Հայաստանը մեծ ծավալի աշխատանք է կատարել նախորդ տարի, որպեսզի դուրս գա Եվրամիության ավիացիոն «սև ցուցակից», այսինքն՝ Հայաստանում գրանցված ավիաընկերությունները կարողանան թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ երկրներ, հիմնական փաստաթղթային աշխատանքների գրեթե մեծ մասն իրականացվել է: Այդ մասին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների ...
Կարդալ ավելին »Tag Archives: ՀՀ
Հայաստանում ներդրումային ծրագրերը պետք է դառնան անխոչընդոտ․ Փաշինյան
«Ե՛վ 2019-ին, եւ՛ 2022-ին, եւ՛ 2023-ին մենք տնտեսական աճի ցուցանիշով աշխարհում երկրների առաջին տասնյակի մեջ ենք, եւ սա մեր Իմ գնահատականն այն է, որ տնտեսական աճն ապահովվում է կառավարության հետեւյալ մոտեցման եւ կարգախոսի շնորհիվ, երբ մենք, դիմելով մարդկանց, նրանց տալիս ենք հետեւյալ ուղերձը՝ «հարստացիր եւ հարստացրու»»,- ասել է նա: Եգիպտոսում առեւտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայում գործարարների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը մշակում է նախագիծ, որով արտագնա աշխատանքի մեկնողներն օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի ՀՀ-ում
ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի Հայաստանում, եթե եկամտի ստացման երկրում վճարել են եկամտային հարկ: Այս մասին հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեից՝ մեկնաբանելով արտագնա աշխատանքի մեկնողների հարկման վերաբերյալ շրջանառվող տարբեր շահարկումները: ՊԵԿ-ը հայտարարում է, որ մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ՝ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի տարածքից դուրս՝ աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) ...
Կարդալ ավելին »ՊԵԿ քննարկումներ՝ այլ երկրներում ՀՀ ռեզիդենտ անձանց հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ՀՀ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ստացված եկամուտների հարկման թեմայի վերաբերյալ հանրային քննարկումները, տեղեկացնում է, որ գործող օրենսդրական կարգավորումների փոփոխությունների շուրջ պատրաստ է նախաձեռնել քննարկումներ։ «Դրանց արդյունքում հնարավոր է նախատեսվեն գործող կարգավորումներից առանձնահատկություններ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած որոշ տեսակի եկամուտների հարկման մասով: Նման քննարկումներ արդեն վարվում են քաղաքականություն մշակող մարմնի հետ»,- ...
Կարդալ ավելին »ՎԶԵԲ-ը գոհ է ՀՀ կառավարության հետ գործակցությունից
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդիպել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին: Փաշինյանը կարեւորել է ՎԶԵԲ տարեկան ժողովն այս տարվա մայիսին Երեւանում անցկացելու որոշումը եւ վստահություն հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով: ՎԶԵԲ նախագահը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունից եւ նշել, որ համատեղ ծրագրերը ընդլայնվում են: Օդիլ Ռենո-Բասսոն կարեւորել է ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրության արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները․ աշխատաժողով
Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միությունը, անդամ հանդիսացող երկու բարձրագույն կրթօջախների՝ Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) առաջարկով կանցկացնի աշխատաժողով։ Աշխատաժողովի թեման կրիտիկական մետաղներ են, մասնավորապես, ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը եւ կորզման հիմնախնդիրները։ Նախատեսվում են թեմային վերաբերող զեկույցներ, ինչպես նաեւ քննարկումներ եւ առաջարկի ձեւավորում։ Միջոցառումը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 29-ին, ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ...
Կարդալ ավելին »ՀՀ կառավարությունը քննարկում է համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգ ներդնելու հարցը
Հայաստանի կառավարությունը քննարկում է համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգ ներդնելու հարցը։Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիային Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ և մեկ վիրավոր։ «Բացի բանակի համակարգից, մենք ունենք նաև աշխարհազորային համակարգ, որը հետագայում պետք է զարգանա և դառնա ...
Կարդալ ավելին »Թաց ձյուն՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում
Հանրապետության տարածքում ետրվարի 16-ի ցերեկը, 17-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, մնացած շրջաններում այն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում փետրվարի 16-20-ին ...
Կարդալ ավելին »Արտարժույթների փոխարժեքները․ 15․02․24թ․
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները փետրվարի 15-ին դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 401 դրամ նվազագույն և 403,50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 406,50 դրամ նվազագույն և 409 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 425 դրամ նվազագույն և 431 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 438 դրամ նվազագույն և 443 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ ռուսական ...
Կարդալ ավելին »ՀՀ պետական պարտքն աճել է 1.21 մլրդ դոլարով՝ հասնելով 11.845 մլրդի
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ.-ի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,794.86 մլն դրամ: 2023թ.-ի սկզբից պետական պարտքն աճել է 608,194.6 մլն դրամով կամ 14.53%-ով։ Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է 3.74%-ով կամ 94,986.1 մլն դրամով և կազմել 2,631,693.8 մլն դրամ, որից կառավարության պարտքը՝ 2,408,779.7 մլն դրամ (+3.84%) և Կենտրոնական բանկի պարտքը՝ 222,914.1 մլն դրամ (+2.74%): Ինչ կայանում է ներքին պարտքին, ապա ...
Կարդալ ավելին »