Tag Archives: օդանավակայան

Fly Arna-ն մեկնարկում է թռիչքները դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները դեպի Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայան: Դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան չվացուցակն ուժի մեջ է հուլիսի  8-ից  (բոլորը տեղական ժամանակով).  ՉվերթՄեկնումԺամԺամանումԺամՕդանավ.ՀաճախականությունG6 395Երեւան16:45Մոսկվա(Վնուկովո օդանավակայան)19:25A320երկ/հնգ/շբթ/կրկG6 396Մոսկվա(Վնուկովո օդանավակայան)20:25Երեւան01:20A320երկ/հնգ/շբթ/կրկ «Մենք շարունակում ենք ընդլայնել մեր թռիչքների աշխարհագրությունը՝ այսուհետ Երեւանից Ռուսաստանի մայրաքաղաք մեկնող մեր ուղեւորներին ճանապարհորդելու էլ ...

Կարդալ ավելին »

Վրաստանը Թբիլիսիի մոտ նոր միջազգային օդանավակայան կկառուցի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 5-ին հայտարարել է Թբիլիսիի մերձակայքում նոր միջազգային օդանավակայան կառուցելու որոշման մասին։ «Մենք հանգել ենք այն որոշման, որ անհրաժեշտ է կառուցել նոր օդանավակայան, որը կլինի միջազգային, ժամանակակից մակարդակի: Կարծում ենք՝ դրա համար լավագույն վայրը Վազիանին է՝ նախկին օդանավակայանը: Ցանկանում ենք հրավիրել լավագույն ճարտարապետներին, դիզայներներին և մասնագետներին, որպեսզի ուսումնասիրեն այս վայրը և վերջնական որոշում կայացնեն»,- ինչպես հաղորդում ...

Կարդալ ավելին »

«Սյունիք» օդանավակայանը հրավիրում է աշխատանքի

Կապանի «Սյունիք» օդանավակայանը հայտարարում է թափուր աշխատատեղերի համար աշխատակիցների հավաքագրման մասին։ Պահանջվում են ժամանման սրահի սպասարկման աշխատակից, հավաքարար, ավիացիոն անվտանգության աշխատակիցներ, կապի մասնագետ, էներգետիկայի, ջեռուցման և հովացման համակարգերի մասնագետներ։ Օդանավակայանում տեխնիկական թռիչքներ կկատարի L410 տիպի քաղաքացիական օդանավը։

Կարդալ ավելին »

Հայաստանի վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի օդանավակայանում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի «Վացլավ Հավել» միջազգային օդանավակայանում։ Oդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Հայաստանում Չեխիայի դեսպան Պետեր Պիրունչիկը։ Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում վարչապետին ուղեկցում է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Այցի ընթացքում Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Նախ տեղի է ունենալու երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված ...

Կարդալ ավելին »

Սյունիքի մարզպետն ու ներկաները դիմավորեցին Կապանում վայրէջք կատարած օդանավի օդաչուներին (ֆոտոշարք, տեսանյութ)

Կապանի «Սյունիք» օդանավակայանում այսօր՝ ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 10:58-ին, բարեհաջող վայրէջք կատարեց L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը։ Կապանի «Սյունիք» օդանավակայանում ինքնաթիռը դիմավորեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչներ։ Քաղավիացիայի վարչությունը տեղեկացնում է, որ ...

Կարդալ ավելին »

Կապանի «Սյունիք» օդանավակայանում վայրէջք է կատարել 19 ուղևորի համար նախատեսված մարդատար օդանավը

Այսօր՝ ապրիլի 26-ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Այս մասին հաղորդում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Թռիչքը կրում էր փորձնական բնույթ: Օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10: «Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ...

Կարդալ ավելին »
ajax-loader