Tag Archives: օդանավակայան

Բրիտանիայի Լյուտոնի օդանավակայանում խոշոր հրդեհի պատճառով հետաձգվել են բոլոր չվերթերը

Մեծ Բրիտանիայի Լյուտոն քաղաքի օդանավակայանում բոլոր թռիչքները հետաձգվել են մինչև հոկտեմբերի 11-ի տեղի ժամանակով ժամը 15։00-ը ավտոկայանատեղիում բռնկված խոշոր հրդեհի պատճառով։ Այս մասին հաղորդում է BBC-ի հրապարակումը։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ի երեկոյան ժամը 21։00-ի մոտ։ Բազմահարկ ավտոկայանատեղիում կայանված մեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո շենքում արձանագրվել է «կառուցվածքային լուրջ փլուզում»։ Միջադեպի հետևանքով լուրջ վիրավորներ չկան։ 4 հրշեջներ ...

Կարդալ ավելին »

«Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք»

Կապանի «Սյունիք» օդանավակայանը Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից (IATA) եռանիշ կոդ է ստացել՝ YUK, ինչը նշանակում է, որ այն կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր: Մինչ այս «Սյունիքն» արդեն ստացել էր Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO, կառույց է ՄԱԿ-ի համակարգում) քառանիշ կոդ՝ UDCK, ինչը նրան իրավունք էր տալիս սպասարկել միջազգային ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային) չվերթեր, գրում է «Հետքը»: Հատկանշական է, որ ...

Կարդալ ավելին »

Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների եւ օդանավակայանի դեմ. Սամվել Մարտիրոսյան

Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների եւ օդանավակայանի դեմ, որն իրականացվել է սեպտեմբերին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ կիսվելով CYBERHUB․am-ում հարձակման մասին արված հրապարակմամբ։ «Կլինի հետագայում ավելի մանրամասն հետազոտություն։ Բայց այս պահին կարեւոր էր զգուշացնել: Մենք դեռ ուսումնասիրում ենք հնարավոր իրականացնողներին հասկանալու համար։ Բայց հարձակումը իրականացվել է Արցախի վրա հարձակվելուց մի քանի ...

Կարդալ ավելին »

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել

Մոսկվայի օդանավակայաններում առավոտյան հետաձգված չվերթերի թիվը գերազանցել է 40-ը: Այդ մասին հայտնել են ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունում («Ռոսավիացիա»)։ «Ռոսավիացիա»-ում նշել են, որ օդային տարածքի օգտագործման սահմանափակումների պատճառով 45 օդանավ ուղարկվել է պահեստային օդանավակայաններ։ «Որպես պահեստային օդանավակայաններ օգտագործվել են Շերեմետևոյի, Սանկտ Պետերբուրգի, Սամարայի, Կազանի, Յարոսլավլի և Նիժնի Նովգորոդի օդանավակայանները։ Մոտ ժամանակներս այդ չվերթերի ուղևորներին կհասցնեն նշանակման օդանավակայաններ», – հայտնել են գործակալության ...

Կարդալ ավելին »

Կապանի օդանավակայանից թռիչքներ են լինելու՝ անկախ Ադրբեջանի սադրանքներից. Սյունիքի մարզպետ

Անկախ Ադրբեջանի սադրանքներից` Կապանի օդանավակայանից թռիչքներ են իրականացվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: «Վերջին 2 չվերթերը հետաձգվել են եղանակային պայմաններից ելնելով: Մինչեւ այդ էլ չվերթեր իրականացվել են անկախ նրանից նրանք սադրում են, թե՝ ոչ, չվերթերը պետք է իրականացվեն եւ կիրականացվեն: Կապանում կա օդանավակայան եւ օդանավը վերջապես թռիչքներ է իրականացնում, սրա վրա մենք պետք է ...

Կարդալ ավելին »

Հալեպի միջազգային օդանավակայանը «իսրայելական ագրեսիայի» պատճառով դադարեցրել է աշխատանքը․ SANA

Սիրիայի զինվորականները հայտարարել են, որ Հալեպի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը, և դրանում մեղադրել են իսրայելական կողմին։ Այդ մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարությունում իր աղբյուրին։ «Երկուշաբթի առավոտյան մոտ ժամը 4։30-ին իսրայելական թշնամին օդային ագրեսիայի գործողություն է իրականացրել Միջերկրական ծովի ուղղությունից՝ Լաթակիայի արևմուտքից, թիրախավորելով Հալեպի օդանավակայանը», – նշել է գործակալության զրուցակիցը։ Ըստ աղբյուրի՝ հարվածի հետևանքով վնասվել է ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի տարածքից կրակոցներ են արձակվել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի տարածքից կրակոցներ են արձակվել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ: ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Ս/թ օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ ...

Կարդալ ավելին »

«Էտնա» հրաբխի ժայթքման պատճառով փակել են Կատանիայի օդանավակայանը

Սիցիլիական Կատանիա քաղաքի օդանավակայանը փակվել է «Էտնա» հրաբխի հերթական ժայթքման պատճառով։ Այդ մասին հայտնել է Կատանիայի օդանավակայանը կառավարող օպերատոր ընկերությունը։ «Կատանիայի օդանավակայանի կառավարող ընկերությունը տեղեկացնում է, որ «Էտնա»-ի հրաբխային ակտիվության պատճառով բոլոր մեկնումներն ու ժամանումները ժամանակավորապես արգելված են», – ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Ընկերությունն ուղևորներին հորդորում է օդանավակայան գնալ միայն իրենց ավիաընկերությունների հետ կապ հաստատելուց հետո։ Իտալիայի երկրաֆիզիկայի ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում հուլիսի 27-ի ցերեկը, 28-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 29-31-ին աստիճանաբար կնվազի 3-5, իսկ  Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում ՝ 8-10 աստիճանով: Մարզերում հուլիսի 27-ի և 28-ի ցերեկը, հուլիսի 29-ի գիշերը, ...

Կարդալ ավելին »

Չափանիշներին չհամապատասխանող տաքսիները չպետք է օդանավակայանից ուղևոր փոխադրեն. վարչապետ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում պետք է գործեն միայն որոշակի ստանդարտին համապատասխանող տաքսի ծառայություններ: Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով տրանսպորտի ոլորտում իրականացրած բարեփոխումների մասին։ «Պետք է այս հարցը դիտարկել, որ օտարերկրացին Հայաստանի օդանավակայանի դռնից դուրս է գալիս և տեսնում է, որ ոչ մի հանրային ծառայություն իրեն չի առաջարկվում: Սա լուրջ խնդիր է, որևէ զարգացած երկրում նման ...

Կարդալ ավելին »
ajax-loader