Tag Archives: սպորտ

Հայաստանը Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում մեդալակիր ունի

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող  Համալսարանական սպորտի միջազգային փառատոնի ընթացքում լողի 200 մ բատերֆլայ մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը 2.24,43 արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր՝ սահմանելով ՀՀ նոր ռեկորդ։ Ինչպես տեղեկացնում է «Sports.ru» կայքը, Վարսենիկ Մանուչարյանը դուրս է եկել 50 մ բատերֆլայ մրցաձևի կիսաեզրափակիչ։ Համալսարանական սպորտի միջազգային փառատոնը մեկնարկել է օգոստոսի 19-ին և կտևի մինչև օգոստոսի 31-ը։ Այդ ստուգատեսին մասնակցում է ...

Կարդալ ավելին »

Winds of Armenia-ն Սևանի ափին զարգացնում է սպորտն ու զբոսաշրջությունը․ Քերոբյան

Սևանի ափին առաջին խոշոր զբոսաշրջային ներդրումն է կատրվել, որը կշարունակվի է ամբողջ տարին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հրապարակելով լուսանկարներ Winds of Armenia յախտքլաբի մասին։ «Winds of Armenia յախտկլուբը սկսում է իր աշխատանքը՝ Սևանի ափին, զարգացնելու սպորտն ու զբոսաշրջությունը։ Իմ ողջույնի խոսքում նշեցի, որ սա, թերևս, առաջին խոշոր զբոսաշրջային ներդրումն է Սևանի ափին, որն ...

Կարդալ ավելին »

Մարմնամարզության ընտրանու 4 ներկայացուցիչ աշխարհի գավաթի եզրափակիչում է

Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 ներկայացուցիչներ դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության առանձին գործիքների եզրափակիչ: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի առանձին գործիքներից օղակների եզրափակիչ են դուրս եկել Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, նժույգ-թափերի եզրափակիչում են նաև Հարություն Մերդինյանը և Գագիկ Խաչիկյանը: Եզրափակիչները կկայանան ապրիլի 30-ին:

Կարդալ ավելին »

Իզաբելլա Յայլյանը դարձավ բրոնզե մեդալակիր. ծանրամարտի ԵԱ

Երևանում ընթացող ծամրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսեցին Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչները: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեդալների համար մրցեցին 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը: Պոկում վարժությունում Իզաբելլա Յայլյանը միայն երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 87 կգ և դարձավ փոքր բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Յայլյանը երեք մոտեցմամբ նախ գլխավերևում պահեց 105, ապա 109 կգ՝ այս վարժությունում ևս դառնալովբրոնզե մեդալակիր: Երկամարտի ...

Կարդալ ավելին »

Գյումրին 2024-ին կլինի ԱՊՀ սպորտային մայրաքաղաքը

Գյումրին 2024 թվականին կլինի Անկախ պետությունների համագործակցության սպորտային մայրաքաղաքը։  Լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Որոշում  է ընդունվել, որ այս տարի ԱՊՀ-ի սպորտային մայրաքաղաքը կլինի Մինսկը, իսկ 2024 թվականին՝ հայկական Գյումրին»,- ասել է Լավրովը։ 

Կարդալ ավելին »

Իշխան Զաքարյանը հանդիպել է Ստամբուլի երիտասարդության և սպորտի նահանգային տնօրենի հետ

«Սպորտն ու մշակույթը սահմաններ չեն ճանաչում»․ հենց այս խոսքերով Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Ստամբուլի երիտասարդության և սպորտի նահանգային տնօրեն Բուրհանեթթին Հաչիկաֆերօղլուն։ Ողջունելով հյուրերին՝ Հաչիկաֆերօղլուն նշել է, որ ուրախ է ընդունել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը։ Իշխան Զաքարյանը ներկայացրել է խաղերի գաղափարը, նպատակն ու կանոնակարգային որոշ հարցեր։ Նրա խոսքով՝ Համահայկական խաղերը միտված են համախմբելու ...

Կարդալ ավելին »

Հայտնի է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակացույցը

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախնական ժամանակացույցը հայտնի է: Այն ներկայացնում ենք ստորև. Ապրիլի 15.Կանայք. 55 կգ, (C ենթախումբ), 45 կգ (B), 49 կգ (B) – ժամը` 13:00 Կանայք. 45 կգ (A ենթախումբ) – ժամը` 17:30 Կանայք. 49 կգ (A  ենթախումբ) – ժամը 20:00 Ապրիլի 16 Կանայք. 55 կգ (B  ենթախումբ) – ժամը` 09:00 Տղամարդիկ. 55 կգ (B ենթախումբ), 61 ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: Ծանրամարտի միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանն հաըտնել է, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես խնդրել է ապահովել իրենց մարզիկների անվտանգությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանում կայանալիք առաջնությանը կմասնակցի ադրբեջանցի 5 ծանրորդ: Հայաստանի կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ավելի վաղ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ...

Կարդալ ավելին »

Աննա Սարգսյանը և Էլինա Դանիելյանը մեկ միավոր են զիջում մրցակիցներին Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 10-րդ տուրի պարտիաները: Այս տուրում հաղթել են Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը: Մարիամը պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստուհի Գյունայ Մամեդզադեին: Աննա Սարգսյանի խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակել են 7 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 6-րդ և 9-րդ հորիզոնականները՝ առաջատարներին զիջելով մեկ միավոր: Լիլիթ Մկրտչյանը ...

Կարդալ ավելին »

Զիդանը ցանկանում է վերադառնալ «Ռեալ»

Ֆրանսիացի Զինեդին Զիդանը պատրաստ է ամռանը դարձյալ գլխավորել Մադրիդի «Ռեալը»՝ փոխարինելով իտալացի Կառլո Անչելոտիին, հաղորդում է Defensa Central-ը։ Զիդանը երկու պահանջ է ներկայացրել Արքայական ակումբի ղեկավարությանը․ մարզչական շտաբում ընդգրկել ֆիզպատրաստության մարզիչ Գրեգորի Դյուպոնին, չվաճառել բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին։ 50-ամյա Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-2018-ին եւ 2019-2021-ին։ Զիդանի ղեկավարությամբ Արքայական թիմը երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը (2016, 2017, 2018)։

Կարդալ ավելին »
ajax-loader