«ԱվտոՎԱԶ»-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ընկերությունն ակնկալում է մեքենաներ մատակարարել ավելի քան 300 դիլերային ընկերությունների՝ 2023 թվականի մայիսին, երբ պատրաստի մեքենաների պաշար կկուտակի։
ՌԴ փոխվարչապետ Դենիս Մանտուրովը նշել է, որ արտասահմանյան ընկերությունների հեռանալուց հետո «Ավտովազը» արագացրել է բաղադրիչ բազայի ներմուծման փոխարինման գործընթացը։ «Միայն անցյալ տարի ներքին մատակարարներից առաջարկ է ստացվել ավելի քան 200 բաղադրիչների և նյութերի տրամադրման համար»,- ասել է Մանտուրովը։
Նոր սերնդի Lada Vesta-ն տեղայնացման բարձր մակարդակով մեքենա է։ Դրա հիմնական բաղադրիչները՝ շարժիչը, փոխանցման տուփը, թափքը, նստատեղերը արտադրվում են Ռուսաստանում։ Vesta NG-ն հագեցած է երկու դիմային բարձիկներով, ABS, օդորակման և կայանման սենսորներով։