Tag Archives: հնդկաստան

Հնդկաստանը օդային միջանք է ստեղծում դեպի ՀՀ

Հնդկաստանը ռազմավարական նշանակության արտահանումներն իրականացնելու նպատակով օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան: Այս մասին հաղորդում է IADN-ը (Հնդկական օդատիեզերական պաշտպանության նորություններ): «HAL & CONCOR-ը նույն նպատակով ստեղծել է HALCON՝ համատեղ աշխատանքային խումբ: Սա կուժեղացնի Հնդկաստանի և Հայաստանի միջև լոգիստիկան»,- նշված է հաղորդագրությունում։

Կարդալ ավելին »

Հնդկաստանի զինված ուժերը կիրականացնեն լայնածավալ ինտեգրված զորավարժություններ

Հնդկաստանի զինված ուժերը մարտի 12-ին կիրականացնեն բանակի, ռազմաօդային ուժերի և ռազմածովային Բհարաթ Շակտի ուժերիի լայնածավալ ինտեգրված զորավարժություն։ Այս մասին հայտնում է Times of India թերթը՝ վկայակոչելով հարավասիական հանրապետության պաշտպանության նախարարության աղբյուրները։ «Զորավարժությունները հաջողություն կցուցաբերեն հնդկական նախագծման և արտադրության զինատեսակներով զինված ուժերի ինքնաբավության հասնելու կառավարության ծրագրի իրականացման գործում»,- ասել են հրատարակության զրուցակիցները։ Պաշտպանության նախարարությունը ստորագրել է զենքի մատակարարման 153 պայմանագրերից 150-ը: ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանում գնացքը «փախել է» կայարանից և 70 կմ սլացել առանց մեքենավարի

Հնդկաստանի երկաթուղային ընկերությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ բեռնատար գնացքն ավելի քան 70 կմ սլացել է առանց մեքենավարի։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Նշվում է, որ գնացքն առանց մեքենավարի սլացել է Ջամու և Քաշմիր նահանգի Կատուա քաղաքից մինչև Փունջաբի նահանգի Հոշիարպուրի շրջան։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 25-ին՝ տեղի ժամանակով ժամը 7։25-ից 09։00-ի միջակայքում։ Ջամու և Քաշմիրից Փունջաբ ...

Կարդալ ավելին »

7,5 % ՀՆԱ-ի աճ․ Հնդկաստանն աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսությունն է. Մոդի

Հնդկաստանի տնտեսությունը, որը ցույց է տվել ՀՆԱ-ի 7,5 % աճ, դարձել է մոլորակի ամենաարագ զարգացող տնտեսությունը և ապագայում կպահպանի այդ տեմպերը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին՝ Գոայում Էներգետիկայի միջազգային շաբաթվա (India Energy Week) բացման ժամանակ իր ելույթում։ «Էներգետիկայի շաբաթն անցկացվում է շատ կարևոր շրջանում. ընթացիկ ֆինանսական տարվա (խմբ․՝ 2023 թ․ ապրիլի 1-ից մինչև 2024 թ․ մարտի 31-ը) առաջին վեց ամիսներին Հնդկաստանի ՀՆԱ-ի ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանը քննարկում է Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու հարցը

Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը։ Այդ մասին գրում է The Economic Times պարբերականը։ «Հնդկաստանը մտածում է Հարավային Կովկասում իր ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու մասին՝ անցած տարվա ընթացքում սպառազինության առաջին խմբաքանակի հաջող մատակարարումից հետո»,- գրում է պարբերականը։ Նշվում է, որ վերջերս Հայաստանից բարձրաստիճան պաշտոնյա է ժամանել Նյու Դելի և քննարկումներ անցկացրել այս առնչությամբ։ Պարբերականն ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանում առնվազն 12 մարդ է զոհվել կայծակի հարվածներից

Հնդկաստանի արևելյան Օդիշա նահանգում կայծակի հարվածներից առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 14-ը տուժել են։ Այդ մասին հաղորդում է The Times of India պարբերականը։ Կայծակի հարվածները տեղի են ունեցել սեպտեմբերի 2-ին, երբ երկու ժամվա ընթացքում նահանգի տարածքում արձանագրվել է կայծակի առնվազն 61 000 հարված։ Հնդկաստանի օդերևութաբանական ծառայությունն ավելի վաղ նախազգուշացրել էր Բենգալյան ծոցում ցիկլոնների պատճառով երկրի արևելքում եղանակի վատթարացման և հորդառատ ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Անկախության օրվա առթիվ: Այդ մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։  Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Դարեր շարունակ անկախության համար մղվող՝ հնդիկ ժողովրդի պայքարը փաստում է  ինքնիշխան և ժողովրդավար պետություն ունենալու գերակա արժեքի մասին, արժեք, որը ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանը Tesla-ին թույլ կտա իր երկրում արտադրել պահեստամասեր

Հնդկաստանը կարող է դիտարկել ամերիկյան Tesla ընկերության էլեկտրական մեքենաների կարևոր բաղադրիչների արտադրությունը հնդկական ձեռնարկություններում: Սա կարևոր կլինի, քանի որ Tesla-ն այժմ ներմուծում է էլեկտրական մեքենաների որոշ հիմնական բաղադրիչներ, ինչպիսիք են մարտկոցները Չինաստանից: Tesla-ն գործուն քայլերով ցուց է տալիս իր պատրաստակամությունը ներդրումներ կատարելու իր մատակարարման շղթայի էկոհամակարգը Հնդկաստանում կառուցելու համար: Հուլիսին Tesla-ն ներդրումային առաջարկ է ուղարկել Հնդկաստանի կառավարությանը՝ իր մեքենաների արտադրությունը ...

Կարդալ ավելին »

Ալմաստ`ալմաստի ներսում․ Հնդկաստանում հազվագյուտ գտածո են հայտնաբերել

Հնդկական VD Global ընկերությունը, որն զբաղվում է ալմաստների արդյունահանմամբ և վերամշակմամբ, Հուջարաթի նահանգում հայտնաբերել է, այսպես կոչված, մատրյոշկա-ալմաստ, որն իրենից ներկայացնում է ալմաստ, որի ներսում ազատ շարժվում է ևս մեկ ալմաստ։ Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը: «VD Global ընկերությունը հնդկական Հուջարաթի նահանգի Սուրաթ քաղաքում հայտնաբերել է «ալմաստ`ալմաստի ներսում»` ամենահազվագյուտը բոլոր գտածոներից»,- մեջբերում է գործակալությունը հնդկական Wion հեռուստաալիքի հաղորդագրությունից: Ինչպես ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանում առաջին անգամ կառուցվել է մետրոյի ստորջրյա թունել

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կառուցվել է մետրոյի առաջին ստորջրյա թունելը, որի փորձարկումը բարեհաջող է անցել: Այդ մասին հաղորդում է CNN-ը: Մետրոյի գնացքը ստորջրյա թունելով անցել է ապրիլի 12-ին: Կալկաթայի մետրոյի նորագույն գիծը, որը նախատեսվում է հանրության առաջ բացել նոյեմբերին, անցնում է քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող Հուգլի գետի տակով: Ստորջրյա թունելի երկարությունը 32 մետր է: «Սա պատմական պահ է: Սա հեղափոխական քայլ է Կալկաթայի ...

Կարդալ ավելին »
ajax-loader