Tag Archives: ծառ

Քրեական վարույթ է նախաձեռնվել Տավուշում 18 կանգուն ծառ հատելու փաստով

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում նոյեմբերի 28-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Նավուրի անտառպետության» տարածքում ապօրինի ծառահատումներ են կատարվում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատում կատարելու պահին հայտնաբերել և բաժին են ներկայացրել Գանձաքար գյուղի բնակիչ 50-ամյա և 28-ամյա երկու տղամարդու:  «Նրանք խոստովանել են իրենց կատարած արարքը և նշված տարածքում մատնանշել ապօրինի հատված ...

Կարդալ ավելին »

Փորձագիտական կենտրոնի նոր սարքերով հնարավոր կլինի պարզել ծառի տարիքը, հատման վաղեմությունը

Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը, ընդլայնելով փորձաքննություններ իրականացնելու կարողություններն և հնարավորությունները, Կենսաբանական բաժնում իրականացվող դեդրոխրոլոգիական փորձաքննություններ իրականացնելու համար ձեռք բերված սարքավորումների շարքերը համալրել է նոր սարքավորումով, որն առավել մեծ ճշգրտությամբ հնարավորություն կտա իրականացնել բազմահարց հետազոտություններ և փորձաքննություն, սարքի հնարավորությունների շնորհիվ, հնարավոր կլինի պարզել՝ ծառի տարիքը, աճի տեղանքը, պայմանները, ծառերի հատման վաղեմության ժամկետը, ինչպես նաև ունեցած տվյալների վերլուծությամբ, որոշել կտրման պահին ...

Կարդալ ավելին »

Երևանի կենտրոնում ծառի հսկայական ճյուղը պոկվել և ընկել է մեքենաների և կոմունիկացիոն լարերի վրա

Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պուշկին-Փարպեցի փողոցների խաչմերուկում, Պոշիկին 42 հասցեի մոտ՝ «Ֆենիքս» հյուրանոցային համալիրի դիմաց, ծառի հսկայական ճյուղը կոտրվել է և ընկել է ավտոմեքենաների վրա, հաղորդում է Shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Կայանված ավտոմեքենաները կարելի է ...

Կարդալ ավելին »

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվում է կանաչ տարածքների ամբողջական քարտեզագրում, ստեղծվել է տեղեկատվական շտեմարան՝ GIS հիմքով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ կանաչ տարածքների մեջ առանձին արտացոլված է բուսականությունը: Մինչև աժմ ավելի քան 50 հազար ծառ է քարտեզագրվել ու անձնագիրստացել: Շտեմարանում ներառված է մանրամասն տեղեկատվությունծառերի գտնվելու վայրի, բարձրության, լայնության և վիճակի մասին: ՀՈԱԿ-ը մտադիր է ...

Կարդալ ավելին »

Երևանում «Opel»-ը բախվել է մի քանի ծառի, արմատախիլ արել մեկն ու կողաշրջվել. վիրшվորներին դուրս են բերել փրկարարները

Հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեղել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում 27–ամյա Գրիգոր Խաչատրյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքնայով Շիրակի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառի, որոնցից մեկն արմատախիլ է եղել և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, ...

Կարդալ ավելին »

Երևանում ծառն ընկել է կայանած մեքենաների վրա

Ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 24-ին, ժամը 08։46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից՝ պարզվել է, որ ծառը շրջվել է ...

Կարդալ ավելին »

Երևանում տնկվել են 200 արժեքավոր ծառատեսակ և 6000 թուփ, էտվել է 11391 ծառ

Տնկարանային տնտեսության ընդլայնման, զարգացման, արդիականացման միջոցառումները բաժանված են 3 փուլի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը: Նրա խոսքով, տնկարանի՝ շուրջ 3000 խմ ծավալով ջրամբարը արդեն պատրաստ է, այժմ փորձարկվում է: Զուգահեռաբար ընթանում է պոմպակայանի կառուցումը, պատրաստ են նաև 2000 գծմ ցանկապատի հիմքերը: Շուրջ 15 հեկտարում ...

Կարդալ ավելին »

Քամուց արմատախիլ եղած ծառը փակել է Երևանի Սոսեի փողոցը. փրկարարները հեռացրել են այն

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 19-ին, ժամը 11։56-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սոսեի փողոցի թիվ 28/2 շենքի մոտակայքում քամու հետևանքով ծառը շրջվել է կայանած ավտոմեքենայի վրա և հենվել էլեկտրական լարերին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, ...

Կարդալ ավելին »

Փրկարարները ծառը հեռացրել են Սպիտակ-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 19-ին, ժամը 19։40-ին տեղեկություն է ստացել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և խոչընդոտում է երթևեկությունը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ փրկարարները ծառը հեռացրել են ...

Կարդալ ավելին »
ajax-loader