Դատարանը Հայաստանի վարչապետի որդուն առևանգելու գործով մեղադրվող, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին 4 տարվա ազատազրկման դատապարտելու որոշում է ընդունել․ միևնույն ժամանակ, դատարանը որոշում է կայացրել նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել 1 տարի ժամկետով փորձաշրջան։ Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել է, նա ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից։ Փորձաշրջանի ընթացքում Գայանե Մարտիրոսյանի վարքագծի ...
Կարդալ ավելին »Tag Archives: դատարան
Վարժական հավաքներից խուսափող 45 անձի մեղադրանք է ներկայացվել, 24-ի վերաբերյալ վարույթները դատարանում են
Քննչական կոմիտեում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք անձինք, հաշվառված լինելով Հայաստանի զինված ուժերի պահեստազորում, խուսափում են մասնակցել կառավարության որոշումներով 2022 թվականից պարբերաբար հայտարարվող՝ ռազմական ունակությունների կատարելագործմանը, մասնագիտական վերապատրաստմանը և պատրաստմանն ուղղված վարժական հավաքներից։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի քննչական կոմիտեն։ «ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունից (ԶՀԾ) ստացված հաղորդումների առթիվ նախաձեռնված քրեական վարույթներով իրականացվող քննությամբ պարզվում ...
Կարդալ ավելին »Քաղաքացիները զբաղվել են ապօրինի խաղատնային գործունեությամբ. գործը դատարանում է
Հանրապետությունում հայտնաբերվել են ապօրինի խաղատնային գործունեության մի շարք դեպքեր. քաղաքացիները կազմակերպել և իրականացրել են «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղեր: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Դատախազը 13 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունները 2023 թվականի մարտի 2-ին, ապրիլի 19-ին, մայիսի 17-ին և 18-ին վարույթի նյութերի հետ հանձնել է իրավասու դատարան: Մասնավորապես՝ Քննչական կոմիտեում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Պ.-ն ...
Կարդալ ավելին »Տնային պայմաններում պատրաստված օղու մեջ հայտնաբերվել է «մեթիլ»․ մահացել է 9 անձ, գործը դատարանում է
Տնային պայմաններում պատրաստված օղի օգտագործելու հետևանքով 9 անձի մահվան գործով դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Այդ մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից: «2020 թվականի օգոստոսի 31-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել Ոստիկանության Արմավիրի բաժին այն մասին, որ «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ՝ ծանր վիճակում, բուժօգնության են դիմել Արմավիր ...
Կարդալ ավելին »Արարատի մարզային վարչության օպերլիազորները ծեծել են քննիչին, նրանցից մեկը նաև թմրամիջոց է իրացրել
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերլիազորներ Վ.Ս.-ն և Ս.Ք.-ն, հանցավոր համաձայնության գալով, 2022 թվականի հոկտեմբերի 3-ին ծեծի են ենթարկել ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Ն.Բ.-ին՝ պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Ինչպես տեղեկանում ենքՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննված վարույթով տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ օպերլիազոր Վ.Ս.-ն զբաղվել է թմրամիջոցի ապօրինի իրացմամբ. իր ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ