Քաջարանի մշակույթի պալատի թիմը մասնակցել է Artbox Hub-ի դասընթացին, ներկայացրել 4 կետից բաղկացած ծրագիր, որից մեկը հավանության է արժանացել և դրամաշնորհ ստացել: Այդ մասին տեղեկացնում է պալատի ֆեյսբուքյան էջը, որւմ, մասնավորապես, նշված է․ «Մեր նախագիծը պետք է իրականացնենք օգոստոսի վերջին: Քանի որ ընդարձակ ծրագիր էր, փորձել ենք այլ աղբյուրներից եւս ֆինանսավորում հայթայթել»։
Կարդալ ավելին »Tag Archives: Քաջարան
Հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը․ Քաջարանի մշակույթի պալատում բացվել է «Վիքիմեդիա Հայաստանը»
Քաջարանի մշակույթի պալատում բացվել է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության 8-րդ Վիքիակումբը, տեղեկացնում է պալատի ֆեյսբուքյան էջը։ «Վիքիմեդիա Հայաստանի» նպատակներից է՝ հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը, ստեղծել կրթության և գիտելիքի հավասար պայմաններ, համագործակցել կրթական հաստատությունների հետ՝ վիքիմեդիա նախագծերը կրթական գործընթացի մեջ ներառելու նպատակով ։ Վիքիակումբի անդամ կարող են դառնալ կամավոր հիմունքներով, համակարգչային հմտություններին տիրապետող անձինք, ովքեր կցանկանան նպաստել համացանցի տիրույթում հայալեզու ...
Կարդալ ավելին »Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածը կկառուցվի մինչև 2030-ը
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Այսպիսով, Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ ճանապարհահատվածը մասնատել ենք 3 հատվածների՝ hյուսիսային ենթահատված՝ 27,12 կմ, Բարգուշատի թունել՝ 8,65 կմ, hարավային ենթահատված 24,25 կմ։ Ընդհանուր առմամբ, այս նախագիծը առկա 118 ...
Կարդալ ավելին »Քաջարանի մշակույթի պալատում բեմադրվեց «Անփորձանք գիշերը»
Օրերս Քաջարանի մշակույթի պալատում ներկայացվեց «Անփորձանք գիշեր» բեմադրությունը: Այդ մասին հայտնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ Դերասանական խումբը ներկայացումից առաջ եղավ նաև բացահանքում: Ոլորտին անծանոթ թատրոնի մարդիկ տպավորված էին Քաջարանի հանքավայրի մասշտաբներից ու ընկերության տարածքում կիրառվող աշխատանքի անվտանգության և բնապահպանական միջոցառումներից։
Կարդալ ավելին »«Հիշողության Ուժը»` Քաջարանի մշակույթի պալատում
Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ «Տեր եմ» հիմադրամի նախաձեռնությամբ հրատարակված Հիշողության Ուժը / The Power of Memory պատկերագրքի շնորհանդեսը: Ծրագրի համահովանավորներից է ԶՊՄԿ-ն: Պատկերագրքում տեղ են գտել Սևակ Ասրյանի` Արցախում թողնված հայկական պատմամշակութային ժառանգության լուսանկարները:
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն Քաջարանի բացահանքում լեռնային աշխատանքի համար հայտարարում է մրցույթ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Քաջարանի բացահանքում լեռնային աշխատանքների իրականացնելու համար հայտարարվում է մրցույթ։ 2024 թվականի ընթացքում 4,6 մլն տոննա ծավալով պայթեցված լեռնային զանգվածի և դատարկ ապարների հին լցակույտերի բեռնումը և 3,26 կմ միջին հեռավորության վրա տեղափոխումը ապահովելու համար լեռնային և հորատապայթեցման աշխատանքների փորձ ունեցող ընկերություններին ԶՊՄԿ-ն առաջարկում է մասնակցել մրցույթին։ Լեռնային զանգվածի բեռնումը և տեղափոխումը պետք է իրականացվի մրցույթում հաղթած ...
Կարդալ ավելին »ՎԶԵԲ-ի հետ քննարկվել է Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագիրը
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ Թեա Մելիքաձեի գլխավորությամբ։Հանդիպմանը մասնակցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը‚ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը‚ հիմնադրամի սոցիալական ազդեցության և վերաբնակեցման բաժնի պետ Լիլիթ Դիլանյանը։Թեա Մելիքաձեն ՎԶԵԲ-ի կողմից նշանակվել է Սիսիան-Քաջարան հատվածի պատասխանատու‚ և սա տիկին ...
Կարդալ ավելին »Ստորագրվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի շինաշխատանքների խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը
Ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը։ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ պայմանագիրը ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia) («ԻՆՍՏԻՏՈՒՏ ԻԳԽ» Քաղաքացիական ճարտարագիտության հետազոտությունների և զարգացման բաժնետիրական ընկերության տնօրեն Ռոբերտ Պետրոսյանը։ ՀՀ ՏԿԵ ...
Կարդալ ավելին »Հանրային լսումներ՝ Քաջարանում
2023 թվականի նոյեմբերի 02-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Քաջարան, Լեռնագործների 2) տեղի է ունեցել հանրային լսում (քննարկում)՝ «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի վտանգավոր թափոնների գործածության գործունեություն (մշակում, վերամշակում, պահում և տեղադրում,)» նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ Կայացել է նաև հանրային լսում ...
Կարդալ ավելին »«Նկարիչը և իր ներաշխարհը»՝ Քաջարանի մշակույթի պալատում
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 17:30-ին, Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում կկայանա Մշակույթի պալատի նկարիչ-դիզայներ Բաբկեն Գևորգյանի «Նկարիչը և իր ներաշխարհը» խորագիրը կրող Գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը։ Այդ մասին տեղեկացնում է պալատի ֆեյսբուքյան էջը։ «Մուտքն ազատ է, սիրով սպասում ենք բոլորիդ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »