Neuralink-ով կարող ենք վերականգնել տեսողությունը․ Իլոն Մասկ

Իլոն Մասկը ներկայացրել է Neuralink-ի տեսողությունը վերականգնող նոր պրոդուկտը:

«Blindsight-ը Neuralink-ի հաջորդ արտադրանքն է Telepathy-ից հետո: Նույնիսկ, եթե ինչ-որ մեկը երբևէ տեսնել չի կարողացել, այսինքն՝ կույր է ծնվել, մենք հավատում ենք, որ դեռ կարող ենք վերականգնել տեսողությունը՝ օգտագործելով Neuralink-ը»,- հայտարարել է միլիարդատերը։

X News Daily-ի էջը հոդված է հրապարակել այն մասին, թե ինչպես է աշխատում Blindsight-ը: Գործընթացը սկսվում է տեսախցիկի կամ նմանատիպ սարքի միջոցով տեսողական տվյալների ֆիքսմամբ: Այս տվյալները մշակվում են համակարգչի կողմից և վերածվում «ուղեղի համար ընթեռնելի ձևաչափի»՝ էլեկտրական իմպուլսների:

Իլոն Մասկ. Neuralink-ը կթողարկի տեսողությունը վերականգնող պրոդուկտ

Այնուհետև դրանք փոխանցվում են իմպլանտացված Neuralink սարքին, որը խթանում է ուղեղի կեղևը՝ ընդօրինակելով բնական ընկալումը: Տեսողական ուղիների հիվանդություններ կամ վնասվածքներ ունեցող մարդկանց համար այս մոտեցումը տեղեկատվություն ստանալու այլընտրանքային տարբերակ է տալիս: Վերջնական նպատակն է ուղեղը խթանել այնպես, որ մարդը կարողանա մեկնաբանել այդ ազդանշանները որպես իմաստալից տեսողական տվյալներ:

Հոդվածում ասվում է, որ պրոդուկտը «ըստ էության առաջարկում է տեսողության նոր ձև»: Ընկերությունը դեռ չի հայտարարել թեստավորման համար թեկնածուների հավաքագրման մասին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ներդրված Neuralink չիպով հիվանդը սովորել է կառավարել համակարգիչը՝ օգտագործելով մտքերը։

Հիշեցնենք, որ փետրվարին մեկ այլ հիվանդ, ում ուղեղում չիպ է մտցվել Neuralink-ի կողմից, ավարտել է վերականգնման ամբողջական կուրսը։

ajax-loader