Թաց ձյուն՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում

Հանրապետության տարածքում ետրվարի 16-ի ցերեկը, 17-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, մնացած շրջաններում այն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում փետրվարի 16-20-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

ajax-loader