Բրիտանական HSBC-ն 1 ֆունտով կգնի ամերիկյան Silicon Valley Bank UK-ը

Բրիտանական HSBC բանկը պայմանավորվել է գնել փլուզված ամերիկյան Silicon Valley Bank-ի դուստր կառույցը Մեծ Բրիտանիայում։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում հայտնել է երկրի գանձապետարանի կանցլեր (ֆինանսների նախարար) Ջերեմի Հանթը։

«Այս առավոտ կառավարությունը եւ Անգլիայի Բանկը նպաստել են Silicon Valley Bank UK-ի մասնավոր վաճառքին HSBC-ին: Ավանդները կպաշտպանվեն առանց հարկատուների աջակցության անհրաժեշտության»,- գրել է Հանթը:

HSBC UK բանկը կգնի SVB UK-ը ընդամենը 1 ֆունտ ստեռլինգով ($1,2), հետեւում է HSBC-ի հաղորդագրությունից։ Գնումը զգալի ռազմավարական նշանակություն ունի բանկի՝ Մեծ Բրիտանիայում բիզնեսի համար, նշել է HSBC-ի գլխավոր տնօրեն Նոել Քուինը. նրա խոսքը մեջբերված է հաղորդագրության մեջ:

Գործարքը կուժեղացնի բանկի ներկայությունը կոմերցիոն բանկինգի հատվածում եւ կավելացնի նորարար ու արագ զարգացող ընկերություններին սպասարկելու նրա կարողությունը, ներառյալ՝ տեխնոլոգիաների եւ առողջապահության ոլորտներում, ասել է Քուինը: Մարտի 10-ի դրությամբ՝ SVB UK-ն ուներ շուրջ 5,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի ($6.66 միլիարդ) ընդհանուր փոխառություններ եւ մոտ 6,7 միլիարդ ֆունտ ($8.11 միլիարդ) ընդհանուր գումարի ավանդներ, հաղորդել Է HSBC-ն:

Ամերիկյան բանկի սնանկացումն իրարանցում է առաջացրել, այդ թվում՝ Սիլիկոնյան հովտում12.03.2023 | 12:25 Ամերիկյան բանկի սնանկացումն իրարանցում է առաջացրել, այդ թվում՝ Սիլիկոնյան հովտում

SVB UK-ի վաճառքի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել կիրակի ուշ երեկոյան, որոնց մասնակցել են նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը եւ HSBC-ի գլխավոր տնօրեն Քուինը, գրում է Financial Times-ը։ Նշվում է, որ Սունակը Լոնդոնում չէր, նա այցով մեկնել էր ԱՄՆ եւ բանակցություններ է վարել ինքնաթիռից։ Բացի այդ, բանակցություններում ներգրավվել են նաեւ ֆինանսական հատվածի համար պատասխանատու Էնդրյու Գրիֆիթին, Անգլիայի Բանկի կառավարիչ Էնդրյու Բեյլիին եւ բրիտանական բանկային կարգավորիչի ղեկավար Սեմ Վուդսին, գրում է թերթը:

ajax-loader