Եվրոպայում գազի գինը իջել է

2021 թվականի օգոստոսի 23-ից ի վեր առաջին անգամ Եվրոպայում գազի գինը աճուրդի ժամանակ իջել է 1000 խմ-ի դիմաց 500 դոլարից։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ICE բորսայի տվյալներին։

Նիդեռլանդների TTF հանգույցում ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է մինչև 498,5 դոլար ՝1000 խմ-ի դիմաց։

Սակայն, Ռուսաստանի նավթի և գազի պետական ​​համալսարանի վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության և տեխնոլոգիայի վերլուծության կենտրոնը չի բացառել նավթի աճը։

ajax-loader