Լոնդոնի մետաղների բորսայի հունվարի 26-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 0.73%-ով և կազմել 2639.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.16%-ով և կազմել 9329.50 դոլար, կապարի գինն աճել է 2.04%-ով և կազմել 2204.50 դոլար, նիկելի գինն աճել է 0.84%-ով և կազմել 29427.00 դոլար, անագի գինն աճել է 4.58%-ով և կազմել 32262.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.06%-ով և կազմել 3486.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 2.17%-ով և կազմել 72620.18 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 49000.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է: