Emergency services work at the accident site of a Saurya Airlines plane that caught fire after skidding off the runway while taking off, in Kathmandu, Nepal July 24, 2024. NepaliArmyHQ via X/Handout via REUTERS

Կատմանդուի օդանավակայանում ինքնաթիռի բռնկման  հետևանքով 18 մարդ է զոհվել

Saurya Airlines ավիաընկերության ինքնաթիռը Կատմանդուի Տրիբհուվանի միջազգային օդանավակայանում վերելքի ժամանակ դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտու սահմաններից և բռնկվել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հայտնում է, որ ինքնաթիռում եղել է անձնակազմի 2 անդամ և 17 տեխնիկներ, որոնք մեկնում էին Պոխարա քաղաք՝ մեկ այլ ինքնաթիռ նորոգելու։

Օդանավակայանի խոսնակը հայտնել է, որ ողջ է մնացել միայն կապիտանը, որը տեղափոխվել է հիվանդանոց։ 

ajax-loader