Tag Archives: դատարան

Ջրվեժի 50-ամյա բնակչի սպանությունը բացահայտվել է. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Ջրվեժ համայնքի 50-ամյա բնակչի սպանության, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, գործադրելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից, հիշեցնելով, որ 2023 թ․մարտի 2-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է  ստացվել այն մասին, որ մարտի 1-ի ժամը 23.20-ին ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում, գլխին շրջանում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա տղամարդ, ով ժամեր ...

Կարդալ ավելին »

Կենտրոն համայնքի պաշտոնյաների քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Հիմնավորվել է, որ Տ. Մ.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Ա. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1 մլն 750 հազ. ՀՀ դրամ կաշառք:Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է՝ Կենտրոն վարչական շրջանի վերը ...

Կարդալ ավելին »

Կոլորադոյի դատարանը Թրամփին արգելել է առաջադրվել

Կոլորադոյի գերագույն դատարանն աննախադեպ որոշում է կայացրել, համաձայն որի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող առաջադրվել 2024 թ․ նախագահական ընտրություններին։ Դատարանը դա հիմնավորել է նրանով, որ Թրամփը ներգրավված է եղել խռովության մեջ, ինչը սահմանադրությամբ արգելված է պետական պաշտոն զբաղեցնող անձի համար։ CNN-ը հաղորդում է, որ որոշումն ընդունվել է ձայների 4 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ։ Այսպիսով, Դոնալդ Թրամփը Կոլորադո նահանգում ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ նախկին նախագահի որդիները լվացել են հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1,5 մլրդ դրամը, 97 մլն ԱՄՆ դոլարն ու 2 մլն եվրոն. գործն ուղարկվել է դատարան

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի Արտյոմ Խաչատրյանի և եղբորորդու, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի և բանկերից մեկի վարորդ Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ դատախազության տարածած հաղորդագրությունից, Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Խ.-ն, 2008-2016 ...

Կարդալ ավելին »

Վարդան Այվազյանի կողմից ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան. Գլխավոր դատախազություն

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 20-ին հաստատել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, հիշեցնելով, որ ԱԱԾ-ի քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել էր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի ...

Կարդալ ավելին »

Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար ԲԴԽ-ն երեք թեկնածու է առաջադրել

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի  թեկնածությունները: Այս մասին նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի դատավորներ

Ազգային ժողովը Դավիթ Խաչատուրյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, իսկ Նաիրա Հովսեփյանին՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: Քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։ Քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր։ Նշված թեկնածուների օգտին կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝0։ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները: ...

Կարդալ ավելին »

Լրատվամիջոցները պետք է ավելի հաճախ դիմեն դատարան իրենց իրավունքների պաշտպանության համար. հրապարակվել է ԽԱՊԿ 3-րդ եռամսյակի զեկույցը

Հայաստանյան լրատվամիջոցների համար 2023 թվականի երրորդ եռամսյակը գերլարված ժամանակաշրջան էր՝ պայմանավորված Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններով։ Հրավիրած ասուլիսին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը, ներկայացնելով ԽԱՊԿ-ի երրորդ եռամսյակի զեկույցը, նշեց, որ նշված ժամանակահատվածում տեղի ունեցան նաև Երևանի ավագանու ընտրությունները, որոնք առանձնացան անզիջում նախընտրական պայքարով ու հետընտրական զարգացումներով, որոնք էլ իրենց ազդեցությունը թողեցի մեդիայի աշխատանքի վրա։ «Այս գործընթացներն, այդ ...

Կարդալ ավելին »

Սոցցանցում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հարթակների գովազդի վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով, գովազդելու եղանակով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի քրեական վարույթի նախաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել են թմրամիջոցների ապօրինի իրացման և գովազդի մեխանիզմը, ինչպես նաև՝ հանցագործությունն առերևույթ կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի 20 և 24-ամյա բնակիչներ: Մասնավորապես՝ 24-ամյա երիտասարդն իր կողմից շահագործվող հեռախոսահամարի ...

Կարդալ ավելին »

Նյու Յորքի դատարանը Դոնալդ Թրամփին մեղավոր է ճանաչել խարդախության համար

Նյու Յորքում դատավորը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր է ճանաչել խարդախության մեջ։ Ըստ դատավորի վճռի՝ Թրամփն ուռճացրել է իր ակտիվների արժեքը և կարողության չափը 10 տարի շարունակ, որպեսզի ավելի շահավետ պայմաններով վարկեր ստանա։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Այս որոշումը սեպտեմբերի 26-ին կայացրել է Նյու Յորքի նահանգի դատավոր Արթուր Էնգորոնը՝ 2022 թ. սեպտեմբերին նահանգի գլխավոր դատախազ Լետիշիա Ջեյմսի կողմից ...

Կարդալ ավելին »
ajax-loader