Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Այս թունելն ունենալու է 530 մ երկարություն։
Կարդալ ավելին »Tag Archives: ճանապարհ
Կապանի գլխավոր և մայր ձեռնարկությունը՝ զարգացման ու արդիականացման ճանապարհով
Հանքագործի և մետալուրգի օրվա նախօրեին հարցազրույց ունեցանք «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանի հետ։ – Պարոն Դանիելյան, «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել եք վերջերս, և այդ կարգավիճակում առաջին անգամ ենք հանդիպում։ Ուստի և՝ ընդունեք մեր շնորհավորանքն ու բարեմաղթանքները պատասխանատու այդ գործում։ Համաձայնվեք՝ զբաղեցրած բարձր և պատասխանատու պաշտոնով նոր դեմք եք հանքարդյունաբերության ոլորտում, Սյունիքի մարզի տնտեսական վերնախավում։ ...
Կարդալ ավելին »Գետափ-Մարտունի ճանապարհին իրականացվում են քարաթափման աշխատանքներ
Հուլիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Հ-79 Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի 14-ից 17-րդ կիլոմետրերին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։
Կարդալ ավելին »Նռնաձորը Ագարակին, Մեղրիին կապող նոր ճանապարհ է լինելու․ մանրամասնում է նախարարը
Նռնաձորը Ագարակին, Մեղրիին կապող նոր ճանապարհ է լինելու։ Այդ մասին հուլիսի 10-ին կայացած ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Լայն թափով ընթանում են Ագարակից Նռնաձոր նոր կառուցվող ճանապարհի շինարարական աշխատանքները։ Նախկինում Նռնաձորը, Մեղրին և Ագարակն իրար կապող ճանապարհ չենք ունեցել։ Երկաթգծերի հանելուց հետո որպես ճանապարհ ծառայել է գրունտային ճանապարհը, որը երթևեկության համար այնքան էլ ...
Կարդալ ավելին »Քաջարան-Ագարակ ճանապարհին կկառուցվի 17 կամուրջ
Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ կառուցվող 32կմ երկարությամբ ճանապարհահատվածում նախատեսված է կառուցել 17 կամուրջ, 5 փոխհատում։ 6 կամուրջ գտնվում է բետոնացման փուլում, 11 կամրջի վրա արվում են հողային, հիմքերի կառուցման աշխատանքներ։ Այd մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի հիմքերից մեկը, ըստ նախագծի, համընկել և կառուցվում է գործող Մ-2 ճանապարհի վրա։ Կապալառու կազմակերպությունը մինչ տրանսպորտային հանգույցի շինարարության մեկնարկը կառուցել ...
Կարդալ ավելին »Կառուցվել է Մ-6 ճանապարհն Ախթալայի հետ կապող ժամանակավոր 2-րդ կամուրջը. Փաշինյանը ծանոթացել է աշխատանքին
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: Նիկոլ Փաշինյանն այցելել է ու ծանոթացել կատարված աշխատանքին: «Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը»,– «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ վարչապետը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:
Կարդալ ավելին »Հայտարարվել է Քաջարանի թունելի կառուցման և մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների մրցույթ
Հայտարարվել է Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարանի թունելի շինարարություն ծրագրի շրջանակներում շուրջ 7 կմ երկարությամբ Քաջարանի թունելի կառուցման և թունելին մոտեցնող շուրջ 4 կմ երկարությամբ ճանապարհների վերակառուցման աշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթ։ «Ճանապարհային դեպարտամենտ»-ից հայտնում են, որ մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թ. հուլիսի 22-ի ժամը 16:00-ն (Երևանի ժամանակով): Մրցույթի մասին այլ մանրամասներ՝ հետևյալ հղմամբ:
Կարդալ ավելին »ՀՀ-ում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է
Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ փրկարար ծառայությունից, մանրամասնելով, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար: Լոռու մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ...
Կարդալ ավելին »Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին այրվում է բեռնատար. տուժածներ չկան։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Zil» մակնիշի բեռնատարում (վարորդ՝ Գ․ Հ․): Հրդեհը մեկուսացվել է ժամը ...
Կարդալ ավելին »Վարչապետը խստորեն քննադատել է հանրային ճանապարհների ինքնակամ վնասման դեպքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ քննադատությամբ անդրադարձավ հանրային ճանապարհների ինքնակամ վնասման դեպքերին՝ կոչ անելով կանխել նման երևույթները։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր անձնական դիտարկումները և ընդգծեց համայնքային, տեսչական մարմինների և ոստիկանության անելիքները խնդրի լուծման գործում։ Վարչապետը նշեց, որ մի քանի անգամ սեփական աչքերով ականատես է եղել նորակառույց ճանապարհների ինքնակամ վնասման դեպքերին, երբ անհատներն առանց թույլտվության քանդում են ճանապարհի ...
Կարդալ ավելին »