Ինտերակտիվ կրկեսային շոու՝ Քաջարանի մշակույթի պալատում

Քաջարանի մշակույթի պալատում փոքրիկների համար զվարճալի ինտերակտիվ կրկեսային շոու ծրագրով հանդես եկան ծաղրածուները, ակրոբատները, էկվիլիբրիստները, աճպարարները։

Այդ մասին տեղեկացնում է պալատի ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ հաճելի անակնկալ էր պղպջակ շոուն, որը շատ դրական էմոցիաներ պարգևեց փոքրիկներին, իսկ առավել ակտիվ մասնակիցները արժանացան նվերների։

ajax-loader