SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային երրորդ փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 20-27-ը։ Փառատոնի հիմնական հարթակը Երևանում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն է։ Երրորդ փառատոնի շրջանակներում Գյումրիում նույնպես կներկայացվի 2 պարային ներկայացում։ Օգոստոսի 23-ին, ժամը 19:30 Գյումրու պետական դրամատիկական թատրոնում Ռուսաստանի ժամանակակից պարի թատրոն Kannon Dance Theatre-ի կողմից կներկայացվեն «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) և «BAR.OKO» (պարուսույց՝ Լորանդ Զախար, Հունգարիա) ներկայացումները։ Օգոստոսի 24-ին, ժամը 19:30 Ստանիսլավսկու թատրոնում Kannon Dance Theatre-ը կներկայացնի «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) ...
Կարդալ ավելին »Tag Archives: ՀՀ
ՄԻՊ ներկայացուցիչը ԵԽ-ում ներկայացրել է ՀՀ-ի հետ գործակցության փորձը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների միջկառավարական համագործակցության վարչության (CDDH) կողմից կազմակերպված միջազգային աշխատաժողովին: Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Միջոցառման նպատակն էր ընդգծել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները կատարելագործելու անհրաժեշտությունը ԵԽ անդամ երկրներում՝ ԵԽ չափանիշներին համապատասխան։ Միջոցառմանն անդրադարձ է ...
Կարդալ ավելին »ՀՀ և ՌԴ միջև բնական գազի առաքման համաձայնագրում փոփոխություն կարվի
«Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013 թ դեկտեմբերի 2-ի համաձայնագրում» փոփոխություններ կկատարվեն։ Արձանագրությունում փոփոխություն կատարելու մասին որոշումը հաստատվել է այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ կառավարության նիստում։ Նախագիծը կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Արձանագրությամբ համաձայնագրում «նավթային գուդրոն» բառերը փոխարինվել են «նավթային բիտում» բառերով։ Վերոնշյալ փոփոխության ...
Կարդալ ավելին »Ավանդական գյուղատնեսությունն անկում է ապրում, իսկ ժամանակակից ինտենսիվը՝ աճ. Փաշինյան
Հայաստանում գյուղատնտեսությունը պետք է արդիականանա: Այդ մասին շեշտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նախագծերից մեկի քննարկման շրջանակում, որը վերաբերում էր առաջիկա 3 տարում գյուղատնտեսության ոլորտի անելիքներին: «Տնտեսական աճի ֆոնին գյուղատնտեսության ոլորտում մեր ցուցանիշներն առնվազն տպավորիչ չեն: Մենք երբեմն անկման գործընթաց ենք ունենում: Մենք այդ թեմայի մասին շատ ենք մտածել, քննարկել: Մեզ մոտ անկում է ապրում ավանդական գյուղատնեսությունը, իսկ ժամանակակից ...
Կարդալ ավելին »Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ ու ԵՄ պաշտոնյաների հետ
Այսօր տեղի է ունեցել «Արևելյան գործընկերության վերաիմաստավորում՝ նոր մարտահրավերներին և նոր հնարավորություններին ընդառաջ» ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի Կոնֆերանսը, որին մասնակցել են շուրջ 40 ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներ, հրավիրյալ փորձագետներ, քաղաքագետներ։ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի Քարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կոնֆերանսի առաջին նիստին զեկույցներով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար ...
Կարդալ ավելին »Բողոքի ակցիա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց
Երևանում այսօր՝ հուլիսի 18-ին, շարունակվում են ի պաշտպանության Արցախի մեկնարկած ակցիաները։ Քաղաքացիներն այժմ ակցիա են իրականացնում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ են։ Ակցիայի մասնակիցները հորդորում են Ադրբեջանից պահանջել՝ «Բացել կյանքի ճանապարհը»։
Կարդալ ավելին »Հայաստանում շարունակվում է 6-րդ Միջազգային բժշկական համագումարի գիտական ծրագիրը
Շարունակվում է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի գիտական ծրագիրը: 23 սաթելիտային սիմպոզիումներից հերթականը նվիրված էր Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բարեփոխումներին: Միջոցառմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ընդգծելով կայուն, ժամանակի պահանջներին համապատասխան ԱԱՊ օղակի դերը` նա նշել է. «Վերջին երկու տարիներին առողջապահության նախարարության մասնագետներից, ԱԱՊ օղակի պատասխանատուներից, Սփյուռքի և միջազգային փորձագետներից կազմված աշխատանքային խումբը մշակել է ԱԱՊ նոր ...
Կարդալ ավելին »Պետության կողմից տրամադրվող անվճար դեղերի ցանկը համալրվել է. որոնք են դրանք
6 հիվանդության մասով ՀՀ առողջապահության նախարարությունը ունեցել է մեծ դիմելիություն, և 2024 թվականից այդ հիվանդությունների բուժման նպատակով Կառավարությունը ֆինանսական հատկացումներ կանի: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանը: «Պատանեկան արթրիտ, առաջնային իմունոդիֆիցիտ, Կավասակի հիվանդություն, նյարդային խանգարումներով պայմանավորված հիվանդություններ, անհաս նորածինների համար դեղեր և ցրված սկլերոզ հիվանդությունը: Այս հիվանդությունների ...
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ: Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը:
Կարդալ ավելին »Փակ հանդիպման ժամանակ Ալիևն ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ թվային ձևակերպմամբ․ ԱԺ նախագահ
Փակ հանդիպման ժամանակ Ադրբեջանն ընդունել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ թվային ձևակերպմամբ։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձևակերպումը մի փոքր այլ է։ Նա ասում է, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ որևիցե տարածքային պահանջ չունի։ Պետք է ասեմ, որ փակ հանդիպման ժամանակ ինքը նույնպես ընդունել է և ընդունում է Հայաստանի ...
Կարդալ ավելին »