Դատարանը հրաժարվել է ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը հրաժարվել է ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ պայմանավորված առողջական հանգամանքներով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ, բժիշկ Գիորգի Գրիգոլիան հայտնել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը գնահատվել է ծանր, նա բուժում է ստանում Թբիլիսիի կլինիկաներից մեկում։ Գրիկոլիան նշել է, որ եթե քաշի կորուստը շարունակվի, քաղաքական գործչի օրգանիզմն անդառնալի գործընթացների կբախվի։ Մասնավորապես, եթե երկրի նախկին նախագահի քաշը հասնի 55 կիլոգրամի, նա կմնա անկողնուն գամված։

Արդեն փետրվարիսկզբին բուժող բժիշկ Թամարա Դավարաշվիլին նույնպես ասել էր, որ Սաակաշվիլին միտումնավոր փորձում է սրել իր վիճակը հանուն ազատության։ Նրա խոսքով՝ ինքն ընտրողաբար դեղորայք է ընդունում և վատ է սնվում։

«Հիվանդը մի քանի ամիս է, ինչ գտնվում է մեր կլինիկայում, և անընդհատ ասում են, որ նրա վիճակը ծանր է։ Ես ութ ամիս ծանր հիվանդ հիվանդների չեմ տեսել»,- ասել է բժիշկը։

ajax-loader