Օրեր առաջ գրադարանում կայացավ ճանաչողական հանդիպում «ԳրաԿապ ստեղծագործական միություն» ՀԿ-ի անդամների հետ, հայտնում է Քաջարանի մշակույթի պալատի ֆեյսբուքյան էջը։ «Մեր հյուրերը ներկայացրեցին իրենց ստեղծագործություններից հատվածներ, կիսվեցին իրենց ստեղծագործական հնարքներով, ինչպես նաև ներկայացրեցին իրենց կազմակերպության առաքելությունը։ Գործունեության բուն նպատակներից մեկն է բացահայտել նոր, երիտասարդ ստեղծագործողներին, աջակցություն ցուցաբերել նրանց։ Հպարտությամբ պետք է փաստենք, որ մեր ընթերցողների շարքում ևս ունեինք ստեղծագործողներ, որոնք հաճելիորեն ...
Կարդալ ավելին »Tag Archives: մշակույթի պալատ
500 գիրք Քաջարանի մշակույթի պալատին` ԶՊՄԿ-ից
Զանգեզուրի խղնձամոլիբդենային կոմբինատը 500 գիրք է նվիրել Քաջարանի մշակույթի պալատին։ Մանրամասները Սյունիք TV-ի ռեպորտաժում․
Կարդալ ավելին »Ինտերակտիվ կրկեսային շոու՝ Քաջարանի մշակույթի պալատում
Քաջարանի մշակույթի պալատում փոքրիկների համար զվարճալի ինտերակտիվ կրկեսային շոու ծրագրով հանդես եկան ծաղրածուները, ակրոբատները, էկվիլիբրիստները, աճպարարները։ Այդ մասին տեղեկացնում է պալատի ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ հաճելի անակնկալ էր պղպջակ շոուն, որը շատ դրական էմոցիաներ պարգևեց փոքրիկներին, իսկ առավել ակտիվ մասնակիցները արժանացան նվերների։
Կարդալ ավելին »Քաջարանի մշակույթի պալատի ծրագիրը հաղթել է Artbox Hub-ում
Քաջարանի մշակույթի պալատի թիմը մասնակցել է Artbox Hub-ի դասընթացին, ներկայացրել 4 կետից բաղկացած ծրագիր, որից մեկը հավանության է արժանացել և դրամաշնորհ ստացել: Այդ մասին տեղեկացնում է պալատի ֆեյսբուքյան էջը, որւմ, մասնավորապես, նշված է․ «Մեր նախագիծը պետք է իրականացնենք օգոստոսի վերջին: Քանի որ ընդարձակ ծրագիր էր, փորձել ենք այլ աղբյուրներից եւս ֆինանսավորում հայթայթել»։
Կարդալ ավելին »Հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը․ Քաջարանի մշակույթի պալատում բացվել է «Վիքիմեդիա Հայաստանը»
Քաջարանի մշակույթի պալատում բացվել է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության 8-րդ Վիքիակումբը, տեղեկացնում է պալատի ֆեյսբուքյան էջը։ «Վիքիմեդիա Հայաստանի» նպատակներից է՝ հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը, ստեղծել կրթության և գիտելիքի հավասար պայմաններ, համագործակցել կրթական հաստատությունների հետ՝ վիքիմեդիա նախագծերը կրթական գործընթացի մեջ ներառելու նպատակով ։ Վիքիակումբի անդամ կարող են դառնալ կամավոր հիմունքներով, համակարգչային հմտություններին տիրապետող անձինք, ովքեր կցանկանան նպաստել համացանցի տիրույթում հայալեզու ...
Կարդալ ավելին »«Նկարիչը և իր ներաշխարհը»՝ Քաջարանի մշակույթի պալատում
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 17:30-ին, Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում կկայանա Մշակույթի պալատի նկարիչ-դիզայներ Բաբկեն Գևորգյանի «Նկարիչը և իր ներաշխարհը» խորագիրը կրող Գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը։ Այդ մասին տեղեկացնում է պալատի ֆեյսբուքյան էջը։ «Մուտքն ազատ է, սիրով սպասում ենք բոլորիդ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »