Հալեպի միջազգային օդանավակայանը «իսրայելական ագրեսիայի» պատճառով դադարեցրել է աշխատանքը․ SANA

Սիրիայի զինվորականները հայտարարել են, որ Հալեպի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը, և դրանում մեղադրել են իսրայելական կողմին։ Այդ մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարությունում իր աղբյուրին։

«Երկուշաբթի առավոտյան մոտ ժամը 4։30-ին իսրայելական թշնամին օդային ագրեսիայի գործողություն է իրականացրել Միջերկրական ծովի ուղղությունից՝ Լաթակիայի արևմուտքից, թիրախավորելով Հալեպի օդանավակայանը», – նշել է գործակալության զրուցակիցը։

Ըստ աղբյուրի՝ հարվածի հետևանքով վնասվել է օդանավակայանի թռիչքուղին, և այն այժմ ​չի կարող ինքնաթիռներ ընդունել։

ajax-loader