Mitsubishi Motors-ը մինչև 200 միլիոն եվրո կներդնի Renault-ի դուստր ընկերությունում

Ճապոնական Mitsubishi Motors ավտոարտադրողը մտադիր է մինչև 200 միլիոն եվրո ներդնել Ampere ընկերության զարգացման համար, որը ֆրանսիական Renault ավտոարտադրողի դուստր ձեռնարկությունն է: Այդ մասին ասվում է Mitsubishi Motors կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ըստ Nikkei թերթի՝ ճապոնական ավտոարտադրողն ակնկալում է հետագայում գնել էլեկտրական մեքենաներ, որոնց մշակումն ու արտադրությունը կիրականացնի Ampere-ն՝ նպատակ ունենալով հետագայում վերավաճառել սեփական ապրանքանիշով Եվրոպայի և Հարավարևելյան Ասիայի շուկաներում:

Հիշեցնենք՝ մարտի 10-ին Mitsubishi Motors-ի ղեկավարությունը հայտարարել է, որ մինչև 2035 թվականը ավտոարտադրողը նախատեսում է ամբողջ աշխարհում իր մոդելային շարքում թողնել միայն էլեկտրական մեքենաներն ու հիբրիդները՝ այդպիսով հրաժարվելով միայն բենզինային կամ դիզելային շարժիչներով մեքենաների վաճառքից։

ajax-loader