թափ են հավաքել։ Առողջապահության ոլորտի աշխատակիցներն իրենց բողոքն են հայտնում օրինագծի ընդունմանը՝ միանալով հայտարարված գործադուլին։ Ինչպես տեղեկացնում է Jerusalem Post-ից, հուլիսի 25-ի գործադուլին կմիանա բժիշկ-օրդինատորների 73 %-ը։ Բողոքի ակցիաները շարունակվել են նաև գիշերը։ Ցուցարարները փակել են մայրուղիները։ Ըստ The Times of Israel-ի՝ հեծյալ ոստիկանության և ջրցան մեքենաների ...
Կարդալ ավելին »Իսրայելը հրթիռներ է արձակել Դամասկոսի մերձակայքում գտնվող օբյեկտների վրա. SANA
Սիրիայի պաշտպանական գերատեսչության աղբյուրը հաղորդել է, որ Իսրայելը գիշերը թիրախավորել է Դամասկոսի մերձակայքում գտնվող մի շարք օբյեկտներ: Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղել իսրայելական կողմի հրթիռակոծությունը: Այդ մասին հաղորդում է SANA լրատվական գործակալությունը: «Կիրակի օրը ժամը 23:45-ի սահմաններում իսրայելական թշնամին հրթիռներով օդային ագրեսիա է իրականացրել օկուպացված սիրիական Գոլանի կողմից՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքում գտնվող որոշ օբյեկտներ», – հայտնել է ...
Կարդալ ավելին »Վրաստանը և Իսրայելը ստեղծում են ազատ առևտրի գոտի
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և Իսրայելի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Նիր Բարկատը ստորագրել են ազատ առևտրի համաձայնագրի համար ուսումնասիրություններն ավարտելու մասին հռչակագիր: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: «(Դարչիաշվիլիի` Իսրայել կատարած) այցի ընթացքում ստորագրվել է համատեղ հռչակագիր Վրաստանի և Իսրայելի միջև ազատ առևտրի համաձայնագրի նպատակահարմարության վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտելու մասին», – հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Դարչիաշվիլին և Բարկատը նշել են ...
Կարդալ ավելին »