ՆԳՆ-ն պետք է տեսախցիկներ տեղադրի օդանավակայանների մուտքի և ելքի մոտ։ Այս մասին ասվում է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթում, որոնք կառավարության քննարկմանն է ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Օրինագծում ասվում է, որ տեսախցիկները պետք է տեղադրվեն նախազգուշացնող` «Տարածքը գտնվում է ՆԳՆ տեսանկարահանման գոտում» գրություններով։ Առաջարկվում է նաև ոստիկանությանը հասանելիություն տրամադրել օդանավակայանների անվտանգության ծառայությունների տեսադիտարկման սարքերին, ինչպես նաև ...
Կարդալ ավելին »Tag Archives: օդանավակայան
Հալեպի օդանավակայանը սովորականի պես վերսկսել է աշխատանքը
Սիրիայի Հալեպ քաղաքի օդանավակայանը վերսկսել է օդանավերի ընդունումն ու ուղարկումն առանց իշխանություններից հատուկ թույլտվություն ստանալու անհրաժեշտության։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օդային երթեւեկության կառավարման ծառայությունից։ «Ուղարկումն ու ընդունելությունը վերսկսվել են»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ նշելով, որ առայժմ խոսքը միայն ներքին չվերթների մասին է։ Դեկտեմբերի 8-ից Հալեպի օդանավակայանը փակվեց մի քանի օրով, այնուհետև սկսեց սպասարկել միայն մեկանգամյա թռիչքներ, որոնք լիազորված էին ...
Կարդալ ավելին »Կարևորն անվտանգությունն է․ ինչպես է արդիականացվում «Սյունիք» օդանավակայանը
Արդիականացումը ոչ միայն կբարելավի օդանավակայանի տեխնիկական հնարավորությունները, այլև պայմաններ կստեղծի օդային հաղորդակցության հետագա զարգացման համար: Կապանի «Սյունիք» օդանավակայանն արդիականացվում է. նոր սարքավորումների տեղադրումը կբարձրացնի թռիչքների անվտանգությունն ու կկրճատի եղանակային վատ պայմանների պատճառով չվերթերի չեղարկումները: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը։ «Երևան-Կապան-Երևան չվերթն իրականացվում է տեսողական թռիչքների կանոններով, ինչը բարենպաստ եղանակ է պահանջում, այլապես թռիչքը կչեղարկվի։ Այժմ ...
Կարդալ ավելին »«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են անվտանգության աշխատակցի մшրմինը
Նոյեմբերի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ օդանավակայանից Երևանի 1-03 շտապօգնություն քաղաքացու ուշագնացության կանչ են ստացել, սակայն դեպքի վայր մեկնած շտապօգնության 76 խումբը նշյալ քաղաքացուն հայտնաբերել է մահացած, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ...
Կարդալ ավելին »«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները զենք են հայտնաբերել «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայում
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները զենք են հայտնաբերել «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: ««Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն, որ օգոստոսի 16-ին օդանավակայանի ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահին է մոտենալու երկու մեքենա, որոնց մեջ կարող է լինել ապօրինի զենք: Ժամը 10.30-ին մեքենաները ժամանել են և ստուգվել: Դրանցից մեկում եղած ձեռքի պայուսակում հայտնաբերվել ...
Կարդալ ավելին »44.9 միլիոն ուղևոր․ Դուբայի օդանավակայանը նոր ռեկորդ է սահմանել
Աշխարհի խոշորագույն տրանսպորտային հանգույցներից մեկը՝ Դուբայի միջազգային օդանավակայանը սահմանել է նոր ռեկորդ՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում սպասարկելով 44.9 միլիոն ուղևորի: Այս ցուցանիշն 8%-ով գերազանցում է 2023-ի նույն ժամանակահատվածի վիճակագրությունը: Այս մասին ասվում է Dubai Airports-ի մամուլի հաղորդագրությունում: 2024-ի առաջին կիսամյակում Դուբայի միջազգային օդանավակայանն ամենաշատ ուղևորներն ընդունել է Հնդկաստանից՝ 6.1 միլիոն: Նրան հաջորդում են Սաուդյան Արաբիան և Մեծ Բրիտանիան՝ համապատասխանաբար 3.7 ...
Կարդալ ավելին »Բեյրութի օդանավակայանը չեղարկել է թռիչքները․ Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող տարբեր թիրախների՝ ի պատասխան Լիբանանի տարածքից իրականացված հրթիռային հարվածի, որի հետևանքով Իսրայելում 12 մարդ էր զոհվել, հիմնականում՝ երեխաներ և դեռահասներ, որոնք գտնվում էին ֆուտբոլի դաշտում։ Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ իսրայելական բանակը ծանր հրետանիով գնդակոծել է Լիբանանի արևելքում և հարավում գտնվող 15 բնակավայրեր։ Տուժածների և ավերածությունների մասին հստակ տվյալներ չեն հաղորդվում։ Իսկ անօդաչու թռչող ...
Կարդալ ավելին »Կատմանդուի օդանավակայանում ինքնաթիռի բռնկման հետևանքով 18 մարդ է զոհվել
Saurya Airlines ավիաընկերության ինքնաթիռը Կատմանդուի Տրիբհուվանի միջազգային օդանավակայանում վերելքի ժամանակ դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտու սահմաններից և բռնկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հայտնում է, որ ինքնաթիռում եղել է անձնակազմի 2 անդամ և 17 տեխնիկներ, որոնք մեկնում էին Պոխարա քաղաք՝ մեկ այլ ինքնաթիռ նորոգելու։ Օդանավակայանի խոսնակը հայտնել է, որ ողջ է մնացել միայն կապիտանը, որը տեղափոխվել է հիվանդանոց։
Կարդալ ավելին »Ծանրաբեռնվածության պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում գոյանում են մեծ հերթեր
«Ամառային ծանրաբեռնված սեզոնին ընդառաջ ավելացող չվերթերի և մեծ ուղևորահոսքի ֆոնին ուղևորներին հնարավորինս արագ սպասարկելու ուղղությամբ օդանավակայանը նախաձեռնում է բոլոր անհրաժեշտ միջոցները. հերթերը կառավարելու համար համալրվում է անհրաժեշտ քանակությամբ աշխատակիցներով, ինչպես նաև իրականացնում է համակարգված աշխատանք սահմանապահ ծառայության հետ, որն օդանավակայանի ծառայություն չի հանդիսանում: Հիշեցնենք, որ նախորդ տարի օդանավակայանը սպասարկել է ռեկորդային թվով ուղևորներ՝ ավելի քան 5,3մլն: Չնայած դրան, մենք ամեն ...
Կարդալ ավելին »1․3 մլրդ դոլար. Թբիլիսիում կկառուցվի միջազգային օդանավակայան
Թբիլիսիի նոր միջազգային օդանավակայանը, որը նախատեսվում է կառուցել նախկին Վազիանի օդանավակայանի տարածքում, շինարարության ավարտից հետո կընդունի 18 միլիոն ուղևոր: Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել Թբիլիսիի գործող միջազգային օդանավակայանի ընդլայնման փոխարեն կառուցել մոտ 1․3 մլրդ դոլար արժողությամբ նոր միջազգային օդանավակայան: 2024 թվականի հունիսին հայտարարվել է մրցույթ նոր օդանավակայանի զարգացման գլխավոր պլանի մշակման համար։ «Այսօր Թբիլիսիի օդանավակայանի տարողունակությունը կազմում է 4 միլիոն ...
Կարդալ ավելին »